From Wikipedia, the free encyclopedia
Թոմի Հիլֆիգեր (անգլ.՝ Tommy Hilfiger, մարտի 24, 1951[1][2], Էլմայրա, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի մոդելավորող, «Tommy Hilfiger» բրենդի հիմնադիրը։
Թոմի Հիլֆիգեր անգլ.՝ Thomas Jacob Hilfiger | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1951[1][2] (73 տարեկան) |
Ծննդավայր | Էլմայրա, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Elmira Free Academy? |
Մասնագիտություն | դիզայներ և նորաձևության դիզայներ |
Ամուսին | Դենիզ Կարոլինա Էրբուղ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | tommy.com |
Tommy Hilfiger Վիքիպահեստում |
Թոմի Հիլֆիգերը ծնվել և մեծացել է Նյու Յորք նահանգում։ Նա ինը երեխաներից երկրորդ էր։ Թոմիի ծնողներն ուզում էին, որ տղան դառնա ինժեներ և նրան ուղարկել են սովորելու, սակայն ապագա մոդելավորողը չի հետևել նրանց խորհրդին, կիսատ է թողել կրթությունը և մեկնել առևտրով զբաղվելու։ Հենց այդ ժամանակ էլ նա առաջին անգամ ծանոթացել է բիզնեսի հիմունքներին՝ գնել է ջինսեր, որից հետո դրանք վաճառել ավելի հարմար գնով։
Ավելի ուշ Հիլֆիգերը սկսել է հագուստ մոդելավորել տարբեր բրենդների համար, օրինակ, Քելվին Քլայն և Perry Ellis։ 1985 թվականին նա հիմնադրել է «Tommy Hilfiger Corporation» կազմակերպությունը, որն իր մասին բարձրաձայնել է միայն 1992 թվականին, երբ թողարկվել է Թոմի Հիլֆիգեր տղամարդկանց հագուստի հավաքածուն։ 1995 թվականին «Council of Fashion Designers of America»-ն Հիլֆիգերին անվանել է տղամարդկանց հագուստի լավագույն դիզայներ։
2004 թվականին կազմակերպությունն ընդլայնվել է, նրա ձեռնարկություններում աշխատում էր ավելի քան հինգ ու կես հազար մարդ, իսկ եկամուտը գերազանցում էր 1,8 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Սակայն 2006 թվականին վաճառքի քանակը նվազել է, և մոդելավորողը ստիպված էր վաճառել կազմակերպությունը 1,6 միլիարդ դոլար գումարի դիմաց։ Հետագայում ԶԼՄ-ներում դիզայների մասին կարծիքները կտրուկ տարբերվում էին։ Ոմանք քննադատում էին Հիլֆիգերի հագուստը, ուրիշները՝ հակառակը, խրախուսում էին մոդելավորողի գործունեությունը։ Այնուամենայնիվ, ներկայումս «Tommy Hilfiger» բրենդը գոյություն ունի, այդ պիտակով ջինսե հագուստը վաճառվում է, իսկ Թոմի Հիլֆիգերն ունի մեծ շահաբաժին այդ ամենից։ Այսօր Հիլֆիգերը ոչ միայն հայտնի դիզայներ է, այլ նաև հայտնի բարեգործ, սպորտը խրախուսող մարդ։ 20-րդ դարի 90-ականների սկզբին և կեսերին Հիլֆիգերն ակտիվորեն աջակցում էր Ֆորմուլա 1-ի որոշ թիմերի, իսկ 2000-ական թվականների սկզբին հովանավորում էր «Ֆերրարի» թիմին[5]։
2008 թվականի ապրիլի 16-ին Հիլֆիգերը թողարկել է նոր նախագիծ՝ հեռուստատեսային ալիք համացանցում։ Նախագիծն իրականացվել է «Sony BMG» կազմակերպության հետ։ «Tommy TV»-ն նվիրված է ոչ միայն նորաձևությանը, այլև երաժշտությանը[6]։
2010 թվականի մարտին «Tommy Hilfiger» կազմակերպությունը 3 միլիարդ դոլարի դիմաց վաճառվել է «Phillips-Van Heusen Corporation» կազմակերպությանը, որին պատկանում են նաև «Calvin Klein», «Timberland» և ուրիշ հայտնի բրենդներ։ Կոշիկի չինական խոշորագույն արտադրող «Huajian»-ը, որը արտադրում էր կոշիկներ «Tommy Hilfiger» կազմակերպության համար, 2013 թվականին բացել է իր առաջին արտադրամասը Եթովպիայում, և այսօր ընկերության աֆրիկյան աշխատակիցների թիվը հասնում է ավելի քան 2000 մարդու։
Ստորև բերված են Թոմի Հիլֆիգերի մրցանակները և ճանաչման ցանկը․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.