From Wikipedia, the free encyclopedia
Գրոսմայստեր (գերմ.՝ Großmeister «մեծ վարպետ»), շախմատիստներին շնորհվող բարձրագույն կոչում։
Ենթակատեգորիա | շախմատիստ | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
Մարզաձև | շախմատ | |
Պարգևատրող | Շախմատի միջազգային ֆեդերացիա | |
Նախորդ | • Վարպետության թեկնածու • ՖԻԴԵ-ի վարպետ • միջազգային վարպետ | |
Հաջորդ | • no value |
XX դարի սկզբում գրոսմայստեր կամ վելտմայստեր (գերմ.՝ Weltmeister) էին կոչում այդ ժամանակների առավել նշանավոր՝ միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող շախմատիստներին։ Առաջին մրցաշարերը, որտեղ հանդես են եկել միայն գրոսմայստերները (այսպես կոչված, գրոսմայստերական մրցաշարեր), Օստենդեն է (1905 թվական, վելտմայստերներ), Սան Սեբաստիանը (1911, վելտմայստերներ), Սանկտ Պետերբուրգ (1914, առաջին գրոսմայստերական մրցաշարը)։
XX դարի առաջին կեսում գրոսմայստեր էին համարվում Ալեքսանդր Ալյոխինը, Օսիպ Բեռնշտայնը, Եֆիմ Բոգոլյուբովը, Էռնստ Գրյունֆելդը, Օլդրժիխ Դուրասը, Ֆրիդրիխ Զեմիշը, Մաքս Էյվեն, Էրիխ Էլիսկազեսը, Խոսե Ռաուլ Կապաբլանկան, Պաուլ Կերեսը, Էմանուել Լասկերը, Անդրե Լիլիենտալը, Ֆրենկ Մարշալը, Գեզա Մարոցին, Ժակ Միզեսը, Դավիդ Յանովսկին, Արոն Նիմցովիչը, Կառլ Շլեխտերը, Ռուդոլֆ Շպիլմանը, Միխայիլ Չիգորինը, Ռիխարդ Ռետին, Սամուել Ռեշևսկին, Ակիբա Ռուբինշտեյնը, Միլան Վիդմարը, Ռիխարդ Տայխմանը, Զիգբերտ Տառաշը, Սավելի Տարտակովերը, Ռոյբեն Ֆայնը, Սալո Ֆլորը և ուրիշներ։
Նախկին ԽՍՀՄ-ում «ԽՍՀՄ գրոսմայստեր» կոչումը սահմանվել է 1927 թվականին Համամիութենական V շախմատային համագումարում։ Այդ կոչմանն առաջինը 1929-ին արժանացել է Բորիս Վեռլինսկին՝ ԽՍՀՄ 1929 թ. առաջնությունում հաղթելու համար։ Նրան կարելի է համարել աշխարհում առաջին պաշտոնական գրոսմայստերը։
1931-ին Համամիութենական VII շախմատային համագումարը չեղյալ համարեց գրոսմայստերի կոչումը, որը կրկին վերականգնվեց 1935-ին։
Վերականգնելուց հետո առաջինը ԽՍՀՄ գրոսմայստերի կոչմանն արժանացավ Միխայիլ Բոտվիննիկը` 1935 թ. Մոսկվայի միջազգային մրցաշարում հաջող ելույթի համար։ Երկրորդը 1937 թ. դարձավ Գրիգորի Լևենֆիշը, որը, ոչ-ոքի խաղալով Մ. Բոտվիննիկի հետ, պահպանեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։
Բոլոր ԽՍՀՄ գրոսմայստերները, բացի Իգոր Պլատոնովից, հետագայում արժանացել են միջազգային գրոսմայստերի կոչման։
«Միջազգային գրոսմայստեր» կոչումը (այժմ՝ պարզապես «գրոսմայստեր». խորհրդային տարիներին «միջազգային» բառն ասվում էր ԽՍՀՄ գրոսմայստերից տարբերելու համար) ՖԻԴԵ-ն պաշտոնապես սահմանել է 1949 թվականին։ Տղամարդկանց շնորհվում է 1950-ից, կանանց՝ 1976-ից[1]։
«Միջազգային գրոսմայստեր» կոչումը շնորհվում է ցմահ՝ միջազգային մրցաշարերում նվաճումների համար։
Առաջին պաշտոնական միջազգային գրոսմայստերներ 1950 թ. դարձել է 27 տղամարդ շախմատիստ։ Հայ շախմատիստներից առաջինը գրոսմայստերի կոչում 1952 թ. ստացել է աշխարհի ապագա 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա իր ժամանակի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր. կոչումը ստացել էր 23 տարեկանում։
1971-ին միջազգային գրոսմայստեր է դարձել Ռաֆայել Վահանյանը, 1984-ին՝ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը։
Տարի | Շախմատիստ | Երկիր | Տարիք | Տարիներ[2] |
---|---|---|---|---|
1950 | Դավիդ Բրոնշտեյն | ԽՍՀՄ | 26 | 2 |
1952 | Տիգրան Պետրոսյան | ԽՍՀՄ | 23 | 3 |
1955 | Բորիս Սպասկի | ԽՍՀՄ | 18 | 3 |
1958 | Ռոբերտ Ֆիշեր | ԱՄՆ | 15 տարեկան, 6 ամսական, 1 օրական | 33 |
1991 | Հուդիթ Պոլգար | Հունգարիա | 15 տարեկան, 4 ամսական, 28 օրական | 3 |
1994 | Պետեր Լեկո | Հունգարիա | 14 տարեկան, 4 ամսական, 22 օրական | 3 |
1997 | Էթիեն Բաքրո | Ֆրանսիա | 14 տարեկան, 2 ամսական, 0 օրական | 0 |
1997 | Ռուսլան Պոնոմարյով | Ուկրաինա | 14 տարեկան, 0 ամսական, 17 օրական | 2 |
1999 | Բու Քսյանջի | Չինաստան | 13 տարեկան, 10 ամսական, 13 օրական | 3 |
2002 | Սերգեյ Կարյակին | Ուկրաինա | 12 տարեկան, 7 ամսական, 0 օրական | 19 |
2021 | Աբհիմանյու Միշրա | ԱՄՆ | 12 տարեկան, 4 ամսական, 25 օրական | 3 |
№ | Շախմատիստ | Երկիր | տարեկան | ամսական | օրական | Տարի |
---|---|---|---|---|---|---|
1 | Աբհիմանյու Միշրա | ԱՄՆ | 12 | 4 | 25 | 2021[3] |
2 | Սերգեյ Կարյակին | Ուկրաինա | 12 | 7 | 0 | 2002 |
3 | Գուկեշ Դոմարաջու | Հնդկաստան | 12 | 7 | 17 | 2019[4] |
4 | Յաղըզ Քաան Էրդողմուշ | Թուրքիա | 12 | 9 | 29 | 2024[5] |
5 | Ժավոխիր Սինդարով | Ուզբեկստան | 12 | 10 | 5 | 2018[6] |
6 | Ռամեշբաբու Պրագնանանդհա | Հնդկաստան | 12 | 10 | 14 | 2018[6] |
7 | Նոդիրբեկ Աբդուսատորով | Ուզբեկստան | 13 | 1 | 11 | 2018[6] |
8 | Փարիմարյան Նեգի | Հնդկաստան | 13 | 4 | 22 | 2006 |
9 | Մագնուս Կառլսեն | Նորվեգիա | 13 | 4 | 27 | 2004 |
10 | Վեյ Ի | Չինաստան | 13 | 8 | 23 | 2013 |
11 | Էնդի Վուդվորդ | ԱՄՆ | 13 | 8 | 28 | 2024[7] |
12 | Ռաունակ Սադհվանի | Հնդկաստան | 13 | 9 | 28 | 2019[8] |
13 | Բու Քսյանջի | Չինաստան | 13 | 10 | 13 | 1999 |
14 | Սամվել Սևյան | ԱՄՆ | 13 | 10 | 27 | 2014 |
15 | Ռիխարդ Ռապորտ | Հունգարիա | 13 | 11 | 6 | 2010 |
Ներկայացված են նաև այն գրոսմայստերները, որոնց ծնողներից մեկն է հայ։
Տարի | Շախմատիստ | Երկիր |
---|---|---|
1952 | Տիգրան Պետրոսյան | ԽՍՀՄ ( ՌԽՖՍՀ) |
1976 | Իգոր Զայցև | ԽՍՀՄ, Ռուսաստան |
1979 | Վլադիմիր Բաղիրով | ԽՍՀՄ, Լատվիա |
1980 | Գարրի Կասպարով | ԽՍՀՄ, Ռուսաստան |
1988 | Յուրի Դոխոյան | Ռուսաստան |
1992 | Իգոր Եֆիմով | Մոնակո |
1999 | Գիորգի Բագատուրով | Վրաստան |
2002 | Արամ Գազարյան | Ռուսաստան |
2003 | Սերգեյ Գրիգորյանց | Ռուսաստան |
2004 | Վարուժան Հակոբյան | ԱՄՆ |
2006 | Մելիքսեթ Խաչիյան | ԱՄՆ |
Դավիթ Հարությունյան | Վրաստան | |
2007 | Յուրի Հայրապետյան | Ուկրաինա |
Սերգեյ Կասպարով | Բելառուս | |
2008 | Վիգեն Միրումյան | Չեխիա |
2009 | Տիգրան Ղարամյան | Ֆրանսիա |
Արթուր Գաբրիելյան | Ռուսաստան | |
2010 | Գրիգոր Մխիթարյան | Բրազիլիա |
2014 | Սամվել Սևյան | ԱՄՆ |
2017 | Նիկիտա Մատինյան | Ռուսաստան |
2017 | Դավիթ Պառավյան | Ռուսաստան |
2018 | Մհեր Հովհաննիսյան | Բելգիա |
Բացի աղյուսակներում նշվածներից, գրոսմայստերի կոչման են արժանացել ևս երկու հայեր` Հենրիկ Գասպարյանը (1972) և Էռնեստ Պողոսյանցը (1988)։ Նրանք շախմատային կոմպոզիցիայի գծով գրոսմայստերներ են[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.