հայ շախմատիստ From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Ասրյանը (1980, Ապրիլի 24 – 2008, Հունիսի 9 Երևան), հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1998), ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999)։ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005)։
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Կարեն Ասրյան | |
---|---|
Կարեն Ասրյան | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 24, 1980 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | հունիսի 9, 2008[1] (28 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կոչում | գրոսմայստեր և միջազգային վարպետ |
365chess | Karen_Asrian |
Chesstempo համար | 236904 |
ICCF համար | 236904 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատային օլիմպիադա 1998[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2006[2] և Chess World Cup 2005? |
Պարգևներ և մրցանակներ | |
Karen Asrian Վիքիպահեստում |
Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ Նա աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր էր։ 1990 թ. ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում անցկացվող պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կարենը լրացրեց վարպետության թեկնածուի նորման։ Եթե աշխարհի չեմպիոններ Կարպովը վարպետության թեկնածու է դարձել 11 տարեկանում, Կասպարովը՝ 13, ապա Կարենը վարպետության թեկնածուի կոչմանն արժանացավ 9 տարեկանում։ 1996-ի սեպտեմբերին Կարենի անհատական գործակիցը 2310 էր, իսկ ոչ լրիվ 2 տարի անց նա այն հասցրել էր 2600-ի, այսինքն վաստակել էր 290 կետ, որն արժանի էր Գինեսի ռեկորդի։ 1996 թ. Կարենը շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի նախաձեռնած միջազգային մրցաշարում նվաճեց «Կասպարովի Գավաթը»։ 1998 թ․-ից նա կրում էր գրոսմայստերի տիտղոսը։ Երեք անգամ (1999, 2007, 2008) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Հաղթել է Դուբայի «Շեյխի գավաթը» (2001), «Տիգրան Պետրոսյանի» (1996, 1997, 2004) անվան և այլ միջազգային մրցաշարերում։ Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ․-ին Թուրինում նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ Ասրյանը համաշխարհային օլիմպիադաների (2002, 2004), աշխարհի թիմային առաջնությունների (2001, 2005) բրոնզե մեդալակիր էր, Եվրոպայի թիմային առաջնության (2007) արծաթե մեդալակիր։ 1996 թ․-ի երևանյան օլիմպիադայում 16 ամյա Կարենը իր խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար արժանացել էր ոսկե մեդալի։ Կարենը բազմիցս տեղ էր զբաղեցրել աշխարհի հարյուր լավագույն շախմատիստների ցուցակում։ Այդպիսի տեղ նա ուներ նաև իր մահվան պահին, երբ նրա միջազգային վարկանիշը 2630 էր։ Կարենն իր ամենաբարձր էլոյին՝ 2646 հասել էր 2006 թ․-ին։ 2005 թ․-ին Իսրայելի Բեերշեվա քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում իր խաղատախտակի վրա գրավել էր առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի։ Իր մարզական ակնառու հաջողությունների համար Կարենը պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով։ Գործնականում լինելով անպարտելի՝ Կարենը փնտրված շախմատիստ էր թիմային մրցաշարերում։ Հայաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան․․․ ահա ոչ լրիվ ցանկն այն երկրների, որոնց ակումբները մեծագույն սիրով հրավիրում էին Կարենին խաղալու իրենց շարքերում և, որպես կանոն, այդ ելույթներն ավարտվում էին հաջողությամբ։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Կարենը արդեն նաև հմուտ մարզիչ էր։ Կյանքի վերջին ամիսներին նա կատարում էր Իրանի ազգային հավաքականի մարզչի պարտականությունները։
2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1995 | 2355 | 2330 | 2355 | 2330 | ||||||||||
1996 | 2310 | 2380 | 2380 | 2310 | ||||||||||
1997 | 2440 | 2515 | 2515 | 2440 | ||||||||||
1998 | 2555 | 2600 | 2600 | 2555 | ||||||||||
1999 | 2576 | 2575 | 2576 | 2575 | ||||||||||
2000 | 2572 | 2566 | 2574 | 2574 | 2566 | |||||||||
2001 | 2582 | 2582 | 2604 | 2604 | 2604 | 2582 | ||||||||
2002 | 2599 | 2591 | 2597 | 2599 | 2591 | |||||||||
2003 | 2596 | 2596 | 2601 | 2601 | 2601 | 2596 | ||||||||
2004 | 2599 | 2605 | 2586 | 2591 | 2605 | 2586 | ||||||||
2005 | 2602 | 2611 | 2611 | 2645 | 2645 | 2602 | ||||||||
2006 | 2646 | 2646 | 2635 | 2634 | 2646 | 2634 | ||||||||
2007 | 2634 | 2635 | 2608 | 2623 | 2635 | 2608 | ||||||||
2008 | 2621 | 2621 | 2621 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.