Remove ads
հայ շախմատիստ From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Սևակ Մխիթարյան (պորտ.՝ Krikor Sevag Mekhitarian, նոյեմբերի 15, 1986, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն (2012, 2016), գրոսմայստեր 2010 թվականից։ Բրազիլիայի հավաքականի անդամ։
Գրիգոր Սևակ Մխիթարյան | |
---|---|
պորտ.՝ Krikor Sevag Mekhitarian | |
Գրիգոր Սևակ Մխիթարյանը 2008 թվականին, Մադրիդ | |
Պետություն(ներ) | Բրազիլիա |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 15, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պաուլու, Բրազիլիա |
Կոչում | Գրոսմայստեր (2010) Միջազգային վարպետ (2006) |
Առավելագույն վարկանիշ | 2572 (փետրվար, 2014) |
Ներկայիս վարկանիշ | 2556 |
ՖԻԴԵ համար | 2107660 |
365chess | Krikor_Sevag_Mekhitarian |
Chesstempo համար | 134904 |
ICCF համար | 134904 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և Շախմատային օլիմպիադա 2018 |
Krikor Mekhitarian Վիքիպահեստում |
Ծնվել է 1986 թվականին բրազիլահայ մոր և լիբանանահայ հոր ընտանիքում։ Սովորել է Սան Պաուլույի հայկական դպրոցում։ Շախմատ խաղալ սովորել է հորից՝ 7 տարեկանում։ Այնուհետև պարապել է մարզչի մոտ և չորս տարի անց առաջին անգամ մասնակցել է Սան Պաուլուի նահանգի առաջնությանը՝ գրավելով 22-րդ տեղը[2]։
Բազմիցս մասնակցել է Բրազիլիայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին և հինգ անգամ դարձել մեդալակիր, այդ թվում՝ երկու անգամ հաղթող մինչև 20 տարեկանների պայքարում (2003, 2004)։ Նա նաև երկիրը ներկայացրել է Համաամերիկյան խաղերում (2003 թ. Բոգոտայում դարձել է բրոնզե մեդալակիր մինչև 18 տարեկանների պայքարում) և պատանիների աշխարհի առաջնությունում։
2006 թվականին լրացրել է միջազգային վարպետի նորմը և ստացել այդ կոչումը։
Գրոսմայստերի կոչման հասել է ութ ամսում՝ առաջին նորմը լրացնելով 2009 թվականին Բրազիլիայի 26-րդ առաջնությունում, որտեղ 11 հնարավորից վաստակել է 7½ միավոր և արժանացել բրոնզե մեդալի։ Երկրորդ նորմը Մխիթարյանը լրացրել է 2010 թ. ապրիլին Իսպանիայում, La Laguna մրցաշարում (6 9-ից), իսկ երրորդ և վերջնականը՝ նույն տարվա հունիսին Ռումինիայում կայացած Eforie միջազգային շախմատային փառատոնում՝ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր[3][4]։
Բրազիլիայի անհատական առաջնություններին մասնակցում է 2005 թվականից և այդ ընթացքում նվաճել է չորս մեդալ՝ 2012[5] և 2016[6] թվականներին դառնալով հաղթող, 2013 թվականին՝ արծաթե, իսկ 2009 թվականին՝ բրոնզե մեդալակիր։
2013 թվականին Նիդերլանդներում մասնակցել է Tata Steel Chess հեղինակավոր փառատոնի C խմբի մրցաշարին և զբաղեցրել 4-րդ տեղը (8 11-ից)։
Երկրի հավաքականի կազմում Մխիթարյանը երեք անգամ մասնակցել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներին[7][8]
Առավելագույն անհատական վարկանիշ ունեցել է 2014 թ. փետրվարին՝ 2572[9]։ Ներկայումս Բրազիլիայի չորրորդ շախմատիստն է։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2001 | 2198 | 2198 | 2198 | |||||||||||
2002 | 2213 | 2196 | 2190 | 2247 | 2247 | 2190 | ||||||||
2003 | 2248 | 2246 | 2230 | 2244 | 2248 | 2230 | ||||||||
2004 | 2244 | 2244 | 2244 | 2258 | 2258 | 2244 | ||||||||
2005 | 2207 | 2218 | 2218 | 2280 | 2280 | 2207 | ||||||||
2006 | 2394 | 2421 | 2448 | 2425 | 2448 | 2394 | ||||||||
2007 | 2416 | 2416 | 2420 | 2428 | 2428 | 2416 | ||||||||
2008 | 2456 | 2466 | 2504 | 2511 | 2511 | 2456 | ||||||||
2009 | 2515 | 2503 | 2488 | 2496 | 2467 | 2515 | 2467 | |||||||
2010 | 2486 | 2490 | 2499 | 2511 | 2550 | 2525 | 2550 | 2486 | ||||||
2011 | 2528 | 2529 | 2498 | 2498 | 2488 | 2487 | 2529 | 2487 | ||||||
2012 | 2487 | 2512 | 2531 | 2511 | 2511 | 2509 | 2503 | 2524 | 2531 | 2531 | 2487 | |||
2013 | 2543 | 2546 | 2546 | 2548 | 2551 | 2544 | 2521 | 2533 | 2548 | 2548 | 2557 | 2566 | 2566 | 2521 |
2014 | 2566 | 2572 | 2562 | 2562 | 2562 | 2566 | 2568 | 2568 | 2568 | 2558 | 2565 | 2565 | 2572 | 2558 |
2015 | 2565 | 2556 | 2556 | 2569 | 2573 | 2571 | 2589 | 2557 | 2554 | 2551 | 2553 | 2555 | 2589 | 2551 |
2016 | 2555 | 2563 | 2563 | 2570 | 2570 | 2569 | 2550 | 2550 | 2550 | 2559 | 2559 | 2559 | 2570 | 2550 |
2017 | 2559 | 2561 | 2544 | 2544 | 2541 | 2542 | 2534 | 2534 | 2534 | 2534 | 2521 | 2522 | 2561 | 2521 |
2018 | 2529 | 2533 | 2545 | 2545 | 2545 | 2546 | 2546 | 2554 | 2543 | 2546 | 2544 | 2544 | 2554 | 2529 |
2019 | 2536 | 2535 | 2531 | 2531 | 2539 | 2543 | 2545 | 2554 | 2558 | 2558 | 2563 | 2563 | 2563 | 2531 |
2020 | 2563 | 2558 | 2548 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2554 | 2563 | 2548 |
2021 | 2554 | 2554 | 2554 | 2560 | 2562 | 2562 | 2554 | |||||||
2022 | 2562 | 2569 | 2542 | 2535 | 2544 | 2551 | 2569 | 2535 | ||||||
2023 | 2537 | 2540 | 2543 | 2559 | 2559 | 2537 | ||||||||
2024 | 2554 | 2556 | 2554 | 2560 | 2560 | 2554 |
Գրիգոր Սևակ Մխիթարյանը պորտուգալերենին զուգահեռ տիրապետում է նաև հայերենին։ Առաջին անգամ Հայաստանում եղել է 1999 թվականին, հոր հետ։ Գրիգորը հպարտանում է հայ լինելուց։ Կապեր ունի հայաստանցի որոշ շախմատիստների հետ։ Շատերի հետ շփվում է համացանցով[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.