Գահերի խաղ (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
Գահերի խաղ (անգլ.՝ A Game of Thrones), ֆենտեզի վեպ, որի հեղինակն է գրող Ջորջ Մարտինը, «Սառույցի և կրակի երգ» շարքի առաջին գիրքը։ Առաջին հրատարակությունը թողարկվել է 1996 թվականին՝ Bantam Spectra-ի կողմից։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան։ Ստեղծագործության կենտրոնում ընկած են երեք սյուժետային գծեր՝ Վեստերոս մայրցամաքի իշխանության համար պայքարող զինվորների պատմությունը, Վայրենացածների և Ուրիշների հարձակումների անմիջական սպառնալիքը, ինչպես նաև գահընկեց թագավորի դստեր շրջագայությունը՝ Մետաղե գահը վերադարձնելու համար։ Պատմությունը գրված է երրորդ դեմքով՝ տարբեր կերպարների տեսակետներից։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Գահերի խաղ A Game of Thrones | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջորջ Մարտին |
Տեսակ | գրական ստեղծագործություն և հատոր |
Ժանր | բարձր ֆենտեզի և ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1996 |
Նկարագրում է | «Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ |
Էջեր | 835 կամ 864 |
Շարք | Սառույցի և կրակի երգ |
Նախորդ | Պատմվածքներ Դունկի և Էգգի մասին |
Հաջորդ | Արքաների պատերազմը |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | ![]() ![]() |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 6, 1996 |
Պարգև(ներ) | |
Կայք | georgerrmartin.com/grrm_book/a-game-of-thrones-a-song-of-ice-and-fire-book-one/ |
Վեպի վրա աշխատանքները սկսվել են 1991 թվականին՝ հեղինակի կողմից։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ շարքը կլինի եռերգություն։ Ջորջ Մարտինը, որոշեց ստեղծել մասշտաբային էպիկական ֆենտեզի՝ «Օղակների տիրակալ» ոգով։ Գրքում յուրահատուկ տեղ է հատկացվել հերալդիկային, տոների և հագուստի նկարագրությանը։ Գիրքը ոգեշնչվել է իրական պատմական իրադարձություններով, իսկ շարքի հերոսներն ունեն միջնադարյան Եվրոպայի ազնվականության գծեր։ Գրքի ամենակարևոր մտքերից մեկը այն է, որ մահը ամբողջ կյանքի անխուսափելի ճշմարտությունն է։
Վեպը գնահատականի է արժանացել գրաքննադատների կողմից։ Այն արժանացել է «Լոկուս» մրցանակին՝ որպես ֆենտեզի ժանրում լավագույն վեպ, ինչպես նաև անվանակարգվել է Նեբուլայի և ֆենտեզիի համաշխարհային մրցանակի։ Բացի դրանից, գրքի պատմվածքներից «Վիշապի արյուն»-ը 1997 թվականին ստացել է «Հյուգո» մրցանակ։ Թողարկումից տասնհինգ տարի անց գիրքը զբաղեցրել է Նյու Յորք Թայմս ամսագրի ամենաշատ վաճառվող գրքերի գլխացանկը։ Տեսաբանները գրքում նկատեցին դասական ժանրերի խիզախ խախտում և գրականության կարծրատիպերի ավերում, լարված սյուժե։ Վեպն էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։