![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0b/Fran%25C3%25A7ois%252C_Claude_%2528dit_Fr%25C3%25A8re_Luc%2529_-_Saint_Bonaventure.jpg/640px-Fran%25C3%25A7ois%252C_Claude_%2528dit_Fr%25C3%25A8re_Luc%2529_-_Saint_Bonaventure.jpg&w=640&q=50)
Բոնավենտուրա
From Wikipedia, the free encyclopedia
Հովհան Ֆիդանցա, Ջովաննի Ֆիդանցա, մականունը՝ Բոնավենտուրա (իտալ.՝ Bonaventura, 1221[1], Բանյորեջո, Վիտերբո, Լացիո, Իտալիա[2] - հուլիսի 15, 1274[3], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4][2]), իտալացի փիլիսոփա և աստվածաբան, ֆրանցիսկյան միաբանության գեներալ, կյանքի վերջում՝ կարդինալ։ Կաթոլիկ եկեղեցու ականավոր գաղափարախոս և ուղղափառ-միստիկական ուղղության ներկայացուցիչ։ Դասվել է սրբերի և եկեղեցու հինգ մեծագույն ուսուցիչների շարքը։
![]() | |
Ծնվել է | 1221[1] Բանյորեջո, Վիտերբո, Լացիո, Իտալիա[2] |
Մահացել է | հուլիսի 15, 1274[3] Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4][2] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Մասնագիտություն | աստվածաբան, regular priest, փիլիսոփա, գրող, regular cleric, դասախոս, համալսարանի դասախոս, Միստիկա և Եկեղեցական ուսուցիչներ |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստվածաբանություն[6], administration and management of the church?[6], սխոլաստիկա[6], preaching?[7], քրիստոնեական ծառայություն, scientific writing?, փիլիսոփայություն[7], Քրիստոնեական խորհրդապաշություն, կրթություն, աղոթք և religious formation? |
Պաշտոն(ներ) | Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս, Minister General of the Order of Franciscans?, կարդինալ, եպիսկոպոս և superior general? |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | աստվածաբանության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[6], իտալերեն[6][8] և ֆրանսերեն[8] |
Ուսուցիչ | Alexander of Hales?, Eudes Rigaud? և John of la Rochelle? |
Աշակերտներ | Ջօն Պեկհեմ և Matthew of Aquasparta? |
![]() |
Փիլիսոփայության մեջ՝ արիստոտելականության հետևորդ է, բայց այն զուգորդել է միստիցիզմի և ֆրանցիսկյաններին հատուկ Օգոստինոս Ավրելիոսի նեոպլատոնականության հետ։ Ունիվերսալիաների խնդիրը լուծել է ռեալիզմի դիրքերից, ընդհանուրը համարել է իրերի աստվածային նախատիպ։ Իմացության մեջ վճռական դեր է հատկացրել միստիկական հայեցողությանը և էքստազին։ Հայտնի էր որպես առաջադեմ գաղափարների և մտածողների, մասնավորապես՝ Ռ. Բեկոնի հալածողներից մեկը։
Հայ իրականության մեջ Հովհան Ֆիդանցայի հայացքների տարածումով XIV դարի 1-ին կեսին զբաղվել են Ծործորի դպրոցի որոշ ներկայացուցիչներ։ Ծործորի հայ-ֆրանցիսկյան վանքում գործունեություն ծավալած ֆրանցիսկյան քարոզիչ և գիտնական, իսպանացի Ֆրա Պոնցիուսը, հայ ունիթոռվարդապետ Իսրայելի օգնությամբ 1339 թվականին լատիներենից հայերենի է թարգմանել Հովհան Ֆիդանցյաի «Վասն սրբոյն Ֆրանցիսկոսի» վարքագրական աշխատությունը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր համար 1736)։