Բնական լոգարիթմ
From Wikipedia, the free encyclopedia
Բնական լոգարիթմ, e հիմքով լոգարիթմ, որը իռացիոնալ հաստատուն է և հավասար է մոտ 2.72։ Այն նշանակվում է , կամ երբեմն ուղղակի , երբ հիմքը ենթադրվում է [1]։ Սովորաբար լոգարիթմատակ արտահայտության արգումենտը իրական թիվ է, բայց այս հասկացությունը կարելի է ընդհանրացնել նաև կոմպլեքս թվերի համար։
Սահմանումից հետևում է, որ լոգարիթմական ֆունկցիան ցուցչային ֆունկցիայի հակադարձ ֆունկցիան է, ուստի նրանց գրաֆիկները համաչափ են առաջին և երրորդ քառորդների կիսորդի նկատմամբ։ Այն պատկանում է տրանսցենդենտ ֆունկցիաների դասին։
Բնական լոգարիթմները օգտակար են այն հանրահաշվական հավասարումների լուծման մեջ, որտեղ անհայտը ցուցիչում է։ Անփոխարինելի է մաթեմատիկական անալիզում, մաթեմատիկայի շատ բնագավառներում, կիրառական որոշ գիտություններում, ֆինանսական ոլորտի բազմաթիվ խնդիրներում (օրինակ բարդ տոկոսների հաշվման մեջ)։