բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Բյուրատերևուկ (լատին․՝ Myriophyllum), բյուրատերևուկազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 45 (այլ տվյալներով՝ 50), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ բյուրատերևուկ օղակավոր (M.verticillatum) և բյուրատերևուկ հասկավոր (M.spicatum)։
Բյուրատերևուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Բյուրատերևուկազգիներ (Haloragaceae) |
Ցեղ | Բյուրատերևուկ (Myriophyllum) L., 1753 |
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի քաղցրահամ ջրերում՝ լճերում, լճակներում, դանդաղահոս գետերում ու գետակներում, լճացած ջրերում կաբույլը հասկանման է՝ ջրից դուրս։
Ծաղիկները միասեռ են, միատուն, գագաթնային, մանր, սպիտակ։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը չոր կորիզապտուղ է։ Ակվարիումային բույս է։ Լողացողների մոտ երբեմն առաջացնում է ալերգիկ երևույթներ, մաշկ, ցան և բրոնխային հեղձուկ։
Արմատամերձ տերևները կոթունավոր են, մյուսները՝ նստադիր, նշտարաձև կրկնակի կամ եռակի փետրաձև։ Պտուղը մանր սերմիկ է։ Սերմերը հասունանում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտղակալում է կանոնավոր, ձմեռում՝ լավ, հեշտ է տանում երաշտն ու շոգը, լավ է աճում աղքատ հողերում։ Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով։ Երբեմն բյուրատերևուկին անվանում են նաև <<զինվորի խոտ>>, քանի որ նրա` արյունահոսություն դադարեցնող հատկությունից օգտվում են վիրավոր զինվորները։
Ծաղիկներում և տերևներում հայտնաբերված է մինչև 1% մուգ կապույտ եթերայուղ, որը պարունակում է ազուլեն, բարդ եթերներ, կամֆորա, տույոլ, ցինեոլ, բորնեոլ, բորնիլացետատ, խամազուլեն, կարիոֆիլեն, ինչպես նաև՝ մրջնաթթու, քացախաթթու, իզովալերիանաթթու, ակոնիտաթթու, դաբաղանյութեր, խեժ, դառը նյութեր, C, E, K վիտամիններ, կարոտին, սապոնիններ, ալկալոիդներ, նիտրատներ, խոլին, ասպարագին, ամինաթթուներ, ֆիտոնցիդներ, քիմիական տարրերից՝ ալյումին, երկաթ, քրոմ, պղինձ, մանգան։
Բուժման համար օգտագործում են բույսերի վերգետնյա հատվածը, որը հավաքում են ծաղկման փուլում, չորացնում են չոր տեղում, միջանցուկ քամու տակ՝ կախած կամ բարակ շերտով փռված վիճակում։ Պատրաստի հումքը պահում են թիթեղյա տուփերի մեջ։ Դեղաբույսը հայտնի է եղել Հին Հունաստանում և Հռոմում։ Դիսկորիդը բյուրատերևուկն անվանել է herba vulnenaria, այսինքն՝ վերքի խոտ, քանի որ այն լայնորեն կիրառվել է վերքերի բուժման համար։ Գերմանիայում դեղաբույսն արմատով օգտագործվում է որպես ախոժակը լավացնող միջոց։ Ֆրանսիայում դեղաբույսը համարվում է օրգանիզմը տոնուսավորող միջոց, օգտագործվում է ընդհանուր թուլության, որոշ հիվանդությունների և ցավոտ դաշտանի ժամանակ։ Բուլղարիայում և Լեհաստանում ծաղիկների և տերևների եփուկը օգտագործվում է գեղձախտի, ռևմատիզմի, լյարդի հիվանդությունների ժամանակ ինչպես նաև ճիճվակրության և գլխացավերի ժամանակ։ Այդ դեղաբույսը օգտագործում են նաև անասնաբուժության մեջ՝ հիմանականում ստամոքսաաղիքային տրակտի ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուրատերևուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուրատերևուկ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.