Բալթիկայի տուն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բալթյան տուն (ռուս.՝ Балтийский дом), պետական թատրոն Սանկտ Պետերբուրգում, ՌԴ, որը ստացել է թատրոն-փառատոնի կարգավիճակ և որտեղ ամեն տարի անց են կացվում միջազգային ֆորումներ, վարպետության դասեր, բեմական փառատոներ։ Բալթյան տունը միակ նախագիծն է, որը համակարգված աշխատում է Ռուսաստանի և Բալթյան շրջանի, ինչպես նաև եվրոպական երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ։
Բալթյան տուն Балтийский дом | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Տնօրեն | Սերգեյ Շուբ |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Սանկտ Պետերբուրգ, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | 1936 թ |
Նախկին անվանումներ | Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան պետական թատրոն |
Գեղարվեստական ղեկավար | Մարինա Բելյաևա |
Գլխավոր ռեժիսոր | Վլադիմիր Տիկե |
Կայք | baltic-house.ru |
Baltisky Dom Theatre Վիքիպահեստում |
1920-ական թվականներին Պետրոգրադ քաղաքում ստեղծվեցին Կրասնի թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը։ Կարմիր թատրոնը, որը հիմնադրվել էր 1924 թվականին, 1926 թ միացվեց Կարմիր մուրճ թատրոնին, իսկ 1930 թվականին՝ Ժողովրդական տան թատրոնին՝ դառնալով Ժողովրդական տան Կարմիր թատրոն։
1936 թվականին Կարմիր թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը միավորվեցին Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության պետական թատրոնի մեջ։
1991 թվականին թատրոնը կոչվել է Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» պետական թատրոն։ Թատրոնում հաջողությամբ անց են կացվում միջազգային թատերական ֆորումներ օտարերկրյա դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ։
2000 թվականին թատրոնն ստացավ թատրոն-փառատոնի կարգավիճակ։ Դրան նպաստում է թատրոնի գործունեության փորձարարական բնույթը, քանի որ բեմական գործունեությունն այստեղ միշտ դիտվում էր որպես ստեղծագործական փորձադաշտ նոր և հմուտ վարպետների համար։
Տարբեր տարիներին այստեղ աշխատել են այնպիսի ռեժիսորներ, ինչպիսին են Վ. Կոժիչը, Միխայիլ Չեժեգովը, Գեորգի Տովստոնոգովը (գլխավոր ռեժիսորը 1950-1956 թթ), Պավել Խոմսկին (գլխավոր ռեժիսորը 1961-1965 թթ), Վլադիմիր Վորոբյովը (թատրոնի գեղարվեստական ղեկավարը Յու. Երմակովի և Ա. Տովստոնոգովի հետ 1969-1971 թթ), Ալեքսանդր Տովստոնոգովը, Գենադի Օպորկովը, Ռոզա Սիրոտան, Կամա, Գինկասը, Գենրիետա Յանովսկայան։ Թատրոնում խաղացել են ականավոր դերասաններ Յուրի Տոլուբեևը, Վլադիմիր Չեստնոկովը, Եվգենի Լեբեդևը, Տատյանա Դորոնինան, Ռոլան Բիկովը, Նինա Ուրգանտը, Օլեգ Բասիլաշվիլին, Յուլիան Պանիչը, Նատալյա Տենյակովան, Ա. Բալտերը, Էմանուել Վիտորգանը, Լարիսա Մալևանայան, Օլեգ Դալը և այլք։
Թատրոնի շենքը կառուցվել է նախկին «Կայսեր Ալեքսանդր III-ի Ժողովրդական տան» ձախ թևի տեղում, որը հրդեհվել է 1932 թվականին (պահպանված աջ թեևն այժմ զբաղեցնում է «Մյուզիք հոլ»-ը)։ Նախնական նախագիծը, որը գծագրել էր Նիկոլայ Դեմկովը, լենինգրադյան ավանգարդ ոճի էր։ Սակայն այդ տարիներին նորաձևության մեջ մուտք գործեց ստալինյան ճարտարապետությունը, և Ն. Դեմկովը, հրաժարվելով նախագիծը «հարստացնելուց»[1], հրաժարվեց նախագծից, որն ավարտին հասցրեց իր ընկերը՝ ճարտարապետ Նիկոլայ Միտուրիչը Վ. Մակաշովի հետ մեկտեղ (թատրոնի նախասրահում գտնվում է հուշատախտակ՝ այս երկու ճարտարապետների անուններով)[2]։ Շինարարությունն սկսվեց 1933 թվականին և ավարտվեց 1939 թվականին։
«Բալթյան տուն» թատրոն-փառատոնը գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքի կենտրոնում։
Թատրոնն ունի 2 հանդիսասրահ՝ 124 և 870 հանդիսատեղերով։ Երկուսն էլ զինված են հատուկ սարքավորումներով՝ սինխրոն թարգմանություններ կատարելու համար։ Թատրոնն ունի առանձին սրահներ փորձերի, դիմահարդարման և ցուցադրությունների համար։
Թատրոնում կա փորձարարական թատերախումբ Անատոլի Պրաուդինի ղեկավարությամբ։
Այստեղ անցկացվող միջազգային փառատոների բարձր մակարդակն ապահովվում է հաղորդակցության ժամանակակից միջոցների և ստեղծագործական, տեխնիկական, ղեկավար անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Փառատոնի հիմնադիրներն են հանդիսանում ՌԴ Մշակույթի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգի մշակույթի և արտաքին կապերի կոմիտեն, ՌԴ թատերական գործիչների միությունը, Բալթյան միջազգային փառատոնային կենտրոնը և «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը։
Փառատոնն անց է կացվում ամեն տարի՝ սկսած 1991 թվականից։ Համարվում է Եվրոպայի ամենահեղինակավոր թատերական ֆորումներից մեկը։
Հիմնական բեմական հարթակներից է թատրոն-փառատոնի հարթակը, որը լայն հնարավորություններ է ընձեռնում ստեղծագործական փորձարարությունների համար։ Փառատոնի հիմնական ծրագիրը կազմում են պրեմիերաները։
Փառատոնին մասնակցել են ավելի քան 100 թատրոններ աշխարհի 30 երկրներից։ Իրենց ստեղծագործական աշխատանքներն են ներկայացրել եվրոպական ռեժիսուրայի վարպետներ Ժ. Վենսանը, Կամա Գինկասը, Լև Դոդինը, Օլեգ Եֆրեմովը, Օ. Կորշունովասը, Յուրի Լյուբիմովը, Կ. Մարտալերը, Է. Նյուգանեն, Էյմունտաս Նյակրոշյուսը, Վլադիմիր Ֆոկինը, Պյոտր Ֆոմենկոն, Ալվիս Հերմանիսը, Գ. Յաժինան, Ե. Յարոցկին և այլք։
«Բալթյան տուն» փառատոնը դարձել է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ մրցանակի դափնեկիր։
Փառատոնն անց է կացվել 1992 թվականի մարտի 25-30-ը՝ «Բալթյան երկրների թատրոնները երեխաներին» կարգախոսով։
Փառատոնն անց է կացվել 1993 թվականի ապրիլի 4-10-ը՝ «Թատրոնի հազարավոր դեմքերը» կարգախոսով։
Թատրոնը դառնում է մրցույթային։ Մրցանակներ են հանձնվել՝
Չորրորդ փառատոնն անց է կացվել 1994 թվականի ապրիլի 10-17-ը։
Մրցանակներ են հանձնվել՝
Հինգերորդ փառատոնն անց է կացվել 1995 թվականի ապրիլի 21-30-ը։
Մրցանակներ են հանձնվել՝
Վեցերորդ փառատոնն անց է կացվել 1996 թվականի ապրիլի 19-28-ը։
Մրցանակներ են հանձնվել՝
Յոթերորդ փառատոնն անց է կացվել 1997 թվականի հոկտեմբերի 3-11-ը։
Մրցանակներ են հանձնվել՝
Ութերորդ փառատոնն անց է կացվել 1998 թվականի հոկտեմբերի 8-16-ը։
Առաջին անգամ փառատոնին մասնակցում է Շվեդիայի ամենամեծ թատրոններից մեկը՝ Ստոկհոլմի Ստատս թատրոնը։ Եվրոպական բեմի հայտնի դերասանուհի Վիվեկա Սեդալը փայլուն հանդես եկավ Բլանշ Դյուբուայի դերում Թենեսի Ուիլյամսի «Ցանկության տրամվայ» պիեսում (բեմադրությունը Ռ. Գյունտերի)։ Լեհական թատրոնը Շչեցին քաղաքից հանդիսատեսին և քննադատներին ներկայացրեց Ա. Աուգուստինովիչի բեմադրած «Իվոնան, բուրգունդյան արքայադուստրը»։ Էստոնական Վյայնեմյոյնեն թատրոնը ներկայացրեց հայտնի գրող և ռեժիսոր Մատի Ունտի «Համլետի ողբերգությունը» ներկայացումը։ Փառատոնին մասնակցեց նաև նիդեռլանդական Տոնելգրուպ թատրոնը։ Ռուսաստանը ներկայացրեց Գ. Տովստոնոգովի անվան մեծ դրամատիկական թատրոնը, Պետական դրամատիկական թատրոնը (Լիտեյնի փողոց), Բալթյան տուն թատրոնը (Սանկտ Պետերբուրգ), Թատերական ընկերություն 814-ը (Մոսկվա)։ Փառատոնի հյուրն էր Յակուտսկի հայտնի Պ. Օյունսկու անվան ակադեմիական թատրոնը (ռեժ. Ա. Բորիսով)։
Առաջին անգամ փառատոնի պատմության մեջ ժյուրին դուրս եկավ Բալթյան տան սահմաններից։ «Երեք գրոշանոց օպերա» ներկայացումը բեմականացվեց Տալլինի քաղաքային թատրոնում։
Փառատոնի շրջանակներում «Պուշկինը և մյուսները» համերգային ծրագրով հանդես եկավ Սերգեյ Յուրսկին։
Մրցանակներ են հանձնվել՝
Փառատոնն անց է կացվել 1999 թվականի սեպտեմբերի 27-7-ը։
Մրցույթային ծրագրին մասնակցել են 18 թատրոններ Ռուսաստանից և Եվրոպայից։ Թատրոնի ճակատային մասում կախվում են մասնակից երկրների դրոշները։
Փառատոնի շրջանակներում առաջին անգամ Ռուսաստանում կազմակերպվում է Եվրոպական թատերական ոչ պաշտոնական հանդիպում (IETM Satellite Meeting)` «Ռուսաստանը Եվրոպայի թատերական քարտեզի վրա. ով է ճանաչում նրան, և ում է նա ճանաչում» խորագրով։
Անցկացվել է սեմինար՝ «Բեմական արվեստում փառատոների փիլիսոփայությունն ու պրակտիկան» անվամբ, որտեղ մասնակցել են փառատոների պրոդյուսերներ և մենեջերներ։ Սեմինարը կազմակերպել է Բալթյան միջազգային փառատոնային կենտրոնը «Բաց հասարակություն» ինստիտուտի (Բուդապեշտ) և Visiting Arts-ի (Լոնդոն) հետ միասին։
Պոնտեդերո թատրոնի հետ միասին կազմակերպվել է վիդեոսեմինար «Եժի Գրոտովսկու թատրոն-լաբորատորիան» անվամբ, որը ղեկավարել է Կարլ Պոլաստրելին։
Մրցանակներ են հանձնվել՝
Հոբելյանական փառատոնն անց է կացվել 2000 թվականի սեպտեմբերի 29-հոկտեմբերի 8-ը։
19 թատրոններ 7 երկրներից ներկայացրեցին 20 տարբեր ներկայացումներ։ Մասնակիցների շարքում էին Մոսկովյան Սովրեմեննիկ թատրոնը, Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնը և այլն։ Բեմում հանդես են եկել Կ. Գինկասը, Ռ. Տումինասը, Է. Նյուգանենը, Մ. Միկիվերը, Ալեքսանդր Գալիբինը, Ա. Ժոլդակը, Մարինա Նեյոլովան, Ելենա Յակովլևան, Իգոր Կվաշան, Իգոր Յասուլովիչը, Սերգեյ Մակովեցկին, Եվգենի Գրիշկովեցը և այլք։
Առաջին անգամ փառատոնի մասնակիցների համար կազմակերպվեց «Բալթյան օղակ» ստեղծագործական ուղևորությունը Բալթյան երկրներով։ Թատերական գործիչների համար բեմադրվեցին առաջատար ազգային թատրոնների ներկայացումները։
Հուշամեդալներ հանձնվեցին այն թատերական և հասարակական գործիչներին, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Բալթյան տուն փառատոնի ստեղծման և զարգացման գործում։
ԶԼՄ-ը այսպես են նկարագրել 10-րդ փառատոնը.
Ինչ էլ որ որոշի ժյուրին և ինչ էլ որ չգրեն քննադատները, Բալթյան տուն փառատոնը արժանապատվորեն նշեց իր առաջին հոբելյանը։ Այդ օրերի ընթացքում ոչ մի բեմում չեղան ձախողված ներկայացումներ։ Բալթյան տուն թատերական փառատոնը հրաշալի նվեր մատուցեց իր հանդիսատեսին և իր հյուրերին[3]։ |
Մրցանակներ են հանձնվել՝
Հատուկ մրցանակներ են շնորհվել՝
Փառատոնն անց է կացվել 2001 թվականի հոկտեմբերի 5-14-ը՝ թեմատիկ «Ուսուցիչ-աշակերտ» խորագրի ներքո։
Այս տարի փառատոնն զգալիորեն նեղացրեց մասնակիցների աշխարհագրական տարածքը. մասնակցեցին միայն Բալթյան շրջանի ռեժիսորները, ովքեր ներկայացրեցին իրենց վերջին թատերական ներկայացումները։ Բեմի վարպետներ Էյմունտաս Նյակրոշյուսը, Պյոտր Ֆոմենկոն, Էլմո Նյուգանենը, Օսկարաս Կրշունովասը, Ալվիս Հերմանիսը, Կամա Գիմկասը ներկայացրեցին իրենց և իրենց աշակերտների աշխատանքները։
Մրցանակներ են հանձնվել՝
Հանդիսատեսի մրցանակ՝
12-րդ փառատոնն անց է կացվել 2002 թվականի հոկտեմբերի 4-13: Փառատոնի գլխավոր թեման «Այլ թատրոն»-ն էր։ Փառատոնի մասնակիցները ցուցադրեցին ստեղծագործական փորձարարություններ, որոնք հակասում էին սովորական թատրոնի ավանդույթները։ Թատերական արվեստի նոր ձևեր ներկայացրեցին Թոմաս Օստերմայերը (Գերմանիա), Գժեգոժ Յաժինան, Կշիշտոֆ Վարլիկովսկին (Լեհաստան), Սիլվիու Պուրկարետեն (Ռումինիա)։ Փառատոնի շրջանակներում առաջին անգամ Սանկտ Պետերբուրգում դրամատուրգիայի և ռեժիսուրայի մոսկովյան կենտրոնը՝ Ալեքսեյ Կազանցևի և Միխայիլ Ռոշչինի ղեկավարությամբ, ներկայացրեց ռուսական դրաման՝ նոր սերնդի ներկայացուցիչներ Օլգա Սուբոտինայի և Կիրիլ Սերեբրենիկովի բեմադրությամբ։
Հանդիսատեսի դատին հանձնվեց ռուս-նորվեգական համատեղ ծրագիրը՝ նվիրված դրամատուրգ Յուն Ֆոսեի ստեղծագործական կյանքին։
«Բալթյան օղակ»-ը Կալինինգրադով և Տիլզիտով հասավ լեհական քաղաք Գդանսկ։ Այդ տարվա նախաձեռնողը թատերագետ, թատերական քննադատ, Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի (IETM) փոխնախագահ՝ Գդանսկի կառավարչի խորհրդատու և Բալթյան տուն 12-րդ փառատոնի խորհրդատու Անդժեյ Ժուրովսկին էր։
Մրցանակներ հանձնվեցին՝
Փառատոնն անց է կացվել 2003 թվականի դեկտեմբերի 18-5 («Բալթյան տունը Մոսկվայում» հատուկ ծրագիր)։ Միջոցառումը նախատեսվում էր որպես հատուկ մշակութային ակցիա Սանկտ Պետերբուրգի հոբելյանի կապակցությամբ՝ նպատակ ունենալով մոսկվացիներին ծանոթացնել Բալթյան երկրների արվեստի հետ։
Մասնակիցների թվում էր Ռիգայի նոր թատրոնը (Լատվիա), Մենո Ֆորտաս (Լիտվա), Մետաստազիո (Իտալիա), Պոտուդան, Ֆարսեր (Ռուսաստան) թատրոնները։
Այդ տարի փառատոնն անցավ առանց մրցութային ներկայացումների։
2004 թ փառատոնի գլխավոր թեման էր «Ռեժիսուրան որպես ժամանակակից թատրոնի պատկերանիշ»։
Փառատոնի շրջանակներում առաջին անգամ կայացավ «Բալթյան աստղ» մրցանակաբաշխությունը՝ Բալթյան երկրներում հումանիտար կապերի զարգացման և ամրապնդման համար։
Մրցանակներ հանձնվեցին՝
Հոբելյանական 15-րդ փառատոնն անց է կացվել 2005 թվականի սեպտեմբերի 29-հոկտեմբերի 17-ը։
Փառատոնի շրջանակներում առաջին անգամ Ռուսաստանում ցուցադրվեց գերմանացի ռեժիսոր Լյուկ Պերսեֆալի կողմից բեմադրված «Օթելլո» ներկայացումը։ (Münchner Kammerspiele թատրոն)
Ներկայացվեց Վսևոլոդ Մեյերխոլդի անվան կենտրոնի շնորհանդեսը։
Փառատոնն անց է կացվել 2006 թվականի սեպտեմբերի 30-հոկտեմբերի 11-ը՝ «Լեհական շեշտադրում» կարգախոսով։
Մրցանակներ հանձնվեցին՝
Փառատոնն անց է կացվել 2007 թվականի հոկտեմբերի 19-28-ը և ամբողջությամբ նվիրվել է լիտվացի ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսի ստեղծագործական գործունեությանը։ Փառատոնը համընկավ վարպետի 55-ամյա հոբելյանի հետ։ Բեմադրվեցին նրա լավագույն ներկայացումները։
18-րդ փառատոնն անց է կացվել 2008 թվականի հոկտեմբերի 8-19-ը՝ «Թատրոնի կենսաբանությունը» խորագրով։
Առաջին անգամ փառատոնի աշխատանքներին մասնակցում է ռեժիսոր Էուջենիո Բարբան, ով բեմադրեց բիբլիական սյուժեով «Յուդիֆ» ներկայացումը՝ ճապոնական թատերախմբի և գլխավոր դերում Մեյերխոլդի թատրոնի դերասանուհի Ռ. Կարերիի մասնակցությամբ։
Տեխնիկապես բարդ դրամատիկական «Անհայտ զինվորը» ներկայացումը դիտելու համար թատրոնի ժյուրին մեկնեց Հելսինկի։
Փառատոնային ծրագրի շրջանակներում նշվեց ռեժիսոր Վալերի Ֆոկինի ստեղծագործական գործունեության 40-ամյակը։
Մրցանակներ հանձնվեցին՝
19-րդ փառատոնն անց է կացվել 2009 թվականի սեպտեմբերի 28-հոկտեմբերի 11-ը՝ «Կենդանի թատրոն» կարգախոսով։ Հիմնական ծրագիրը կազմեցին այն բեմադրությունները, որոնք հիմնված էին ոչ միայն դասական ստեղծագործությունների, այլև դասականների կողմից ժամանակակից թատերական գործերի բեմադրությունների վրա։ Հատուկ ուշադրության արժանացան երիտասարդ ռեժիսորները։
Մրցանակներ հանձնվեցին՝
20-րդ հոբելյանական փառատոնն անց է կացվել 2010 թվականի սեպտեմբերի 27-հոկտեմբերի 10-ը՝ «Ընտրանի» խորագրով։ Փառատոնին մասնակցեցին 14 թատերախմբեր աշխարհի 7 երկրներից։
Մրցանակներ հանձնվեցին՝
21-րդ փառատոնն անց է կացվել 2011 թվականի սեպտեմբերի 30-հոկտեմբերի 9-ը։ Փառատոնի անկյունաքարը դարձավ թատերական դպրոցների սինթեզը, իսկ կենտրոնական դերը հատկացվեց ռեժիսոր Ռիմաս Տումինասին, քանի որ նա այդ ուղղության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է, ով միավորում է ռուսական և լիտվական դպրոցները։
22-րդ փառատոնը տեղի կունենա 2012 թվականի սեպտեմբերի 9-հոկտեմբերի 20-ը։ Փառատոնը նվիրվելու է Մոսկվայի գեղարվեստական հանրային թատրոնի հիմնադիր Կոնստանտին Ստանիսլավսկուն (2013 թվականին լրանալու է ռեժիսորի 150-ամյակը), և անց է կացվելու «Գեղարվեստակա՜ն. Հանրայի՞ն» խորագրի ներքո։ Կազմակերպվելու է նաև գիտագործնական կոնֆերանս՝ «Ստանիսլավսկի՝ կողմ և դեմ» խորագրով։ Քննարկվելու են մի շարք հիմնահարցեր, մասնավորապես արդյոք այժմ ակտուալ են Ստանիսլավսկու մեթոդները, հայտնի է արդյոք ամեն ինչ մեծ վարպետի տեսությունների և պրակտիկայի վերաբերյալ, ովքեր են նրա հետևորդներն այժմ, ինչ է իրենից ներկայացնում լեգենդար «Ստանիսլավսկու համակարգը» և արդյոք այն գոյություն է ունեցել։ Կոնֆերանսին մասնակցելու են ռեժիսորներ, դերասաններ, քննադատներ, պրոդյուսերներ Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Բալթյան երկրներից և Ռուսաստանից։
Փառատոնին մասնակցելու են հետևյալ թատրոնները՝
Փառատոնի կազմակերպման տարիներին իրականացվել են բազմաթիվ միջազգային ծրագրեր։ Նրանցից մի քանիսը սկիզբ դրեցին թատերական հրաշալի ավանդույթների։
Ամենահաջող նախագծերի թվում են՝
Արտասահմանում փառատոնի շրջանակներում անց են կացվել պետերբուրգյան արվեստի շնորհանդեսներ, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ Բալթյան երկրների արվեստի շնորհանդեսներ։ Ամենավառ ակցիաներն են՝
Համատեղ աշխատանքներ՝
Գլխավոր տնօրեն՝ Սերգեյ Շուբ (ՌԴ վաստակավոր արվեստագետ)
Գլխավոր ռեժիսոր՝ Վլադիմիր Տիկե (ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ)
Թատերախումբը
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.