հայ բանասեր, խմբագիր, պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Արշակ Ալպոյաճյան Աստվածատուրի (հունիսի 17, 1879[1][2], Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 24, 1962[2], Կահիրե, Եգիպտոս[2]), հայ բանասեր, պատմաբան։
Արշակ Ալպոյաճյան արմտ. հայ.՝ Արշակ Ալպոյաճեան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1879[1][2] Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 24, 1962[2] (83 տարեկան) Կահիրե, Եգիպտոս[2] |
Բնակության վայր(եր) | Եգիպտոս[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Եգիպտոս |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, բանասեր, ուսուցիչ և հասարակական գործիչ |
Հաստատություն(ներ) | Կյանք և գիր[1] |
Ալմա մատեր | Պերպերյան վարժարան[1], Կեդրոնական վարժարան (1899)[1] և Գալուստյան ազգային վարժարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ծնվել է Կ. Պոլսում, Սկյութար թաղամասում։ Նախնական կրթությունը ստացել է Պերպերյան վարժարանում, ապա ուսումը շարունակել է Կենտրոնական վարժարանում, ավարտել 1899 թվականին։ 1901 թվականին «Բազմավեպում» տպագրել է վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի մասին մի հետազոտություն, որը լույս է ընծայել նաև առանձին գրքույկով։ Այդ տարիներից աշխատակցել է «Մասիս», «Ծաղիկ», «Բյուզանդիոն» պարբերականներին, գերազանցապես պատմա-բանասիրական հոդվածներով։
Նրա գրիչը առավել բեղմնավոր է դարձել օսմանյան սահմանադրությունից հետո։ 1910 թվականին լույս է ընծայել ընդարձակ ուսումնասիրություն, նվիրված Ազգային սահմանադրության 50-ամյակին։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում և նրան հաջորդող տարիներին, մինչև 1922 թվականը պաշտոնավարել է Եսայան վարժարանում որպես պատմության ուսուցիչ։ 1922 թվականին մեկնել է Հունաստան, աշխատել Քորֆուի ամերիկյան որբանոցում, միաժամանակ աշխատակցել է Կ. Պոլսի «Վերջին լուր» թերթին, որպես նրա շրջիկ թղթակիցը։ 1923 թվականին մեկնել է Եգիպտոս, պաշտոնավարել Կահիրեի Գալուստյան վարժարանում որպես ուսուցիչ։
Հրատարակել է ծավալուն մենագրություններ, որոնցից հիշատակության արժանի են մասնավորապես հետևյալները «Սրբուհի Տյուսաբ» (Վենետիկ, 1901), «Գրիգոր Զոհրապ - իր կյանքը և իր գործը», (Կ. Պոլիս, 1919), «Մինաս Չերազ» (Կահիրե, 1927), «Պատմություն հայ Կեսարիո» (Ա-Բ հատորներ, Կահիրե, 1937), «Գրիգոր Կեսարացի պատրիարք և իր ժամանակը» (Երուսաղեմ, 1936), «Թորգոմ պատրիարք Գուշակյան» (Կահիրե, 1940), «Պատմություն հայ գաղթականության» (Ա. հատ., Կահիրե, 1941, Բ հատ., 1955, Գ հատ., 1961), «Պատմություն Եվդոկիո հայոց» (Կահիրե, 1952), «Պատմություն հայ դպրոցին» (Ա հատ., Կահիրե, 1947), «Պատմական Հայաստանի արտաքին և ներքին սահմանները» (Կահիրե, 1950), «Արաբական միացյալ հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը» (Կահիրե, 1960), «Հուշամատյան Կուտինահայերու» (Բեյրութ, 1960) և այլն։
1936-1937 թվականներին Կահիրեում հրատարակել է «Ազատ միտք» շաբաթաթերթը[3]։ Օգտագործել է Ա., Ա. Ա., Ա. Ա. Ա., Ա. Ալպ., Արշ. Ալպոյաճի, Անգեղացի, Անգեղյա, Արմեն Արմենյան, Արշակ, Գրիչ, Իրազեկ, Հայ մարդ մը, Մեհեկան, Շառայլ, Շավարշ, Պերճ, Վ.,Փավստոս Բյուզանդացի, Քրոնիկոն ծածկանունները[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.