![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Atlantic_Forest_WWF.jpg/640px-Atlantic_Forest_WWF.jpg&w=640&q=50)
Ատլանտյան անտառ
From Wikipedia, the free encyclopedia
Ատլանտյան անտառ, կամ բրազիլական Ատլանտյան անտառ (պորտ.՝ Mata Atlântica do Brasil), գլոբալ էկոմարզ Հարավային Ամերիկայում, որն իրենից ներկայացնում է հարյուր կիլոմետրանոց շերտ, որն ընկած է Հարավ-Արևելյան Բրազիլիայի Ատլանտյան ափերի երկայնքով՝ հյուսիսում գտնվող Ռիու Գրանդի դու-Նորտի նահանգից մինչև Ռիու Գրանդի դու-Սուլը՝ հարավում։ Մայրցամաքի խորքում՝ հարավային մասում, գրավում է Պարագվայի և արգենտինական Միսիոնես նահանգի տարածքը։ Բուսականության հիմնական տեսակներն են լայնատարած խոնավ արևադարձային և մերձարևադարձային անտառները, ներառյալ մանգլները և լեռնային անտառները։ Էկոմարզի տարածքում հանդիպում են նաև սավաննաներ և չոր արևադարձային անտառներ։ Ամազոնյան սելվայից Ատլանտյան անտառը առանձնացված է Սերադոյի չոր էկոմարզով, ինչը նպաստել է բույսերի և կենդանիների յուրօրինակ համայնքների ձևավորմանը[2]։
Ատլանտյան անտառ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Բիոմ |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մակերես | 1 234 000 կմ² |
Անվանված է | Ատլանտյան օվկիանոս |
![]() | |
![]() |
Էկոմարզի տարածքում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության № 892 բնական օբյեկտը՝ «Արևելյան ատլանտյան ափի անտառային պաշարները» («Հայտնագործության ափ»)[3]։