![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/Koppen_World_Map_B_new.png/640px-Koppen_World_Map_B_new.png&w=640&q=50)
Անապատային կլիմա
From Wikipedia, the free encyclopedia
Անապատային կլիմա (լատին․՝ aridus «չոր» բառից), չոր կլիմա օդի բարձր ջերմաստիճաններով և օրական մեծ տատանումներով։ Այստեղ մթնոլորտային տեղումները շատ քիչ են՝ տարեկան մոտ 100-150 մմ կամ ընդհանրապես բացակայում են։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/Koppen_World_Map_B_new.png/640px-Koppen_World_Map_B_new.png)
Ստացված ամբողջ խոնավությունը արագորեն գոլորշիանում է։ Գետերը, որոնք հոսում են անապատի միջով հարևան՝ ավելի խոնավ շրջաններից, այստեղ ծանծաղում են և հաճախ ավարտվում աղի լճերի անհոսք գոգահովիտներով։ Այստեղ լինում են օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ օրվա ընթացքում, այդ պատճառով նույնիսկ ամենակարծր լեռնային ապարները քայքայվում են և վերածվում ավազի։ Քամին անխոչընդոտ տեղափոխում է չոր ավազի զանգվածներն՝ առաջացնելով ավազաթմբեր և դյուներ։
Անապատային կլիման իր առավել վառ ձևերով բնորոշ է արևադարձային և մերձարևադարձային լայնություններին՝ Սահարա անապատ, Արաբական թերակղզի, Ավստրալիա և այլն։ Ավելի բարձր լայնություններում անապատային կլիման կապված է կամ լեռնաշղթաների հետ, որոնք խոչընդոտում են խոնավության տեղափոխմանը օվկիանոսից՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի անապատներ, կամ օվկիանոսից հեռու գտնվելու հետ, օրինակ՝ Կենտրոնական Ասիայի անապատները։