Այուբյաններ (Էյուբյաններ) (արաբ․՝ الأيوبيون)` միջնադարյան մուսուլմանական դինաստիա Մերձավոր Արևելքում, ծագումով՝ քրդեր։ 1174 թ. Այուբյանների գլխավոր ճյուղը ղեկավարում էր Եգիպտոսում սուլթանի կոչումով։ Գլխավոր ճյուղը հանդիսանում էր սյուզերեն Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում, Արաբիայում և Փոքր Ասիայում իշխող երկրորդականի համար։ Ի սկզբանե եղել են Զանգիդների վասսալները Հալեպում։ 1174 թվականին Սալահ ալ-Դինի գլխավորությամբ անկախ են հռչակվել և սկսել են տարածքների ընդլայնման լուրջ աշխատանքներ։ Սալահ ալ-Դինը իրեն ենթակայացրեց Ֆաթիմյան խալիֆայությանը։ Հաղթանակներ տարավ խաչակիրների նկատմամբ։ 1238 թ. սուլթանությունը մասնատվել է։ 1250 թ. մամլուքները սպանեցին վերջին սուլթանին և անկախացան։ Այուբյանների սուլթանությունը բաղկացած է եղել շատ մասերից և դրանց բոլորի ղեկավարները ենթարկվել են սուլթանին։ Այուբյանների ամենանշանավոր ղեկավարը համարվում է Սալահ ալ-Դինը։