Ամիտրիպտիլին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ամիտրիպտիլին (լատին․՝ Amitriptylinum), վաճառվում է Էլավիլ և այլ ապրանքային անվանումներով։ Դեղամիջոց է, որը հիմնականում օգտագործվում է մի շարք հոգեկան հիվանդությունների բուժման համար[1]։ Դրանց թվին են պատկանում դեպրեսիվ խանգարումները, տագնապային խանգարումներն և հազվադեպ ուշադրության պակասի հիպերակտիվության խանգարումը, երկբևեռ խանգարումը[1][2]։ Այլ օգտագործումները ներառում են միգրենի կանխարգելում, նյարդաբանական ցավի բուժում, ինչպիսիք են ֆիբրոմիալգիան և հետհերպետիկ նեվրալգիան և ավելի հազվադեպ անքնությունը[1][3]։ Այն պատկանում է եռցիկլիկ հակադեպրեսանտների դասին և դրա ազդեցության ճշգրիտ մեխանիզմը անհայտ է[1]։ Ամիտրպտիլինը կիրառվում է բերանացի[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 50-48-6 |
PubChem CID | 2160 |
DrugBank | DB00321 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.038 |
Հիմնական կողմնակի ազդեցություններին են պատկանում տեսողության վատացումը, չորությունը բերանում, արյան ցածր ճնշումը ուղղահայաց դիրքում, քնկոտությունն և փորկապությունը:.[1] Լուրջ կողմնակի ազդեցություններից են ցնցումները, 25 տարեկանից ցածր անձանց մոտ ինքնասպանության հակման մեծացում, միզակապությունը, գլաուկոման և մի շարք խնդիրներ կապված սրտի հետ[1]։ Այն չպետք է կիրառվի ՄԱՕ ինհիբիտորների կամ ցիսապրիդի հետ[1]։ Ամիտրպտիլինը կարող է խնդիրներ առաջացնել հղիության ընթացքում ընդունվելու դեպքում[1][4]:Կրծքով կերակրման ժամանակ օգտագործումը համեմատաբար անվտանգ է[5]։
Ամիտրպտիլինը հայտնաբերվել է 1960-ին[6] և հաստատվել է ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչակազմի կողմից 1961 թ.-ին[7]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցների ցանկում է[8] Այն հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[1]։ Զարգացող աշխարհում մեծածախ վաճառքի գինը 2014 թ. – ի դրությամբ կազմել է 0,01 – ից 0,04 ԱՄՆ դոլար[9]։ Միացյալ Նահանգներում այն արժե մոտ 0,02 ԱՄՆ դոլար[1]։ 2016-ին դա Միացյալ Նահանգների 88-րդ ամենաշատ նշանակված դեղամիջոցն էր ՝ ավելի քան ութ միլիոն դեղատոմսով[10]։