From Wikipedia, the free encyclopedia
Ախերնար (α Eri /Էրիդանոսի α /Էրիդանոսի ալֆա), Էրիդանոս համաստեղության ամենապայծառ և գիշերային երկնքի 9-րդ ամենապայծառ աստղը։ Գտնվում է համաստեղության հարավային վերջնամասում։ Ախերնարը տաս ամենապայծառ աստղերից ամենատաքն ու ամենակապույտն է։ Աստղն անսովոր արագ է պտտվում իր առանցքի շուրջ, ինչի պատճառով էլ ունի տափակ ձև։ Ախերնարը համարվում է կրկնակի աստղ։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | կրկնակի աստղ, near-IR source?, rotating variable star? և UV-emission source? | ||
Հեռավորություն | 44,091710758377 պկ[1] | ||
Տեսանելի աստղային մեծություն | 0,46[2][3] (V) | ||
Համաստեղություն | Էրիդանոս | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 18,6 ± 3 km/s[4] | ||
Պարալաքս | 23,39 ± 0,57 մավ[5] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −2,77 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | B6Vpe[6] | ||
Գույնի ցուցանիշ | −0,16 | ||
Փոփոխականություն | Lambda Eridani variable? | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 1,332228E+31 կիլոգրամ[7] | ||
Շառավիղ | 7,3 արևային շառավիղ[8] | ||
Լուսավորություն | 1076 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 260 km/s[9] | ||
Արբանյակ | Alpha Eridani II? | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Արխերնարը պայծառ կապույտ երկուական աստղ է, որի ընդհանուր զանգվածը կազմում է շուրջ 8 արևային զանգված[10]։ Հանդիսանում է B6 Vep սպեկտրալ դասի հիմնական հաջորդականության աստղ, ունի ավելի քան 3000 անգամ ավելի շատ ճառագայթում քան արևը։ Արեգակնային համակարգից հեռավորությունը մոտավորապես 139 լուսային տարի է։
VLT աստղադիտակի դիտարկումները ցույց են տվել, որ Ախերնարը ունի արբանյակ, որն ուղեծրում գտնվում է մոտավորապես 12,3 ա. մ. հեռավորության վրա և պտտվում է 14-15 տարի ժամկետով[10]։
2003 թվականի դրությամբ Ախերնարը բոլոր ուսումնասիրվածներից աստղերից ամենաքիչ գնդաձև աստղն է[11]։ Պտտվում է հասարակածային արագությամբ 260-310 կմ/վ։ Ռոտացիայի մեծ արագության պատճառով Ախերնարը խիստ տափակված է. նրա հասարակածային տրամագիծը ավելի քան 50 տոկոսով գերազանցում է նրա բևեռային տրամագիծը[12]։ Ախերնարի ռոտացիայի առանցքը թեքված է տեսողության գծի մոտ 65% անկյունով։ 2018 թվականի դրությամբ ռոտացիայի արագության ռեկորդակիրը VFTS 102-ն է՝ 500 կմ/վ արագությամբ։
Իր շատ երկարաձգված ձևի շնորհիվ Ախերնարի ջերմաստիճանը զգալիորեն տարբերվում է կախված լայնությունից՝ միջին 15,000 Կ միջին արժեքով, բևեռներում այն հասնում է 20,000 Կ-ից բարձր արժեքների, հասարակածի մոտ ընկնելով մինչև 10,000 Կ։ Բևեռներում բարձր ջերմաստիճանը հանգեցնում է բևեռային քամիների ձևավորմանը, որոնք հեռացնում են աստղային նյութը և կազմում աստղի շուրջ տաք գազի և պլազմայի արտաքին կեղև։ Այս կեղևի առկայությունը հայտնաբերվում է ինֆրակարմիր միջակայքում գերբարձր լուսավորվածության միջոցով և տարածված երևույթ է բոլոր Be-դասի աստղերի համար։ Նաև Ախերնարի համակարգի հիմնական բաղադրիչի ձևի շնորհիվ ուղեկիցի ուղեծրը շատ տարբերվում է Կեպլերյան էլիպսից։ Նմանատիպ էֆեկտ է նկատվում նաև Regulus-ում
։
Ախերնարը գտնվում է երկնքի հարավային կիսագնդում և տեսանելի է հյուսիսային լայնությունից 32° 46' հարավում, ուստի Երկրի հյուսիսային կիսագնդի շատ խիտ բնակեցված տարածքների համար աստղը մշտապես մնում է հորիզոնից ներքև։
Հարավային կիսագնդում, աստղը դիտարկելու լավագույն ժամանակը նոյեմբերն ամիսն է, երբ աստղը հասնում է իր գագաթնակետին։ Հարավում՝ Ախերնարը երբեք դուրս չի գալիս հորիզոնից՝ 32°46' հարավային լայնությունից։
Մինչև 2000 թվականի մարտը Ախերնարը և Ֆոմալհաութը առաջին մեծության երկու աստղերն էին, երկնոլորտում անկյունային հեռավորությունով առաջին մեծության բոլոր մյուս աստղերից ամենահեռու աստղերն էին։ Այժմ մյուսներից առաջին մեծության ամենահեռավոր աստղը Անտարեսն է Կարիճ համաստեղությունում[12]։ Միևնույն ժամանակ, Անտարեսի շրջակայքում կան երկրորդ մեծության աստղեր, մինչդեռ ինչպես Ախերնարով, այնպես էլ Ֆոմալհաութովով շրջապատված աստղերը շատ ավելի թույլ են։
Անունն առաջացել է արաբերենից آخر النهر (ākhir an-nahr), որը նշանակում է «գետի վերջ» և ամենայն հավանականությամբ, ի սկզբանե պատկանել է Էրիդանոսի θ աստղին[12], որը կրում է նույն ստուգաբանությամբ Ակամար սեփական անունը։
Հին ժամանակներում Ախերնարը պրեցեսիայի պատճառով կարող էր դիտարկվել միայն էականորեն ավելի հարավային լայնություններից, քան հիմա։ Մթա մոտ 3000 թվականին այն գտնվել է Հարավային բևեռից ընդամենը 10° հեռավորության վրա, իսկ մթա մոտ 1500 թվականին՝ 24°, և այդ կերպ անհայտ է եղել հին եգիպտացիներին։ Եվ նույնիսկ 100 թվականին նրա թեքումը եղել է միայն -67°, և Պտղոմեոսը չի կարողացել դիտարկել այն Ալեքսանդրիայից, մինչդեռ Ակամարը նկատվել է նույնիսկ Կրետեից։ Այս պատճառով Պտղոմեոսի կարծիքով «գետի վերջ» պետք է կոչվեր հենց Ակամարը։
6-9 հազար տարի հետո Ախերնարը կհասնի հյուսիսային առավելագույն թեքման և կարող է նկատվել նույնիսկ Ռուսաստանի կենտրոնական և հարավային շրջաններից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.