![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ad/%2528UAZ%2529_AB.1.1093_Werner.tif/lossy-page1-640px-%2528UAZ%2529_AB.1.1093_Werner.tif.jpg&w=640&q=50)
Ալֆրեդ Վեռներ
From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Վեռներ (գերմ.՝ Alfred Werner, դեկտեմբերի 12, 1866(1866-12-12)[1][2][3][…], Մյուլուզ - նոյեմբերի 15, 1919(1919-11-15)[4][1][2][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), շվեյցարացի քիմիկոս անօրգանիկ։ Կոմպլեքսային միացությունների քիմիայի հիմնադիրներից։ 1893 թվականից Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր։
Ալֆրեդ Վեռներ Alfred Werner | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1866(1866-12-12)[1][2][3][…] Մյուլուզ |
Մահացել է | նոյեմբերի 15, 1919(1919-11-15)[4][1][2][…] (52 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Rehalp Cemetery[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ցյուրիխի համալսարան |
Գործունեության ոլորտ | օրգանական քիմիա, ֆիզիկական քիմիա և քիմիա[6] |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[7] և գերմաներեն[6] |
Գիտական ղեկավար | Arthur Rudolf Hantzsch? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Emma Werner? |
![]() |
Անօրգանական նյութերի կառուցվածքի հետազոտմանը նվիրված իր առաջին աշխատանքում (1893) Վեռներն առաջարկել է կոմպլեքսային միացությունների կոորդինացիոն տեսությունը։ Սինթեզել է բազմաթիվ նոր միացություններ, մշակել նյութի կառուցվածքի հետազոտման եղանակներ, հետազոտել բազմաթիվ նյութեր, դասակարգել իր ժամանակին հայտնի անօրգանական նյութերը։ Ներկոմպլեքսային միացությունների նրա պատկերացումները օգնեցին բացահայտելու բազմաթիվ օրգանական նյութերի (քլորոֆիլ, հեմոգլոբին և այլն) կառուցվածքը։ Վեռների տեսության հիման վրա ենթադրվեց կոմպլեքսային միացությունների տարածական իզոմերների գոյությունը, մեկնաբանվեց կրկնակի աղերի կառուցվածքը։ Մտցվեց կոորդինացիոն թիվ հասկացությունը, ընդլայնվեցին արժեքականության մասին պատկերացումները։ Նոբելյան մրցանակ (1913)։