![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/Ateshgah_Fire_Temple.jpg/640px-Ateshgah_Fire_Temple.jpg&w=640&q=50)
Աթեշգա (Բաքու)
From Wikipedia, the free encyclopedia
Աթեշգա (պարս.՝ آتشگاه, ադրբ.՝ Atəşgah), որը հաճախ կոչվում է «Բաքվի կրակի տաճար», դղյակի նման կրոնական տաճար է Բաքվի արվարձան Սուրախանի քաղաքում[2]։
Աթեշգա ադրբ.՝ Atəşgah | |
---|---|
![]() | |
Տեսակ | շենք, religious object? և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սուրախանի շրջան |
Վայր | Սուրախանի, Ադրբեջան |
Ճարտարապետական ոճ | Հին սինկրետիստական (զրադաշտական / հինդուիստական / սիկհական) կրակի տաճար[1] |
Հիմնադրված է | 1975 |
Կարգավիճակ | Թանգարան |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ |
![]() | |
![]() | |
Պարսկական և հնդկական գրությունների հիման վրա տաճարը օգտագործվել է որպես հինդու, զրադաշտական և սիկհական երկրպագության վայր։ Պենտագոնալ համալիրը, որն ունի բակ, որը շրջապատված է վանականների համար խուցերով, իսկ մեջտեղում՝ խորանը, որը կառուցվել է 17-18-րդ դարերում։ Այն լքվեց 19-րդ դարի վերջին, հավանաբար տարածքում հնդկական բնակչության քչանալու պատճառով։ Բնական հավերժական բոցը դուրս եկավ 1969 թվականին՝ տարածքում նավթի և գազի գրեթե մեկ դար շահագործումից հետո, բայց այժմ վառվում է մոտակա քաղաքից խողովակաշարով ստացվող գազով[3]։
Բաքվի Աթեշգան ուխտագնացության և փիլիսոփայական կենտրոնն էր Հնդստան թերակզղու հյուսիսարևմտյան հատվածում բնակվող զրադաշտականների համար, որոնք Կասպյան տարածաշրջանի հետ առևտուրով էին զբաղվում «Մեծ առևտրային ճանապարհով»։ Նրանց հավատքի չորս սուրբ տարրերն էին աթեշին (կրակ), բադին (օդը), աբին (ջուր) և հեքին (երկիր)։ Տաճարը դադարեց պաշտամունքի վայր լինել 1883 թվականից սկսած`Սուրախանիում նավթային գործարանների ստեղծվելուց հետո։ Համալիրը թանգարանի է վերածվել 1975 թվականին։ Թանգարանի այցելուների տարեկան թիվը 15 000 է։
Կրակի տաճարը 1998 թվականին Գյուլնարա Մեհմանդարովայի կողմից առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրերի ցուցակ մտնելու համար[4]։ 2007 թվականի դեկտեմբերի 19-ին, Ադրբեջանի նախագահի հրամանագրով, այն հայտարարվեց պետական պատմա-ճարտարապետական արգելոց[4]։