Սինկրետիզմ

From Wikipedia, the free encyclopedia

Սինկրետիզմ (լատին․՝ syncretismus, от հուն․՝ συγκρητισμός - միացում կամ «Կրետեի քաղաքների դաշնություն»)[1], տարասեռ փիլիսոփայական սկզբունքների համադրություն մեկ համակարգում՝ առանց դրանց միավորման։:

  • Որևէ երևույթի նախնական, չզարգացած վիճակին բնորոշ ոչ մասնատվածությունը (օրինակ, նախնադարյան մշակույթի արվեստը, երբ երաժշտությունը, երգը, պարը, պոեզիան մեկը մյուսից բաժանված չէին, երեխայի զարգացման վաղ շրջանի հոգեկան ֆունկցիաների ոչ մասնատվածությունը և այլն)։
  • Անհամասեռ տարրերի ոչ օրգանական միացումն ու զուգակցումը, ինչպես օրինակ, հելլենիզմի դարաշրջանում կրոնական սինկրետիզմը հանդես է գալիս տարբեր կրոնական ուսմունքների ու հավատալիքների տարրերի զուգակցման ու միաձուլման ձևով։
  • Փիլիսոփայության մեջ սինկրետիզմը էկլեկտիկայի տարատեսակությունն է։

Ստուգաբանություն

Առաջին անգամ արձանագրվել է 1610-1620 թվականներին նոր լատիներեն` syncretismus բառից, հունարեն` synkrētismós «կրետացիների միություն» արտահայտությունից, այսինքն՝ երկու հակառակորդ կողմերի միավորված ճակատ ընդդեմ ընդհանուր թշնամու, synkrēt(ízein) «համադաշնություն կազմել» + -ismos գոյական վերջածանց[1]։

Փիլիսոփայությունում

Սինկրետիզմը փիլիսոփայական տարասեռ սկզբունքների համակցություն է մեկ համակարգում՝ առանց դրանց միավորման։

Արվեստում

Սինկրետիզմը արվեստում «անհամեմատելի» մտածելակերպի և հայացքների համադրություն կամ միաձուլում է։

Լեզվաբանությունում

Սինկրետիզմը լեզվաբանությունում մի քանի իմաստների կամ իմաստային բաղադրիչների մեկ ձևի մշտական կապն է՝ բաժանված տարբեր ձևերի միջև։

Կրոնում

Կրոնական սինկրետիզմը տարասեռ վարդապետական և կրոնական դրույթների համակցություն է։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.