Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի
From Wikipedia, the free encyclopedia
Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի[5], այլ կերպ՝ ալ-Քուրայշի[Ն 1] (արաբ․՝ أبو إبراهيم الهاشمي القرشي;[8] իրական անունը՝ Ամիր Մոհամմադ Աբդուլ Ռահման ալ-Մավլի աս-Սալբի (արաբ.՝ أمير محمد عبد الرحمن المولى الصلبي)[9], 1976 հոկտեմբերի 1 կամ 5 – 2022 փետրվարի 3)[10], իրաքցի ահաբեկիչ, ով Իրաքի և Լևանտի իսլամական պետության երկրորդ խալիֆն է եղել[Ն 2][14]։ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին՝ նախկին ղեկավար Աբու Բաքըր ալ-Բաղդադիի մահից մեկ շաբաթ անց, Իսլամական պետության մեդիան հայտարարել է, որ շուրա խորհուրդը Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշիին է նշանակել որպես խալիֆ[15]։
Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի արաբ․՝ أبو إبراهيم الهاشمي القرشي | |
Կրթություն՝ | Մոսուլի համալսարան[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | զորավար և քաղաքական գործիչ |
Ազգություն | Iraqi Turkmens? |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | ոչ վաղ քան հոկտեմբերի 1, 1976 և ոչ ուշ քան հոկտեմբերի 5, 1976 |
Ծննդավայր | Մոսուլ, Իրաքի Հանրապետություն |
Վախճանի օր | փետրվարի 3, 2022(2022-02-03)[2] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Atme, Ալ-Դանայի շրջան, Հարեմի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա[3] |
Քաղաքացիություն | Իրաք և առանց քաղաքացիության |
Ի ծնե անուն | արաբ․՝ أمير مُحمَّد عبد الرحمٰن المولى الصلبي[4] |
Ալ-Քուրաշիի իշխանության շրջանում Իսլամական պետությունը հիմնականում սահմանափակվել է Մերձավոր Արևելքում ապստամբական գործողություններով[16]՝ զգալի առաջընթաց ունենալով Աֆրիկայում, որտեղ Իսլամական պետությունը մեծացրել է իր ազդեցությունն ու ավելացրել ահաբեկիչների թիվը[17]։ ԱՄՆ Արդարության համար պարգևների ծրագիրը ալ-Քուրաշիի ձերբակալությանը հանգեցնող տեղեկության դիմաց առաջարկել է 10 մլն դոլար[18]։ 2022 թվականի փետրվարի 3-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ալ-Քուրաշին, ԱՄՆ Հատուկ գործողությունների համատեղ հրամանատարության գործողության ժամանակ ռումբ պայթեցնելով, սպանել է իրեն և իր ընտանիքի անդամներին, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների[19][20]։