From Wikipedia, the free encyclopedia
Աբու Բաքր ալ-Բաղդադի (անգլ.՝ Abu Bakr al-Baghdadi, արաբ․՝ أبو بكر البغدادي, ի ծնե՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ-Բադրի, արաբ․՝ إبراهيم عواد إبراهيم علي محمد البدري السامرائي, հուլիսի 28, 1971, Սամարրա, Սալադինի նահանգ, Իրաք - հոկտեմբերի 27, 2019[1], Barisha, Կուրկինայի շրջան, Հարեմի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա[2]), հանրահայտ ահաբեկիչ, ով եղել է առաջնորդը[3][4][5][6] միջազգային[7] իսլամիստական ահաբեկչական կազմակերպության, որը 2003 թվականից հայտնի է տարբեր անվանումներով («Ալ Քաիդա», «Իրաքի իսլամական պետություն», «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»)։ Հռչակվել է այսպես կոչված՝ «Իսլամական պետության» խալիֆ[8][9]): Հայտարարություն է արել՝ մուսուլմաններին կոչ անելով հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից։
Աբու Բաքր ալ-Բաղդադի արաբ․՝ أبو بكر البغدادي | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1971 |
Ծննդավայր | Սամարրա, Սալադինի նահանգ, Իրաք |
Մահացել է | հոկտեմբերի 27, 2019[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Barisha, Կուրկինայի շրջան, Հարեմի գավառ, Իդլիբի մարզ, Սիրիա |
Քաղաքացիություն | Իրաք ԻԼԻՊ |
Ազգություն | Իրաքցի |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | Իսլամ |
Կրթություն | Բաղդադի համալսարան (2006) |
Մասնագիտություն | imam, զորավար, բռնարար, կոնդոտյեր և ահաբեկիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Leader of the Islamic State? |
Կուսակցություն | ԻԼԻՊ |
Անդամություն | Իրաքի իսլամական պետություն և ԻԼԻՊ |
Abu Bakr al-Baghdadi Վիքիպահեստում |
2011 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հայտարարել է, որ 10 միլիոն ամերիկյան դոլար կվճարի Աբու Բաքր ալ Բաղդադիի ձերբակալմանը կամ մահվանը հանգեցնող տեղեկատվության համար[10]։ 2017 թվականին այդ գումարի չափը հասցվել է 25 միլիոն ամերիկյան դոլարի[11]։
Բաղդադին կազմակերպել և անմիջականորեն մասնակցել է բազմաթիվ ոճրագործությունների (եզդիների ցեղասպանություն Իրաքում, համատարած սեքսուալ ստրկություն, համակարգված բռնաբարությունների, կտտանքների, մահապատիժների կազմակերպում և իրականացում)։ Նա դաժանությունը համարել է իրենց կազմակերպության քարոզչական ջանքերի բաղկացուցիչ մասը, և նրա կարգադրությամբ ստեղծվել ու տարածվել են սեռական ստրկության դրսևորումներ, մարմնամասերի կոտրատումով, քարկոծումով, հրկիզումով մահապատժներ պատկերող տեսահոլովակներ։ Հենց ինքն էլ ունեցել է անձնական օգտագործման մի քանի սեքս ստրկուհի։
2019 թվականի հոկտեմբերի 27-ին մահապարտի ժիլետը պայթեցնելու միջոցով Բաղդադին սպանել է իրեն ու իր երկու զավակներին[12], որպեսզի չընկնի ռեյդի դուրս եկած ամերիկյան հատուկ ջոկատայինների ձեռքը։ Նրա մարմինը ծով է նետվել[13][14]։ Իսլամական պետության ղեկավարությունը հաստատել է նրա մահը և նրան փոխարինող ընտրել Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրաշիին[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.