Օգոստոսյան պուտչ
From Wikipedia, the free encyclopedia
Օգոստոսյան պուտչ, նույնը՝ 1991-ի պուտչ (1991 թվականի օգոստոսյան ճգնաժամ[3])՝ 1991 թվականի օգոստոսի 18-ից 21-ի իրադարձությունները Խորհրդային Միությունում, որոնք ԽՍՀՄ-ի պաշտոնատար անձանց և պետական իշխանության մարմինների կողմից գնահատվել են որպես դավադրություն, պետական հեղաշրջում և իշխանության հակասահմանադրական զավթում (պուտչ)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Օգոստոսյան պուտչ | |||
---|---|---|---|
Մաս ԽՍՀՄ փլուզման գործընթացի | |||
Ամսաթիվ | 1991 թվականի օգոստոսի 19-21 | ||
Վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Նպատակ | |||
Արդյունք |
| ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
|
Սկսվելով որպես ԱԴՊԿ-ի անդամների փորձ՝ կանխելու օգոստոսի 20-ին ՌԽՖՍՀ-ի, Ղազախստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների կողմից միութենական պայմանագրի ստորագրումը[4] և ԽՍՀՄ-ի պատմության վրա գիծ քաշումը, հեղաշրջումը հանգեցրեց իշխանության միութենական մարմինների և Կոմունիստական կուսակցության վերջնական վարկաբեկմանը։ Դավադիրների դիմադրության գլուխն էին կանգնել ՌԽՖՍՀ նախագահ Բորիս Ելցինը և Ռուսաստանի հանրապետական իշխանության կառույցները, որոնք գտնվում էին Մոսկվայում, Սպիտակ տանը։Պուտչիստների գործողություններին լուրջ դիմադրություն է ցույց տվել Լենինգրադը ԱՄՆ-ի վարչակազմը պուտչից մի քանի ամիս առաջ տեղեկություններ է ունեցել նախապատրաստվող հեղաշրջման մասին[5] և այդ մասին հայտնել Է Ելցինին։
Օգոստոսյան իրադարձությունների՝ ուղղակի և անուղղակի զոհերի թիվը հաշվվում է մինչև 10 մարդ։