Վիքիպեդիա:Հոդվածների ձևավորում
From Wikipedia, the free encyclopedia
Ոճական ուղեցույցի նպատակը հայերեն Վիքիպեդիայի հոդվածների միանման լինելն է, քանի որ դա նպաստում է Վիքիպեդիայի հոդվածների հեշտ գտնվելուն, հեշտ ընթերցվելուն և հեշտ խմբագրվելուն։
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Այս էջը մեկ ակնարկում՝ Հայերեն Վիքիպեդիայի համատեղելիության և հոդվածների նույնատեսք լինելու համար, քաջալերելի է, որ հոդվածները հետևեն նույն ոճին: Այդ ոճի մանրամասները նկարագրված են այս էջոմ։ |
Ուղեցույցը պարունակում է Վիքիպեդիայի հոդվածների խմբագրման և ձևավորման սկզբունքներ։ Չենք պնդում, որ այստեղ ներկայացված ոճը լավագույնն է, կամ էլ վերջին խոսքն է ասում։ Սակայն եթե բոլորը հետևեն նույն ոճին, Վիքիպեդիայից օգտվելը թե՛ հոդվածներ գտնելիս, թե՛ կարդալիս և թե՛ խմբագրելիս շատ ավելի հեշտ կլինի։