Ռազմական հեղաշրջում
From Wikipedia, the free encyclopedia
Ռազմական հեղաշրջում (հաճախ նաև՝ Պուտչ), պետության ղեկավարի, կառավարության բռնի փոփոխություն, որին որոշիչ մասնակցություն են ունեցել զինված ուժերը։ Որպես կանոն, ռազմական հեղաշրջումից հետո իշխանության է գալիս զինվորական կառավարությունը։ Այդպիսի կառավարություններն առավել հաճախ բնորոշվում են «խունտա» բառով, որը իսպաներեն «junta» բառից թարգմանաբար նշանակում է միավորում։ Իսպանախոս երկրներում ռազմական հեղաշրջումն անվանվում է «պռոնունսիամենտո»[1]։
Մասնագիտական գրականության մեջ ռազմական հեղաշրջումը իր բնույթով և ձևակերպումներով էապես տարբերվում է պետական, պալատական հեղաշրջումներից, հեղափոխությունից և հակահեղափոխությունից, ինչպես նաև զինված ապստամբությունից և խռովությունից[1]։