Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմ (ռուս.՝ Администрация президента России), Ռուսաստանի Դաշնության պետական կառավարման համակարգի մաս, որը ապահովում է երկրի նախագահի գործունեությունը և վերահսկում նրա հանձնարարությունների և որոշումների կատարումները։ Ստեղծվել է 1991 թվականի հուլիսի 19-ին։ Հանդիսանում է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավահաջորդը։