Մ 1 ճանապարհ (Հայաստան)
միջպետական նշանակության ճանապարհ / From Wikipedia, the free encyclopedia
Մ 1 ճանապարհ (M 1), միջպետական նշանակության ճանապարհը, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։
Արագ փաստեր Մ 1 ճանապարհ Մ1, Երկիր ...
Մ 1 ճանապարհ Մ1 | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Շրջան | Շիրակի մարզ, Արագածոտնի մարզ և Երևան |
Մաս է կազմում | Եվրոպական մայրուղի E117 Հայաստանում, Եվրոպական մայրուղի E691, Ասիական ավտոմայրուղի 81 և Ասիական ավտոմայրուղի 82 |
Սեփականատեր | Հայաստանի Կառավարություն |
Երկարություն | 173,7 կմ |
Սկիզբ | Երևան |
Ավարտ | Բավրա |
Ճանապարհի ծածկույթ | ասֆալտ, բետոն |
Փակել
Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։
Մ 1 ճանապարհը ունի 173.7 կմ երկարություն։ Այն Հայաստանի մայրաքաղաք Երևանը միացնում է հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիին՝ շարունակվելով դեպի Բավրա և Հայաստան - Վրաստան պետական սահման։
Ներկայումս Մ 1 ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածը վերանորոգվում է մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինարարական ծրագրի շրջանակներում[3][4]։