Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ, ավտոմոբիլային տրանսպորտային ճանապարհների ցանց, որը հանդիսանում է Հայաստանի տրանսպորտային ցանցի հիմնական ու գլխավոր հատվածը։ Քանի որ Հայաստանը ունի թշնամական հարաբերություններ իր արևելյան ու արևմտյան հարևաններ՝ Թուրքիայի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության հետ, ինչպես նաև չունի ելք դեպի ծով, ավտոմոբիլային ճանապարհները դարձել են Հայաստանի կենսունակության ապահովման հիմնական միջոցը[1][2]։
Հայաստանի տարածքում գործում են երեք մակարդակի ավտոմոբիլային ճանապարհներ՝ միջպետական, հանրապետական, տեղական (մարզային) ավտոճանապարհներ։ Ավտոմոբիլային ճանապարհների ցանցը կազմված է տարբեր բարդության ճանապարհներից, վերջիններս իրար կապող կամուրջներից և թունելներից[1][2]։