Երևան
Հայաստանի մայրաքաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Երևան, Հայաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Հրազդանի երկու ափերին։ Հանդիսանում է երկրի վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը։ 2022 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Երևանում ապրում է ▲1 092 800 մարդ (2022)[4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
Այս հոդվածն ընտրվել է 2014 թվականի տարվա լավագույն հոդված։
Դուք կարդում եք հոդված, որը «Ընտրյալ հոդված» կարգավիճակ ունի։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Երևան | |||||
| |||||
Ձախից աջ՝ Երևանի համայնապատկեր և Արարատ լեռ, Մարզահամերգային համալիր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Կասկադ, Էրեբունի թանգարան, ՀՀ ԱԳՆ շենք, Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Հանրապետության հրապարակ և Հայաստանի Հանրապետության կառավարական տուն | |||||
Երկիր | Հայաստան | ||||
Ներքին բաժանում | 12 համայնք | ||||
Քաղաքապետ | Տիգրան Ավինյան | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 782[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | Ք.ա 782թ. | ||||
Այլ անվանումներ | Էրեբունի | ||||
Մակերես | 227 կմ² | ||||
ԲԾՄ | 900-1100 մ | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||||
Բնակչություն | 1 050 000 մարդ (2022) | ||||
Ազգային կազմ | Հայեր՝ 1048940[2] ռուսներ՝ 4940[2] եզդիներ՝ 3268[2] ուկրաինացիներ՝ 603[2] պարսիկներ՝ 468[2] հույներ՝ 300[2] վրացիներ՝ 264[2] ասորիներ՝ 226[2] այլ՝ 1129[2]: | ||||
Կրոնական կազմ | առաքելականներ՝ 1007130[2] ավետարանական՝ 6703[2] Եհովայի վկաներ՝ 3504[2] ուղղափառներ՝ 3440[2] կաթոլիկներ՝ 1276[2] շարֆադինականներ՝ 1670[2] մոլոկաններ՝ 690[2] հեթանոսներ՝ 646[2] այլ՝ 35079[2]: | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +374 (10), +374 (60)[3] | ||||
Փոստային դասիչ | 0001-0099 | ||||
ISO 3166-2|ISO 3166-2 կոդ | AM.ER | ||||
Պաշտոնական կայք | yerevan.am | ||||
| |||||
Փակել
Երևանը՝ որպես Էրեբունի ամիոց֊քաղաք, հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ[5][6]։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում։ Վաղ միջնադարում քաղաքը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում էր[7]։