Բետոն
արհեստական քարե շինանյութ / From Wikipedia, the free encyclopedia
Բետոն (ֆրանսերեն béton բառից), արհեստական քարե շինանյութ, ստացվում է կապակցող (ցեմենտ կամ այլ) նյութից, խոշոր և մանր լցանյութերից, ջրից բաղկացած, ճիշտ ընտրված և խտացված խառնուրդի ձևավորման և պնդացման արդյունքում։ Մի շարք դեպքերում իր կազմում կարող է ունենալ հատուկ հավելանյութեր, ինչպես նաև՝ չպարունակել ջուր (օրինակ՝ ասֆալտաբետոն)։