Եվրոպայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպայի պատմությունը վերաբերվում է ժողովուրդներին, որոնք բնակվել են Մայրցամաքային Եվրոպայում սկսած նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Առաջին Հոմո սափիենսը ոտք է դրել է Եվրոպայում մ.թ.ա 45,000-ից և 25,000-ական թվականներին։
Նախապատմական Եվրոպայի առաջին բնակիչները եկել են հին քարի դարի ժամանակաշրջանում։ Գյուղատնտեսությունը զարգացավ մոտավորապես մ.թ.ա. 7000-ական թվականներին նոր քարի դարի ժամանակաշրջանում։ Նեոլիթ Եվրոպայի ժամանակաշրջանը տևեց մոտ 4000 տարի, զարգացում ապրեց մետաղյա իրերի պատրաստման մշակույթը։ Տեխնոլոգիական նորամուծությունները նախապատմական ժամանակաշրջանում կատարվում էին հիմնականում միջերկրյածովյան ժողովուրդների կողմից, որոնք հիմնականում բնակվում էին մայրցամաքի հյուսիսարևելքում։ Նախապատմական Եվրոպայի հայտնի քաղաքակրտություններից են Մինոյան և Մակենյան քաղաքակրթությունները, որոնք գործել են մ.թ.ա. 1200-ական թվականներին Բրոնզե դարի ժամանակաշրջանում։
Դասական Անտիկ շրջանը սկսվեց քաղաք-պետությունների զարգացմամբ Հին Հունաստանում։ Հունական մշակույթը տարածվեց Ասիայով շնորհիվ մեծ նվաճող Ալեքսանդր Մակեդոնացու։ Հռոմեական կայսրությունը տիրեց միջերկրյածովյան տարածքներին և իր հետ բերեց հռոմեական իրավունքը և հռոմեական լեգեոնը։ Տարածաշրջանում զարգացավ հունական մշակույթը։ 300 թվականին կայսրությունը բաժանվեց արևմտյան և արևելյան մասերի։ 4-5-րդ դարերում սկսվեց գերմանական ժողովուրդների ներխուժումը կայսրության տարածք, ինչի հետևանքով կայսրությունը կործանվեց 476 թվականին և սկիզբ առավ միջին դարերը։
Միջին դարերում Արևելյան Հռոմեական կայսրությունը վերածվեց Բյուզանդական կայսրության։ Արևմուտքում գերմանական ցեղերը հիմնեցին իրենց թագավորությունները։ Ամենաուժեղը գերմանական ցեղերից գտնվեցին ֆրանկենրը՝ հիմնելով Ֆրանկների կայսրությունը, որը իր հզորության գագաթնակետին հասավ Կառլոս Մեծի օրոք 800-ական թվականներին։ Կայսրությունը այնուհետև մասնատվեց մի քանի մասի՝ Արևմտյան և Արևելյան Ֆրանկիա։ Բրիտանական կղզիները միգրանտների մեծ հոսքի վկա դարձան, տեղաբնակ Կելտական ցեղերին միացան գերմանական Անգլո-Սաքսոնյան ցեղերը և հիմնեցին փոքր թագավորություններ, որոնք հետագայում միավորվեցին և հիմնեցին Անգլիայի թագավորությունը 927 թվականին։ Այս ընթացքում կազմավորվեցին Լեհաստանը, Հունգարիան և Խորվաթիան։
Վիկինգների դարաշրջանը հայտնի է սկանդինավյան ժողովուրդների միգրացիայով 700-ականներից մինչև 1000-ական թվականներ։ Վիկինգները հիմնեցին կայսրություն Կնուդ I Մեծի գլխավորությամբ։ Դանիացի առաջնորդ, ով դարձավ Դանիայի, Անգլիայի և Նորվեգիայի թագավոր։ Նորմանները տիրացան հյուսիսային Ֆրանսիային և հիմնեցին Նորմանդիայի դքսությունը։ Մյուս սկանդինավյան ժողովուրդներից Ռուս ժողովուրդը հիմնեց Կիևյան Ռուսիան և հանդիսանում են այժմյան Ռուսաստանի նախնիները։
Արևելյան Եվրոպան Բարձր միջնադարը սկսեց վերելքով, սակայն հետագայում նվաճվեց Մոնղոլական կայսրության կողմից։ Չինգիզ խանը հիմնեց կայսրություն, որի տարածքները ձգվում էին Չինաստանից մինչև Սև և Բալթիկ ծովերի արևելյան մասերը։ Կիևվյան Ռուսիան փլուզվեց մի քանի պատերազմող երկրների միջև։ Մոնղոլների նվաճումներից հետո շատ երկրներ ընկան նրա տիրապետության տակ և հարկեր էին վճարում մոնղոլներին։ Մոնղոլների տիրապետությունը թուլացավ Ուշ միջնադարում, Մոսկվայի մեծ իշխանությունը հզորացավ և դարձավ ռուսական բոլոր իշխանությունների մեջ ամենահզորը. որը 1547 թվականին հիմնեց Ցարական Ռուսաստանը։ Ուշ միջնադարում Եվրոպան ընկավ ցնցումների մեջ։ Սև մահ անվանմամբ համաճարակը տարածվեց Եվրոպայում, ինչը բերեց ժողովրդագրական աղետի։ Ժառանգության և նվաճումների համար պատերազմները տարածվեցին ամբողջ Եվրոպայում, պատերազմների մեջ ներքաշվեցին բոլոր մեծ տերությունները։ Սկանդինավիայում հիմնվեց Կալմարյան միությունը, մինչդեռ Անգլիան պատերազմում էր Շոտլանդիայի հետ Շոտլանդիայի անկախության պատերազմում և Ֆրանսիայի հետ Հարյուրամյա պատերազմում։ Կենտրոնական Եվրոպայում Լեհ-լիտվական միությունը դարձավ լայնամաշտաբ կայսրություն, մինչդեռ Սրբազան Հռոմեական կայսրությունը, որը ընրովի միապետություն էր, զավթեց հսկայական տարածքները, որը ղեկավարում էին Հաբսբուրգներները։ Ռուսաստանը շարունակեց ընդարձակվել նախկին մոնղոլական տարածների հաշվին։ Բալկաններում թուրքերը հիմնեցին Օսմանյան կայսրությունը նախկին Բյուզանդիայի տարածքներում՝ 1453 թվականին Կոստանդնուպոլիսի գրավումով վերջ դնելով Բյուզանդական կայսրությանը։
14 դարի սկզբներում Ֆլորենցիայում, այնուհետև ամբողջ Եվրոպայում զարգացավ տպագիր մամուլը, գիտության վերածնունդը փոխարինեց ավանդական թեոլոգիային և մտածելակերպին, արաբական տեքստերի և մտածողության հետ միասին[1]` վերահայտնաբերելով դասական հռոմեական և հունական ուսմունքները։ Տեղի ունեցավ Բողոքական բարեփոխում գերմանացի Մարտին Լյութերի գլխավորությամբ։ Հենրի VIII-ը ընդարձակեց անգլիական եկեղեցու տարածքները և իշխանությունը` ինչը բերեց պատերազմների գերմանացիների և իսպանացիների հետ։ Պորտուգալիայի և Իսպանիայի Ռեկոնկիստայից հետո եկավ Հայտնագործությունների ժամանակաշրջանը, որից արդյունքում ուղիղ կապ ստեղծվեց Աֆրիկայի, Ամերիկաների և Ասիայի հետ, մինչդեռ Եվրոպայում շարունակվում էին կրոնական պատերազմները, որոնք ավարտվեցին 1648 թվականի Վեստֆալիայի խաղաղությամբ։ Իսպանական կայսրություն հզորացավ և դարձավ Եվրոպայի խոշորագույն տերությունը մինչև Պիրենիսի պայմանագիրը[2]։
Եվրոպական անդրծովյան արշավանքները հզորացրեցին գաղութական կայսրություններին[3]։ Նոր Երկրից բերված ապրանքների շնորհիվ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ Արդյունաբերական հեղափոխություն` թույ տալով մանուֆակտուրաների վրա հիմնված տնտեսությունը փոխարինի գյուղատնտեսությանը[4]։ 1775 թվականից սկսած Բրիտանական կայսրության ամերիկյան գաղութները ապստամբեցին և հիմնեցին անկախ կառավարություն։ Քաղաքական փոփոխություններ սկսեցին Եվրոպայում Ֆրանսիայի հեղափոխությունից հետո։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը սկսեց նվաճողական քաղաքանությունը, որը տևեց մինչև 1815 թվականը։
1815 թվականից մինչև 1871 թվականը տեղի են ունեցել մեծ թվով հեղափոխության փորձեր և անկախության պատերազմներ։ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում զարգացավ սոցիալիզմը և արռտրի միությունը։ Ճորտատիրության վերջին մնացորդները վերացան Ռուսաստանում 1861 թվականին[5], իսկ Բալկանյան ժողովուրդները սկսեցին պայքարել Օսմանյան կայսրությունից անկախանալու համար։ Ֆրանկո-պրուսական պատերազմից յետո Իտալիան և Գերմանիան դարձան միավորված պետություններ և շատ եվրոպական պետություններ դարձան սահմանադրական միապետություններ։ 1870 թվականին Հռոմի նվաճումով ավարտվեց պապական գերիշխանությունը։ Կայսրությունների ձևավորման այս ժամանակաշրջանը անվանվեց «Կայսրությունների ժամանակաշրջան։ 1914 թվականին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որում ներքաշվեցին ժամանակի բոլոր գերտերությունները։ Անտանտը, Բրիտանիայի, Ֆրանսիայի, մինչև 1917 թվականը Ռուսաստանի, 1915 թվականից Իտալիայի և 1917 թվականից ԱՄՆ հետ միասին Հաղթեցին Կենտրոնական ուժերին, որը գլխավորում էին Գերմանական կայսրությունը և Ավստրո-Հունգարիան։ 1919 թվականի Փարիզի կոնֆերանսում կնքնվեցին մի քանի պայմանագրեր, այդ թվում Վերսալի պայմանագիրը։ Պատերազմի արդյունքում փլուզվեցին գերթե բոլոր կայսրությունները, պատերազմի վնասների փոխհատուցման գրեթե ամբողջ բեռը ընկավ Գերմանիայի ուսերին։
Գերմանիան կորցրեց իր անդրծովյան տարածքները և մի քանի տարածաշրջաններ, ստիպված էր վճարել ահռելի ռազմատուգանք և ճնշման ենթարկվեց հաղթանակող երկրների կողմից։ Նրանք կուտակեցին մեծ պարտքեր ԱՄՆ-ի նկատմամբ։ 1920-ականներին և հատկապես 1929 թվականին սկսված Մեծ ճգնաժամի պատճառով եվրոպական շատ երկրներում ժողովրադականությունը անկում ապրեց։ Նացիստական ռեժիմը Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ իշխանության եկավ Գերմանիայում 1933 թվականին և Մուսոլինիի Իտալիայի հետ կնքելով ռազմական դաշինք հող նախապատրաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի համար։ Ռազմական գործողությունների մեծ մասը տեղի ունեցավ Եվրոպայում և ավարտվեց Առանցքի ուժերի պարտությամբ` դարձնելով ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին գլխավոր գերտերություններ։ Երկաթե վարագույրը այժմ բաժանում էր արևելքը Մոսկվայի վերահսկողությամբ կապիտալիստական արևմուտքից։ ԱՄՆ-ն ստեղծեց Մարշալի պլանը 1948-51 թվականներին և ՆԱՏՕն 1949 և վերակառուցեց արդյունաբերությունը 1950-ական թվականներին։ Ֆրանսիան և ԳՖՀ-ն ստեղծեցին Եվրոպական տնտեսական համագործակցությունը, որը հետագայում վերակազմավորվեց որպես Եվրոպական միություն (ԵՄ)։