Գերմանական ժողովուրդներ
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական ժողովուրդներ (հին գրականություններում անվանել են նաև տևտոնական, սվեբական կամ գոթական ժողովուրդներ) Հնդեվրոպական էթնոլեզվական խումբ հյուսիսեվրոպական արմատներով, առանձնանում էին Գերմանական լեզուների օգտագործմամբ[1]։ Նրանց պատմությունը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակից և շարունակվում է մինչև մեր օրերը[Ն 1]:
Պրոտոգերմանացիները հավատում էին, որ նրանք կազմավորվել են Սկանդինավյան բրոնզի դարում[3]։ Երկաթի դարում տարբեր գերմանական ցեղեր սկսեցին տարածվել դեպի հարավ, որտեղ նրանց դիմադրում էին կելտերը, որի արդյունքում սկսվեց դարավոր արյունաբեր հակամարտությունը Հին Հռոմի հետ։ «Գերմանական» տերմինը հեղինակել են հռոմեացիները։ Գերմանացի առաջնորդ Արմինիոսի տարած հաղթանակը Հռոմեացիների նկատմամբ Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում մ.թ. 9 թվականին համարվում է գերմանական ժողովուրդների ռոմանիզացման սկիզբ և այն համարվում է համաշխարհային պատմության շրջադարձային կետ[Ն 2]: Գերմանական ցեղերը բնակություն հաստատեցին Հռոմեական կայսրության սահմանին Հռենոս և Դանուբ գետերի հովտում և շատերը լավ հարաբերություններ հաստատեցին հռոմեացիների հետ։ Միևնույն ժամանակաշրջանում գերմանական ցեղերը շարժվեցին դեպի Արևելյան Եվրոպա, որտեղ իշխում էին գոթերը[5][6][7]։
4-րդ դարի վերջին հոների ասպատակությունները Եվրոպայում ստիպեցին գերմանական ցեղերին գաղթել դեպի Արևմտյան Հռոմեական կայսրություն։ Նրանց թողած հողերում բնակություն հաստատեցին սլավոններ։ Այս տարածքներից շատերը վերադարձրեցին հաջորդ դարերում[1]։ Այլ ցեղեր բնակեցրեցին Մեծ Բրիտանիան և հայտնի դարձան որպես անգլոսաքսեր։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո ստեղծվեցին մի շարք Գերմանական թագավորություններ, որոնցից առաջատար դիրք զբաղեցրեց Ֆրանկական թագավորությունը։ Այս թագավորության հիման վրա ստեղծվեց Սրբազան Հռոմեական կայսրությունը Կառլոս Մեծի գլխավորությամբ, ում պաշտոնապես ճանաչեց որպես կայսր Հռոմի պապ Լևոն III-ը 800 թվականին։ Մինչդեռ Հյուսիսային Գերմանական նավաստիները, որոնց անվանում էին Վիկինգներ, իրականացրեցին լայնածավալ նվաճումներ և հիմնեցին Նորմանդիայի դքսությունը, Կիևյան Ռուսիան և բնակեցրեցին Բրիտանական կղզիներն ու Ատլանտյան օվկիանոսի հյուսիսը մինչև անգամ Հյուսիսային Ամերիկան։ Հյուսիսային գերմանացիները հիմնադրեցին իրենց սեփական կրոնը 11-րդ դարում, չնայած գերմանացիների մեծ մասը հետագայում ընդունեց Քրիստոնեություն[8]։ 16-րդ դարում Մարտին Լյութերի կողմից նախաձեռնած Ռեֆորմացիայի արդյունքում շատ գերմանական ազգեր ընդունեցին Բողոքականություն։ Կրոնի մասնատումը բերեց քաղաքական մասնատվծության գերմանաբնակ Եվրոպայում[9]։
Գերմանական գաղթերի արդյունքում ձևավորվեց ներկայիս շատ երկրների և տարածաշրջանների բնակչության էթնիկական կազմը, այդ թվում Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Հյուսիսային Իտալիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, հյուսիսային և կենտրոնական Ֆրանսիայի, Հարթավայրային Շոտլանդիայի և Անգլիայի[10]։ Գերմանական ժողովուրդները հիմնական դերակատարն են Արևմտյան Եվրոպայի պատմության մեջ Վաղ միջնադարից մինչև մեր օրերը[11]։