From Wikipedia, the free encyclopedia
Ֆրից Հաբեր (գերմ.՝ Fritz Haber, դեկտեմբերի 9, 1868[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4] - հունվարի 29, 1934[5][1][2][…], Բազել, Շվեյցարիա[5]), գերմանացի քիմիկոս-անօրգանիկ, Կարլսրուեի պոլիտեխնիկ ինստիտուտի պրոֆեսոր (1898-1911)։
1904 թվականից ուսումնասիրել է բարձր ջերմաստիճանների և ճնշումների պայմաններում ազոտից ն ջրածնից ամոնիակի առաջացման ռեակցիայի հավասարակշռությունը։ 1908 թվականին կիսագործարանային սարքավորմամբ Հաբերը առաջինն է ստացել հեղուկ ամոնիակ, իսկ 1913 թվականին նրա ղեկավարությամբ կազմակերպվել է մթնոլորտային ազոտի ֆիքսացման գործարան (Նոբելյան մրցանակ, 1918)։ 1911 թվականից ղեկավարել է Բեռլին-Գալեմի ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հաբերը Գերմանիայի ռազմաքիմիական արդյունաբերության, մասնավորապես թունավոր նյութերի մշակման կազմակերպիչներից էր։ Ֆաշիստների իշխանության հաստատումից հետո՝ 1933 թվականի գարնանը, Հաբերը հեռացել է Գերմանիայից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.