![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Truffle_oil_french_fries_%252833024792848%2529.jpg/640px-Truffle_oil_french_fries_%252833024792848%2529.jpg&w=640&q=50)
Ֆրի (ուտեստ)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրի ուտեստ կամ կարտոֆիլ ֆրի (ֆր.՝ pommes de terre-«կարտոֆիլ» և frites-«տապակած»), կարտոֆիլի խորանարդիկներ, որոնք տապակվում են մեծ քանակությամբ բուսական կամ կենդանական յուղի մեջ։ Ըստ օրենքի՝ կարտոֆիլները պատրաստվում են ֆրիի համար նախատեսված սարքերի մեջ, կարող են պատրաստել նաև գազօջախի վրա։
![]() | |
Բելգիական խոհանոց և Ֆրանսիական խոհանոց | |
Տեսակ | կարտոֆիլով ուտեստ |
Ենթատեսակ | խավարտ, խոհարարական կիսաֆաբրիկատներ և Արագ սնունդ |
Առաջացման երկիր | ![]() ![]() |
Արտադրման վայր | Բելգիա[1] |
Հիմնական | կարտոֆիլ |
![]() |
Կարտոֆիլ ֆրին համարվում է հայտնի ուտեստ, անվանում են նաև արագ սնունդ, օրինակ՝ McDonald’s, Burger King, KFC - ում։ Միացյալ Նահանգներում կարտոֆիլ ֆրին հայտնի է որպես «կարտոֆիլը ֆրանսիական ձևով» կամ որպես ֆրի, Ֆինլանդիայում՝ (Ranskalaiset perunat, ranskanperunat կամ ranskalaiset), իսկ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Իսրայելում ուղղակի չիպս։ Ֆրին լինում է տաք, փափուկ կամ խռթխռթան։ Այն համարվում է նաև նախաճաշ։ Թխած կարտոֆիլ պատրաստելու համար ավելի քիչ յուղ է պահանջվում կամ ընդհանրապես չի պահանջվում[2]։