Բելգիական խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Բելգիական խոհանոց, Բելգիայի ազգային խոհանոց, որ ներառում է իր մեջ հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի միջնադարյան հրուշակային ավանդույթները։ Այդ ժամանակ՝ որպես տնային ուտեստներ, ռեստորանային խոհանոցում իր մեծ ազդեցությունն ուներ ֆրանսիական խոհանոցը։
Բելգիացիներն իրենց նախընտրությունն են տալիս սեզոնային և տեղական մթերքին, որի պատճառով այսպիսի ոչ մեծ թագավորության տեղական խոհանոցներում նկատվում են որոշ տարբերություններ։ Մերձափնյա շրջաններում գերիշխում են ձկով և այլ ծովամթերքով ուտեստները, իսկ Արդեններում ավելի հաճախ օգտագործվում է որսամիս։ Իրար մեջ հակամարտող Ֆլանդրիայի և Վալոնիայի տեղական խոհանոցներն ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները։
Բելգիական խոհանոցը հայտնի է առաջին հերթին շոկոլադով, վաֆլիով, ֆրիով և գարեջրով։