Ֆրանչեսկա Ալեքսանդեր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկա Ալեքսանդեր (անգլ.՝ Francesca Alexander, լրիվ անունը՝ Esther Frances Alexander, հայտնի է նաև Fanny Alexander անունով, փետրվարի 27, 1837[1][2][3], Բոստոն, ԱՄՆ - հունվարի 21, 1917[2], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), ամերիկացի նկարչուհի, պատկերազարդող և թարգմանիչ։
Ֆրանչեսկա Ալեքսանդեր | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Esther Frances Alexander |
Ծնվել է | փետրվարի 27, 1837[1][2][3] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 21, 1917[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թարգմանչուհի, նկարազարդող, գրող և արվեստագետ |
Թեմաներ | պատկերազարդում |
Հայր | Ֆրենսիս Ալեքսանդր |
Մայր | Lucia Gray Swett? |
Francesca Alexander Վիքիպահեստում |
Ծնվել է 1837 թվականի փետրվարի 27-ին Բոստոնում նկարիչ, դիմանկարիչ Ֆրենսիս Ալեքսանդրի և նրա կնոջ՝ Լյուսիա Գրեյ Ալեքսանդրի ընտանիքում, որոնք ծագել են Մասաչուսեթսի բարերարների հարուստ ընտանիքից[4]։ Երբ աղջիկը տասնվեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիա (Իտալիա)[5]։
Իտալիայում, Ֆրանչեսկայի վաղ գեղարվեստական գործունեությունը կազմել է մոր բարեգործության մի մասը։ Նա նկարել է տոսկանացի աղքատ ֆերմերների դիմանկարներ՝ որպես նվեր իրենց գործի հարուստ ամերիկացի հովանավորներին։ Աշխատանքի ընթացքում նա ծանոթացել է տեղի ժողովրդական սովորույթներին և ավանդույթներին, հավաքել է երգեր և պատմություններ, թարգմանել դրանք հետագայում տպագրության համար[6]։
1882 թվականին ընտանիքի ընկեր Ալեքսանդրը Ֆրանչեսկային ծանոթացրել է անգլիացի քննադատ Ջոն Ռասկինի հետ։ Նա հետաքրքրվել է նրա ստեղծագործությամբ, հատկապես պարզ և հոգևոր նկարազարդումներով, նա նրանցից 600 ֆունտով երկու ձեռագիր է գնել։ Առաջինը հրատարակվել է 1883 թվականին՝ «Իդայի պատմությունը» (The Story of Ida) անվանումով։ Իսկ դրա հեղինակը եղել է պարզապես «Ֆրանչեսկան»։ Գիրքը լույս է տեսել Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում։ Ալեքսանդրի Roadside Songs of Tuscany հիմնական աշխատանքը խմբագրվել է Ռասկինի կողմից և տասը մասերով հրապարակվել է 1884-1885 թվականներին։
Կյանքի վերջին տարիներին Ֆրանչեսկա Ալեքսանդերը կուրացել է և վատառողջ է եղել։
Մահացել է 1917 թվականի հունվարի 21-ին Ֆլորենցիայում և թաղվել է Ֆլորենցիայի անգլիական գերեզմանատանը[7]։
Ֆրանչեսկա Ալեքսանդրի աշխատանքները գտնվում են Բոստոնի Athenæum հավաքածուում։ Նրա և Ռասկինի նամակագրությունը, ինչպես նաև հարազատներին ուղղված նամակները պահվում են Մորգանի գրադարանում և թանգարանում:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.