![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/a/ac/%25D5%2596%25D5%25B8%25D6%2582%25D5%25BF%25D5%25A2%25D5%25B8%25D5%25AC%25D5%25AB_%25D4%25B5%25D5%25BE%25D6%2580%25D5%25B8%25D5%25BA%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB_%25D5%25A1%25D5%25BC%25D5%25A1%25D5%25BB%25D5%25B6%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6_2016_%25D5%25A5%25D5%25A6%25D6%2580%25D5%25A1%25D6%2583%25D5%25A1%25D5%25AF%25D5%25AB%25D5%25B9.jpg/640px-%25D5%2596%25D5%25B8%25D6%2582%25D5%25BF%25D5%25A2%25D5%25B8%25D5%25AC%25D5%25AB_%25D4%25B5%25D5%25BE%25D6%2580%25D5%25B8%25D5%25BA%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB_%25D5%25A1%25D5%25BC%25D5%25A1%25D5%25BB%25D5%25B6%25D5%25B8%25D6%2582%25D5%25A9%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B6_2016_%25D5%25A5%25D5%25A6%25D6%2580%25D5%25A1%25D6%2583%25D5%25A1%25D5%25AF%25D5%25AB%25D5%25B9.jpg&w=640&q=50)
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 եզրափակիչ
From Wikipedia, the free encyclopedia
Եվրո 2016 եզրափակիչ, 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ (ֆր.՝ Finale du championnat d'Europe de football 2016), ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 10-ին Ֆրանսիայի Սան Դենի քաղաքում՝ Ստադ դը Ֆրանս մարզադաշտում, որի արդյունքում որոշվել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության հաղթողը[1]։ Խաղն ավարտել Պորտուգալիայի հաղթանակով։
![]() | |||||||
Իրադարձություն | Եվրո 2016 եզրափակիչ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 2016 Հուլիսի 10 | ||||||
Մարզադաշտ | ![]() | ||||||
Հանդիպման խաղացող | ![]() | ||||||
Գոլեր | Էդեր | ||||||
Մրցավար | ![]() | ||||||
Հանդիսական | 75 868 | ||||||
Եղանակ | 28 °C (82,4 °F) | ||||||
Առաջնության հաղթողը (Պորտուգալիան) Իրավունք է ստացել մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա 2017 թվականին Ռուսաստանում։
Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչ է անցել հուլիսի 6-ին 2։0 հաշվով հիմնական ժամանակում Ուելիսի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթելու շնորհիվ, իսկ Ֆրանսիայի հավաքականը՝ հուլիսի 7-ին 2։0 հաշվով Գերմանիայի հավաքականին հաղթելուց հետո։
Նախկինում Ֆրանսիան 2 անգամ մասնակցել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչներին․ 1984 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում ֆրանսիացիները հաղթել են իսպանացիներին, իսկ 16 տարի անցէ 2000 թվականին իտալացիներին (առաջնությանունն անց կացվում էր Բելգիաում և Նիդերլանդներում)։ Պորտուագլիայի հավաքականը նախկինում ոչ մի անգամ չէր հաղթել եվրոպայի առաջնությունում, իսկ եզրափակիչ անցել էր միայն մեկ անգամ․ 2004 թվականի՝ պորտուգալացիներրի համար նային առաջնության եզրափակչում նրանք պարտվել են Հունաստանի հավաքականին։
Մինչ այդ թիմերը հանդիպել էին 24 անգամ․ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1926 թվականին և ավարտվել է «կապույտների» հաղթանակով 4:2 հաշվով (խաղն անց կացվել է Տուլուզում և եղել է ընկերական)։ 24 հանդիպումներից 18-ում հաղթել է Ֆրանսիան, 5-ում պորտուգալիան, ևս 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Ֆրանսիացիների նկատմամբ վերջին հաղթանակը պորտուգալացիները տարել են 1975 թվականին․ հաջորդ 10 հանդիպոիմներն ավարտվել են Ֆրանսիայի հաղթանակով։ Առաջնությունների շրջանակներում անցկացված 3 խաղերում նույնպես հաղթել են ֆրանսիացիները (Եվրո 1984-ի կիսաեզրափակիչ, Եվրո 2000-ի կիսաեզրափակիչ, Եվրո 2006-ի կիսաեզրափակիչ)[2]։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մարկ Կլատենբուրգը[3] Պորտուգալիայի հավաքականը ֆրանսիացիներին հաղթել է ավելացված ժամանակում․ խաղի 109-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Էդեր։