Ֆլորանի դասընթաց
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորանի[1] դասընթաց (ֆր.՝ Cours Florent), ֆրանսիական մասնավոր թատերական դպրոց։
Այն տեղադրված է Փարիզի հինգ վայրերում, 19-րդ և 20-րդ թաղամասերում (Արշրույի, Մատիսի և Ցանկապատների փողոցներում, Ժան Ժորեսի պողոտայում և Ուազի փողոցում)[2]։ Բացի այդ, մասնաճյուղեր կան Մոնպելիեում[3], Լորմոնում[4]՝ Բորդոյի մոտ և Բրյուսելում[5] (Բելգիա)։ Այն առաջարկում է եռամյա մասնագիտական կրթության դասընթաց։