Բրյուսել
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բրյուսել (հոլ.՝ Brussel [ˈbrʏsəl], ֆր.՝ Bruxelles [bʁyˈsɛl]), համայնք Բելգիայում, որի բնակչությունը 2017 թվականի սեպտեմբերի մեկի դրությամբ կազմում է 179,688 մարդ[3], Բելգիայի, Բելգիայի ֆրանսախոս համայնքի, Բելգիայի ֆլամանդախոս համայնքի և Եվրոպական Միության մայրաքաղաք։ Այն գտնվում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի կենտրոնում[4], և որը հարևան շրջանների հետ կազմում է 19 համայնք, որոնց բնակչությունը 2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ կազմել է 1,197,983 մարդ։ Համարվում է բելգիական կառավարության և Ազգային ժողովի նստավայրը։
Մայրաքաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բրյուսել | |||||
ֆր.՝ Ville de Bruxelles[1] Stad Brussel[1] | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Համայնք | Բրյուսել-մայրաքաղաք | ||||
Առաջին հիշատակում | 966 | ||||
Մակերես | 33,08 կմ² | ||||
ԲԾՄ | 70 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և հոլանդերեն | ||||
Բնակչություն | ▲195 546 մարդ (հունվարի 1, 2024)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 02 | ||||
Փոստային դասիչ | 1000[1], 1020[1], 1040[1], 1050, 1120[1] և 1130[1] | ||||
Պաշտոնական կայք | bruxelles.be(ֆր.) և brussel.be(նիդեր.) | ||||
| |||||
Քաղաքը կազմված է մի քանի շրջաններից։ Առաջինը այսպես կոչված հնգանկյունն է, որը համարվում է Բրյուսելի պատմական կենտրոնը, այնուհետև Լակենի, Արենի և Նեդեր-Օվեր-Հեեմբեեկի պատմական շրջանները, ինչպես նաև հարակից Հյուսիսարևելյան շրջանը իր ժամանակակից թաղամասերով և աշտարակներով, եվրոպական և ավյու Լուիզ թաղամասերը, ինչպես նաև Կամբր անտառը և Սուան անտառի մի մասը[5]։
Բրյուսելը զբաղենում է 32.61 կմ² տարածք, և 2017 թվականի սեպտեմբերի մեկի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 179,688 մարդ, որոնցից 91,888-ը տղամարդիկ են, իսկ 87,800-ը՝ կանայք։ Բնակչության խտությունը կազմում է 5510.21 մարդ/կմ²։
Առաջին անգամ հիշատակվում է 11 դարի աղբյուրներում՝ 7-րդ դարի վերջին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ։ Անվանման սկզբնական ձևը եղել է Brussels, որն առաջացել է ֆլամանդերեն brock «ճահիճ» և sail «շինություն» բառերի միացումից, այսինքն՝ «Կացարան ճահճի վրա»[6]։ 1815 թ.-ի հունիսի 18-ին Բրյուսելից 8 մղոն այն կողմ՝ Վաթերլո գյուղում, տեղի ունեցավ հայտնի ճակատամարտը՝ Նապոլեոնի և դաշնակիցների (անգլիացիներ, պրուսակներ) միջև։ Նապոլեոնը պարտվեց և վերջնականապես աքսորվեց անտլանտյան օվկիանոսի հեռավոր կղզիներից մեկը՝ Սուրբ Հեղինե կղզի, որտեղ Նապոլեոնը ապրեց իր կյանքի վերջին վեց տարին։
1430 թվականին Բուրգունդացի հերցոգ Ֆիլիպ III Բարին Բրյուսելը դարձնում է Բուրգունդիայի մայրաքաղաք։ Այս ժամանակահատվածում տեղի էին ունենում Գրան-Պլասի շինարարական աշխատանքները։ Բրյուսելում զարգանում է տնտեսական, մշակութային կյանքը։ Այս շրջանում Բրյուսելում էին ստեղծագործում ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագը և նիդեռլանդացի նկարիչ Ռոգիր վան դեր Վայդեն։ 1477 թվականին Ֆիլիպ III Բարիի թոռնուհին՝ Մարիա Բուրգունդացին, ամուսնանում է Սրբազան Հռոմեական կայսրության ապագա կայսր Մաքսիմիլիան I-ի հետ, ինչի հետևանքով Բրյուսելը անցնում է Հաբսբուրգների իշխանության տակ։ Նրանց դուստրը՝ Մարգարիտա Ավստրիացին, տեղափոխում է նստավայրը Մեխելեն, սակայն 1531 թվականին Բրյուսելը կրկին դառնում է Բուրգունդիայի մայրաքաղաքը։
Կառլ V-ի մահից հետո նրա որդու՝ Ֆիլիպ II-ի իշխանության օրոք ժամանակակից Բրյուսելի տարածքի մեծ մասը դառնում է Հարավային Նիդեռլանդների մի մասը։ Ֆիլիպի օրոք տեղի է ունենում ապստամբություն ընդդեմ իսպանական իշխանությունների՝ Էդմոնդ Լամորալի և Ֆիլիպ Մոնմորանսի Գորնի գլխավորությամբ, ովքեր հետագայում հրապարակավ մահապատժի ենթարկվեցին։ Ֆեռնանդո Ալբայի իշխանության օրոք դաժան կերպով հետապնդվում էին բողոքականները։ Քաղաքական ճնշումների պատճառով քաղաքը սկսեցին լքել մտավորականները (հիմնական մասը փախավ Ամստերդամ), ինչն էլ իր հերթին բերեց Բրյուսելում տնտեսական անկման։
Ըստ Վեստֆալյան հաշտության պայմանագրի, որը կնքվել է 1648 թվականին, վերջ դնելով Երեսնամյա պատերազմին՝ Նիդերլանդների հյուսիսային հատվածը ճանաչվեց անկախ, այն դեպքում, երբ Նիդերլանդների հարավային հատվածը Բրյուսելի հետ միասին մնաց իսպանական իշխանության վերահսկողության տակ։ XVII-րդ դարի երկրորդ կեսին Լյուդովիկոս XIV-ի օրոք Ֆրանսիան փորձում էր Եվրոպայում գերիշխող դիրք զբաղեցնել։ Ֆրանսիական բանակը գրավում է Էնոն և Արևմտյան Ֆլանդրիան։
1695 թվականին բրյուսելական Գրանդ-պլասը երեք օր շարունակ գնդակոծվել է և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել։ 1697 թվականին կնքված Ռեյսվեյկի հաշտության պայմանագրով ֆրանսիացիները պետք է լքեին Բերգիայի տարածքը։ Իսպանական գահի համար պատերազմում (1701-1714) Հարավային Նիդերլանդները Բրյուսելի հետ միասին անցավ Համբուրգների իշխանության տակ։
1789 թվականի Բրաբանների աբստամբությանը հաջողվում է որոշ ժամանակ երկիրը անկախ հռչակել մինչ 1794 թվականը, երբ Ֆրանսիան գրավեց Բրյուսելի տարածքները։ Ֆրանսիական գերիշխանությունը շարունակվեց մինչև 1815 թվականը, երբ Նապոլեոնը պարտվեց Վաթեռլոյի ճակատամարտում, որը տեղի ունեցավ Բրյուսելից 15 կիլոմետր հարավ։ Վիեննայի վեհաժողովի ընթացքում որոշվեց վերամիավորել Հարավային և Հյուսիսային Նիդերլանդները և ղեկավար նշանակել Վիլհերմ I-ին։ Հարավային Նիդերլանդների ազատական կաթոլիկ էլիտան ուներ լեզվական, մշակութային և քաղաքական ֆրանսիական ուղղվածություն, ինչպես նաև կաթոլիկ հոգևորականությունը զգում էր, որ հարավը պետության կառավարման, կրթության և տնտեսական զարգացման ոլորտներում ավելի թույլ զարգացած է՝ համեմատ հյուսիսային բողաքական Նիդերլանդների։ Որոշ ժամանակ անց Բելգիայի հեղափոխությունը հանգեցնում է Բելգիայի բաժանմանը Նիդերլանդների Միացյալ Թագավորությունից և Բելգիական թագավորության ձևավորմանը։ Այդ ժամանակների ամենահզոր ուժերը` Անգլիան, Պրուսիան, Ավստրիան և Ռուսաստանը շահագրգռված էին հակամարտության խաղաղ կարգավորմանը, և 1830 թվականին տեղի ունեցած Լոնդոնի կոնֆերանսում նրանք հռչակեցին նոր պետության անկախությունը։ Բրյուսելը դառնում է թագավորության մայրաքաղաքը, իսկ Լեոպոլդ I-ը հռչակվում է Բելգիայի առաջին թագավոր` կառավարման սահմանադրական միապետության ձևով։
Բրյուսել համայնքն ունի անկանոն ձև և բաղկացած է 3 մասից՝ ընդարձակ հյուսիսային, նեղ կենտրոնական և ավելի նեղ հարավային։ Բրյուսելի հյուսիսային մասը ներառում է Լաեկեն շրջանը, որտեղ տեղակայված է համանուն արքայական նստավայրը։ Մինչ 1921 թվականը Լաեկենն անկախ համայնք էր։ Քաղաքական պատմական միջուկը ձևավորում է ծառուղիների հնգանկյուն, որը տեղակայված է նախկին ամրությունների վայրում։ Հարավային ելուստը Լուիզայի պողոտան է։
Բրյուսելի միջով հոսում է Սեննա գետը, որն այժմ գրեթե տեսանելի չէ, քանի որ ծածկվել է բելգիացի ինժեներների կողմից՝ Անրի Մոյի գլխավորությամբ ուրբանիզացիայի ժամանակաշրջանում (19-րդ դարի երկրորդ կես)։
Բրյուսելի կլիման չափավոր ծովային է։ Ծովային օդային զանգվածները, ձևավորվելով համեմատաբար մոտ գտնվող Հյուսիսային ծովի վրա, առաջացնում են ամենօրյա և տարեկան ջերմաստիճանի քիչ առատությամբ ամպլիտուդներ և բարձր հարաբերական խոնավություն։ Ամենաշոգ ամիսներն են հուլիսը և օգոստոսը՝ 17․0 °C միջին ջերմաստիճանով, ամենացուրտը՝ հունվարը՝ 2,5 °C միջին նվազագույնով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 9,7 °C է։ Տարեկան արևի ճառագայթման ժամը 1585-ն է։
Ծովային կլիմային բնորոշ են մեծ քանակությամբ տեղումները։ Այսպես, Բրյուսելում տարվա ընթացքում լինում են 821 մմ տեղումներ, ամենամեծ քանակով (79 մմ) նոյեմբերին և դեկտեմբերին։
Բրյուսել | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կլիմայի աղյուսակ (բացատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բրյուսելը բաղկացած է մի քանի շրջաններից, որոնցից են․
Կենտրոնական թաղամասը գտնվում է Սեն-Ժենի կղզու սրտում, որը շրջապատված է Սենն գետով։ Այդ թաղամասում է 979 թվականին կառուցվել առաջին ամրոցի աշտարակը, որն էլ հանդիսանում է քաղաքի սկիզբը։ Այսօր Սեն-Ժենի կղզուն շրջապատող թաղամասերը, որոնցից են, օրինակ, հին Փակ շուկան, համարվում են քաղաքի ամենամոդայիկ թաղամասերից։ Կենտրոնական թաղամասում պահպանված են տասներեքերորդ դարի Բրյուսելի առաջին պարսպի որոշ հատվածներ, որոնք ընդգրկում են Սեննի առաջին գետային նավահանգիստը, ռոմանական կոլեգիան, որի նույն վայրում հետագայում կառուցվեց Սուրբ-Միշել-է-Գյուդուլ եկեղեցին և դուքս Գուդենբերգի ամրոցը (Արքայական թաղամաս)։ Եռանկյունու մեջտեղում գտնվում են Բրյուսելի Գրան Պլասը, Սուրբ Իլոի թաղամասը(որը վերցրել է իր անվանումը քանդման աշխատանքներին դեմ լինելու պատճառով), որին շրջապատում է Սուրբ-Ուբերտի պատկերասրահը, Սեն ժակ թաղամասը, որն ամեն տարի հյուընկալում է ուխտգնացների։
Թաղամասը կոչվում է Թագավորական, քանի որ նրա մի հատվածում՝ Կուդենբերգ բլրի վրա, Չարլզ Ալեքսանդր Լորեյնը կառուցել է թագավորական պալատ, Բարաբան դքսերի նախկին պալատի փոխարեն, որի հիմքերը ինչ-որ չափով պահպանվել են մինչ այսօր։ Թագավորական պալատի դիմաց գտնվում է Բրյուսելի այգին, որի մյուս կողմում գտնվում է Բելգիայի խորհրդարանը։ Բրյուսելի կենտրոնական կայարանից ներքև ընկած հատվածը կոչվում է Արվեստների բլուր, որտեղ գտնվում են Բելգիայի թագավորական գրադարանը, Բելգիայի թագավորական ֆիլմադարանը, Բրյուսելի գեղեցիկ արվեստների պալատը, Բրյուսելի կինոյի թանգարանը, Երաժշտական գործիքների թանգարանը, Բելվյու թանգարանը, Բելգիայի գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանը։
Ռեժանսի փողոցը, որը սկսվում է Թագավորական հրապարակից, անցնում է Մեծ և Փոքր Սաբլոների թաղամասով, որտեղ գտնվում է Սաբլորի Աստվածամոր տաճարը։ Այս թաղամաում է գտնվում նաև Սաբլոյի հին շուկան, որտեղ գտնվում են զանազան հուշանվերների, արվեստի գործերի և այլ շքեղ խանութներ, որոնցից ոչ հեռու գտնվում է Ժողովրդի տունը (ֆր.՝ Maison du Peuple), որը կառուցել է Վիկտոր Օրատան։ Այս թաղամասում են գտնվում նաև Էգմոնի պալատը և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան։
Հսկայական Արդարադատության պալատի կողքին է գտնվում Բրյուսելի հին հայտնի թաղամասերից մեկը՝ Մարոլլների թաղամասը։ Շապելի հրապարակից մինչև Ժո դը Բալլ հրապարակը գտնվում է ամենօրյա հնոտիների շուկան, որը գործում է 1873 թվականից։ Բարձր և Բլաս փողոցների երկայնքով տեղակայված հնոտիների առքուվաճառքով զբաղվողներին այսօր փոխարինել են հնաոճ իրերի առքուվաճառքով զբաղվող խանութները, որոնք էապես ձևափոխել են քաղաքի տեսքը։ Այս թաղամասում է գտնվում նաև Էլլմանի ավանը, որը Բրյուսելում XX-րդ դարի սկզբին իրականացված սոցիալական բնակարանային ծրագրերի հրաշալի օրինակ է։ Բարձր փողոցը, որը Բրյուսելի ամենաերկար և ամենահին փողոցներից մեկն է, Գալլո-Ռոմաական ճանապարհային երթուղու մի մասն էր կազմում։ Այս փողոցը հասնում է մինչև 1935 թվականին կառուցված Սուրբ Պիերի հիվանդանոցը։ Սուրբ Պիերի հիվանդանոցը սահմանակից է Հալի դռանը, որը Բրյուսելի երկրորդ պարիսպից կանգում մնացած միակ շինությունն է։
Թաղամասի հենց սրտում, որտեղ այսօր գտնվում է Ռուպի հրապարակը, 1839 թվականին կառուցվել Բրյուսելի առաջին հարավային կայարանը՝ «Հարավային գծի» վերջին կայարանը, որն անվանվեց Բոգարդների կայարան։ Կայարանի անվանումը եկել է այն վանքի անունից, որի տեղում հետագայում կառուցվել է կայարանը։ Այսօր այդ նույն վանքի անունով է կոչվում Բրյուսելի փողոցներից մեկը։
Ազատությունների թաղամասի կենտրոնական հատվածում է գտնվում Բելգիական ֆեդերալ ազգային ժողովը, Թագավորական փողոցը(ֆր.՝ rue Royale), որի վրա է գտնվում Կոնգրեսի սյունը։ Վերջինս կառուցվել է 1830-1831 թվականներին կազմավորված ազգային կոնգրեսի հիշատակին, որը համարվում է Բելգիայում դեմոկրատական ազատությունների հիմնադիրը։ Այս թաղամասում է գտնվում նաև «Անհայտ զինվորի գերեզմանը»՝ հավերժական կրակով։ Այստեղից ոչ հեռու գտնվում է 1911 թվականին կառուցված «Աստորիա» շքեղ հյուրանոցը, որը վերանորոգվել, ընդլայնվել և վերաբացվել է 2015 թվականին։ Իսկ հյուրանոցից ոչ հեռու գտնվում է «Փոքրիկ կենտրոն» անունը կրող պողոտան։ XIX-րդ դարում թաղամասը կրում էր Նեժի աստվածամոր անունը։ Այս ժամանակաշրջանում թաղամասը մեծ մասամբ բնակեցված էր բանվորներով։ Քաղաքը անառողջ մթնոլորտից ազատելու համար քաղաքային իշխանությունները նախաձեռնեցին բնակչության բռնի արտաքսում և անբողջությամբ ոչնչացրին թաղամասը։ Նոր բուրժուական թաղամասը ամբողջությամբ ձևափոխվեց XIX-րդ դարի վերջին քառորդում։ Փողոցների և հրապարակների անունները ընտրվում էին Բելգիայի անկախության համար տարված կռիվները նշանավորելու համար, ինչպես, օրինակ՝ Ազատության, Բարիկադների հրապարակներ, Հեղափոխության փողոց և այլն։ Ազատության հրապարակից դուրս եկող չորս փողոցները կրում են չորս սահմանադրական ազատությունների անունները, որոնք են՝ Մամուլի, Կրոնի, անդամակցություն և կրթություն ստանալու ազատություննները, որոնք ներկայացված են չորս կանանց կերպարներով՝ փորագրված Կոնգրեսի սյան վրա։
Լաեկենը Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի հյուսիսում գտնվող հին շրջաններից է, որը Բրյուսել քաղաքին կցվեց 1921 թվականին։ Լաեկենում այժմ գտնվում են արքայական կալվածքները, Լաեկենի ամրոցը, Լաեկենի արքայական ջերմոցները և Աստվածամոր տաճարը, որի ստորերկրյա դամբարանում են գտնվում միապետերի և ազնվականների գերեզմանները։ Լաեկենի տարածքում է գտնվում Հեյսելի հարթավայրը, որտեղ ժամանակին՝ 1935 և 1958 թվականներին, կազմակերպվել են Համաշխարհային ցուցահանդեսներ։ Լաեկենի տարածքը ներառում է նաև Բոուդեն թագավորի մարզադաշտը, Ատոմիումը, Բրյուսելի հացահանդեսների այգին, Bruparck-ը, ինչպես նաև Բրյուսելի դուռը, որի կողքին գտնվում է Կոնստանդին Մենիեի «Աշխատանք»-ի հուշարձանը։
Հաճախ այս թաղամասն անվանում են նաև Պագոդների՝ ճապոնական արձանիկների թաղամաս կամ Դը Վանդ թաղամաս, որը գտնվում է Լաեկենի և Նեդեր-օվեր-Հեմբեկ թաղամասերի մեջտեղում։ Այս թաղամասը նախկինում եղել է Լաեկեն համայնքի մի մասը (այդ իսկ պատճառով այս թաղամասի փոստային կոդը 1020-ն է), ինչպես նաև 1879 թվականին այս թաղամասին է կցվել Նեդեր-օվեր-Հեմբեկից մի հատված, սակայն այս թաղամասը ամբողջությամբ կախված է Նեդեր-օվեր-Հեմբեկի քահանայությունից։ Մուտսարդը Լաեկենից բաժանվում է թագավորական տնով։ Այս թաղամասում է գտնվում Հեռավոր Արևելքի թանգարանը։ Ներկայումս Մուտսարդում գտնվող եկեղեցին, որը ժամանակի ընթացքում է կցվել է թաղամասին, Քրիստ թագավորի եկեղեցին է։ Թաղամասը մի փոքր տարածվում է նաև հարևան Վիլվորդի և Գրիմբերգենի համայնքների վրա։ Մուտսարդը համարվում է հին պատմական կենտրոն, որը գտնվում է երեք(չորս) համայնքների հատման կետում։
Լաեկենը և Նեդեր-Օվեր-Հեմբեկը Հարենի հնագույն համայնքը Բրյուսելին կցվեց 1921 թվականին, ինչը նրան հնարավորություն տվեց իր տարածքները ընդլայնել մինչև Շաերբեկ տեսակավորոց կայանը, որը գտնվում էր Հարենից հյուսիս։ Այս թաղամասը Բրյուսել քաղաքին կցելու հիմնական պատճառը այստեղ առկա օդանավակայանն է, որը կառուցվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների կողմից։ Այստեղ է սկիզբ առել Բելգիական հանրային ավիացիոն շինությունների սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, բելգիական ռազմական ավիացիան, Օդային տրանսպորտի ուսումնասիրության ազգային միությունը, իսկ հետագայում նաև Բելգիական ավիացիոն կառավարման ՍՊԸ-ն։
Այսօր Բրյուսելի այս իրավիճակը ապակենտրոնացել է՝ ստեղծելով բազմաթիվ տարածքային խնդիրներ և շփոթություններ հարևան համայնքների միջև։ Այնուհանդերձ արդեն հիսուն տարի է՝ ինչ Հարենում է գտնվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, որը տեղակայված է նախկին օդանավակայանի տեղում։ Այս թաղամասում են գտնվում նաև այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանները, ինչպես, օրինակ, Եվրոկոնտրոլինը։
Նեդեր-Օվեր-Հեմբեկը հին համայնք է, որը Բրյուսել քաղաքի կազմի մեջ է մտել 1921 թվականին, ինչպես Հարենը և Լաեկենը։ Այս թաղամասի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ նա հանդիսանում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի միակ համայնքը, որը կրում է իր հնագույն՝ դեռևս 7-րդ դարից եկող անունը։
Այս թաղամասերը բաղկացած են Լուիզի պողոտայից, որը հասնում է միչև Կամբեր անտառ, Ֆրանկլին Ռուզվելտի պողոտայից և մի քանի այլ հարակից փողոցներից։
Եվրոպական թաղամասը գտնվում է Բրյուսելի արևելքում՝ շրջապատված Լյուքսեմբուրգի և Շումանիի թաղամասերով։ Եվրախորհրդարանը կառուցվել է Լյուքսեմբուրգի հրապարակի հարևանությամբ՝ Լեդոպոլիդի համալիրում (ֆր.՝ Espace Léopold): Եվրոպական հանձնաժողովը տեղակայված է Բերլայմոն անունը կրող շինությունում, որն էլ իր հերթին գտնվում է Շումանի թաղամասում՝ Ռոն-պուեն Ռեբեր Շումանի հրապարակի և Հիսունամյա այգու միջև։ Եվրոպական թաղամասում է գտնվում նաև Եվրոպական խորհուրդը և նրա գլխավոր գրասենյակը։
Եվրոպական թաղամասում են գտնվում երկու երկաթուղային կայարանները՝ Բրյուսել-Շուման և Բրյուսել-Լուքսենբուրգ։ Վերջինս ստորգետնյա կայարան է և հայտնի է նաև Լեոպոլիդի թաղամասի երկաթուղային կայարան անունով։ Այս թաղամասի տարածքով են անցնում նաև Բրյուսելի մետրոյի երկու՝ առաջին և հինգերորդ գծերը։
Տարեթիվ | 1830 | 1846 | 1856* | 1866* | 1876 | 1880 | 1890 | 1900 | 1910 | 1920 | 1930* | 1947 | 1961 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 | 2015 | 2016 | 2017 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 98.279 | 123.874 | 152.828 | 157.905 | 161.816 | 162.498 | 176.138 | 183.686 | 177.078 | 154.801 | 200.433 | 184.838 | 170.489 | 161.080 | 143.957 | 136.706 | 133.859 | 157.673 | 177.849 | 176.512 | 178.118 |
Ինդեքս | 100 | 126 | 156 | 161 | 165 | 165 | 179 | 187 | 180 | 158 | 204 | 188 | 173 | 164 | 146 | 139 | 136 | 160 | 181 | 180 | 181 |
2016 թվականին Բրյուսելի 10 ազգային փոքրամասնություններն էին[7].
Ծննդավայր | Բնակչություն |
---|---|
Ֆրանսիա | 8670 |
Մարոկկո | 8187 |
Ռումինիա | 7025 |
Իտալիա | 4609 |
Իսպանիա | 4507 |
Լեհաստան | 3263 |
Պորտուգալիա | 1802 |
Նիդերլանդներ | 1746 |
Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն | 1723 |
Հունաստան | 1560 |
Բրյուսելում գտնվում են բազմաթիվ ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են ֆրանկոֆոն, նիդերլանդոֆոն, ինչպես նաև միջազգային կրթություն։ Բրյուսելի քաղաքապետարանի կրթության բաժինը կազմակերպում է քաղաքում կրթության բոլոր տեսակները․ մանկապարտեզ, տարրական, միջնակարգ և բարձրագույն կրթություն, ինչպես ֆրանսերենով, այնպես էլ նիդերլանդերենով։ Բրյուսելի ամենահին ուսումնական կենտրոններից է քաղաքի Մարոլներ թաղամասում գնվող Աթենե Ռոբեր Կատոնը, որը հիմնադրվել է 1851 թվականին, որպես Բրյուսելի ազատ համալսարանի կազմի մեջ մտնող միջնակարգ դպրոց, և որը շարունակեց 1818 թվականին հիմնադրված Բրյուսելի կառավարկական դպրոցի աշխատանքը։ Բրյուսելի ամենահին միջնակարգ դպրոցը 1604 թվականին Մարոլներում հիմնադրված Regium Gymnasium Societatis Jesu Bruxellis է, որը փակվեց 1773 թվականին՝ Քրիստոսի միաբանության լուծարումից հետո։ Հիսուսի միաբանության անդամները Բրյուսել վերադարձան միայն 1835 թվականին և ստեղծեցին Սեն-Միշել քոլեջը, սակայն 1905 թվականին նրանք տեղափոխվեցին Էտերեկ և այնտեղ ստեղծեցին Սեն-Ժան-Բերժմանս նիդերլանդոֆոն քոլեջը։ Բրյուսելի տարածաշրջանի երկու ֆրանկոֆոն համալսարանները գտնվում են Բրյուսել քաղաքում։ Բրյուսելի Սեն-Լուիս համալսարանը գտնվում է Հնգանկյունում և գրավում է երկրորդ հորիզոնականը Եվրոպական թաղամասում։ Բրյուսելի ազատ համալսարանը նույնպես գտնվում է Բրյուսելում։ Համալսարանի տարածքի հիմնական մասը գտնվում է քաղաքի հարավում գտնվող Սոլբոշ հարթավայրում, որը Բրյուսելին է կցվել 1910 թվականին՝ Համաշխարհային ցուցահանդեսից հետո։
Բրյուսել քաղաքը և Իքսել համայնքը իրար հետ կազմում են մեկ ընդհանուր մայրաքաղաք՝ Բրյուսել Իքսել ոստիկանական շրջան։ Այս շրջանը գրանցված է որպես 5339, և ինչպես Բրյուսելի տարածաշրջանի մյուս հինգ ոստիկանական շրջանները, երկլեզու է (ֆրանսախոս և նիդերլանդախոս)։
Ինչ վերաբերում է հրշեջ ծառայությանը՝ այն գտնվում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի հրդեհի և շտապ բժշկական ծառայությունների իրավասության տակ ( հոլ.՝ Dienst voor brandbestrijding en dringende medische hulp van het Brussels Hoofdstedelijk Gewest)։ Բրյուսելի ագլոմերացիայի հրշեջ ծառայությունը ևս երկլեզու է։
Ո՛չ Բրյուսել քաղաքը, ո՛չ էլ Բրյուսել մայրաքաղաքային տարածաշրջանը չունեն իրենց տարածքում քաղպաշտպանության զորանոց։ Բրյուսելին ամենամոտ գտնվող զորանոցը Լյեդեկերքին է, որը գտնվում է Բրաբան շրջանում։
Բրյուսել քաղաքի նախնական և իսկական զինանշանը ՝ ֆր.՝ de gueules plain(դե գյոլ պլեն)[8].
XVI դարից սկսված քաղաքի զիանշանի վրա սկսեցին պատկերել Սեն-Միշելին։ Սկզբնական շրջանում պատկերում էին միայն նրա ստվերը, իսկ այնուհետև ավելի մանրակրկիտ ձևը[9]։
Ներկայումս Բրյուելի զինանշանը ունի ֆրանսիական հերալդիկ վահան, որը ներկված է կարմիր գույնով։ Վահանի կենտրոնում պատկերված է Սեն-Միշելը՝ վահանը և նիզակը ձեռքին։ Նիզակը, որի գագաթին պատկերված է խաչ, հրեշտակը սպանում է դևի, որը պատկերված է սև գույնով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.