Ֆլորայի ընտանիք
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորայի ընտանիք, խոշոր սիլիկատային S դասի աստերոիդների խումբ է, աստերոիդների գոտու ներքին մասում, որի առաջացումը և առանձնահատկությունները քիչ են ուսումնասիրված։
Քանի որ, այս ընտանիքի սահմանները բավականին լղոզված են, երկար ժամանակ համարվում էր, որ այս ընտանիքի սահմաններին մոտ տեղակայված Արիադնեի աստերոիդների խումբը, առանձին ընտանիք է, սակայն ավելի մանրամասն սպեկտրալ հետազոտությունները ցույց տվեցին, որ այն Ֆլորայի ընտանիքի մաս է[1][2]։
Ինչպես և որոշ այլ աստերոիդների ընտանիքներ, Ֆլորայի ընտանիքը առաջացել է ծնող մարմնի ոչնչացումից, խոշոր աստերոիդի հետ բախման հետևանքով[3]։ Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնաբերել է առաջին հինգ աստերոիդների ընտանիքները։
Չափազանց հնարավոր է, որ հենց այս ընտանիքն է եղել այն երկնաքարի աղբյուրը, որը ընկել է Երկրի վրա 65 միլիոն տարի առաջ և ծառայել է դինոզավրերի անհետացման պատճառ, որի ընթացքում Երկրի երեսից փաստացիորեն անհետացել են բոլոր խոշոր կենդանիները[4]։