Խիրայամայի ընտանիք
From Wikipedia, the free encyclopedia
Խիրայամայի ընտանիք, աստերոիդների ընտանիքներ են, որոնք ունեն նման ուղեծրեր և այդ պատճառով, տեղաբաշխված են տարածությունում իրար մոտ։ Այլ կերպ ասած, դա աստերոիդների ընտանիքներ են, որի անդամները (իրենց ընտանիքների շրջանակներում) ունեն նման ուղեծրային էլեմենտներ՝ մեծ կիսաառանցք, էքսցենտրիսիտետ և թեքում։
Այս ընտանիքների հիմնական տարբերությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը առաջացել է մեծ ծնող աստերոիդի կործանման արդյունքում, իսկ ընտանիքի բոլոր անդամները հանդիսանում են այս աստերոիդի բեկորներ, և որպես արդյունք ունեն իրար նման սպեկտրալ և քիմիական առանձնահատկություններ։
Այս ընտանիքները և նրանց մեջ մտած աստերոիդները որոշվում են իրական ուղեծրային էլեմենտների հիման վրա, այլ ոչ ընթացիկ օսկուլացնող ուղեծրային էլեմենտների, որոնք անընդհատ փոփոխվում են, մոտավորապես հազար տարվա կտրվածքով։ Իրական ուղեծրային էլեմենտներ հիմնվում են շարժման էլեմենտների կոնստանտների վրա, որոնք, ենթարկվում է որ մնում են անփոփոխ տասնյակ միլիոն տարիների ընթացքում։