From Wikipedia, the free encyclopedia
Ֆերենց Մյուննիխ (հունգ.՝ Münnich Ferenc, նոյեմբերի 18, 1886, Seregélyes, Székesfehérvár District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 29, 1967[1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]), հունգարացի պետական գործիչ, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ (1958-1961)։
Ֆերենց Մյուննիխ հունգ.՝ Münnich Ferenc | ||
| ||
---|---|---|
28 հունվարի, 1958 թվական - 13 սեպտեմբերի, 1961 թվական | ||
Նախորդող | Յանոշ Կադար | |
Հաջորդող | Յանոշ Կադար | |
| ||
12 նոյեմբերի, 1956 թվական - 1 մայիսի, 1957 թվական | ||
Նախորդող | Պալ Մալետեր | |
Հաջորդող | Գեզա Ռևես | |
Կուսակցություն՝ | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն | |
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1910) | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | նոյեմբերի 18, 1886 | |
Ծննդավայր | Seregélyes, Székesfehérvár District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա | |
Վախճանի օր | նոյեմբերի 29, 1967[1][2] (81 տարեկան) | |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3] | |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց | |
Քաղաքացիություն | Հունգարիա | |
Ի ծնե անուն | հունգ.՝ Münnich Ferenc Nándor Ede | |
Պարգևներ | ||
Ֆերենց Մյուննիխը ծնվել է 1886 թվականի նոյեմբերի 18-ին Շերեգեյեշ գյուղում։ 1914 թվականին զորակոչվել է ավստրոհունգարական բանակ։ 1915 թվականին գերի է ընկել ռուսների մոտ։ Գտնվել է Տոմսկում տեղակայված ռազմագերիների ճամբարում, որտեղ 1917 թվականին անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը։
1917 թվականին Ֆերենց Մյուննիխը եղել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հունգարական խմբի կազմակերպիչներից մեկը։ Նա Պերմում ստեղծել է հունգարացիների ջոկատ։ Կարմիր բանակի զորամասերի հետ Ուրալում կռվել է սպիտակների դեմ։ 1918 թվականի նոյեմբերին Ֆերենց Մյուննիխը վերադարձել է հայրենիք։ Այն բանից հետո, երբ 1919 թվականի մարտի 21-ին Հունգարիայում հռչակվել է սովետական իշխանություն, Ֆերենց Մյուննիխը ակտիվ մասնակցություն է ունեցել Հունգարիայի Կարմիր բանակի ու Կարմիր ոստիկանության կազմակերպման գործում։
Պրոլետարական դիկտատուրայի անկումից հետո արտագաղթել է Ավստրիա, այնուհետև եղել է Չեխոսլովակիայում ու Գերմանիայում, որտեղ հեղափոխական գործունեություն է վարել աշխատավորների շրջանում։ 1922-1936 թվականներին նա ԽՍՀՄ-ում եղել է գյուղատնտեսական աշխատանքների ղեկավար։
Ֆերենց Մյուննիխը մասնակցել է 1936-1939 թվականների Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ Եղել է Մատյաշ Ռակոշիի 13-րդ միջազգային բրիգադի գումարտակի կոմիսար[4]։
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում կռվել է Սովետական բանակի շարքերում, մասնակցել է Ստալինգրադի մոտ մղվա մարտերին։ 1945 թվականին վերադարձել է Հունգարիայում։ Նշանակվել է Բուդապեշտի ոստիկանության պետ։ 1949-1951 թվականներին եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության դեսպանորդը Ֆինլանդիայում, 1951-1954 թվականներին՝ հայրենի երկրի դեսպանը Բուլղարիայում։ 1954 թվականի սեպտեմբերից մինչև 1956 թվականի օգոստոսը՝ դեսպան ԽՍՀՄ-ում։ 1956 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր եղել է երկրի դեսպանը Հարավսլավիայում։
1956 թվականի նոյեմբերի սկզբին՝ Հունգարիայում ծավալված հեղափոխության ժամանակ, մասնակցել է Հունգարիայի հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության ստեղծմանը։ 1956 թվականին նշանակվել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախարար, իսկ 1957 թվականի փետրվարից մինչև 1958 թվականի հունվարը եղել է պաշտպանության նախարար։ 1958-1961 թվականներին եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության մինիստրների խորհրդի նախագահ։
1957-1965 թվականներին Ֆերենց Մյուննիխը եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության ԿԿ քաղբյուրոյի անդամ։
Ֆերենց Մյուննիխը մահացել է 1967 թվականի նոյեմբերի 29-ին Բուդապեշտում։ Նրա մահից հետո՝ մինչև 1989 թվականը, նրա անունն է կրել Բուդապեշտի փողոցներից մեկը։ 1990 թվականի մարտի 21-ին նրա արձանը ավերվել է։ Հետագայում այն վերականգնվել է և տեղադրվել Բուդապեշտի Մեմենտո այգում[5]։
Ֆերենց Մյուննիխի անունով է կոչվում փողոց Տոմսկում։ 1986 թվականին Հունգարիայում թողարկվել է նրան նվիրված նամականիշ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.