From Wikipedia, the free encyclopedia
Յանոշ Կադար (հունգ.՝ János Kádár, մինչև 1945 թ.` ազգանունը` Չերմանեկ, (Csermanek), մայիսի 26, 1912[1][2][3][…], Ռիեկա, Lands of the Crown of Saint Stephen, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 6, 1989[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի կոմունիստական գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) գլխավոր քարտուղար (1956-1988)։
Յանոշ Կադար János Kádár | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի աշխատավորների կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի կոմունիստական կուսակցություն | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | |
Ծննդյան օր | մայիսի 26, 1912[1][2][3][…] | |
Ծննդավայր | Ռիեկա, Lands of the Crown of Saint Stephen, Ավստրո-Հունգարիա[4] | |
Վախճանի օր | հուլիսի 6, 1989[1][2][3][…] (77 տարեկան) | |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն | |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց և Բուդապեշտ | |
Քաղաքացիություն | Հունգարիա | |
Ի ծնե անուն | հունգ.՝ Czermanik János József | |
Ամուսին | Մարիա Տամաշկա | |
Պարգևներ | ||
1941-1942 թվականներին ընտրվել է ՀԿԿ Պեշտի մարզկոմի անդամ, 1942 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ, 1943 թվականին՝ ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1944 թվականի ապրիլին ձերբակալվել է, նոյեմբերին՝ փախել բանտից։ 1945 թվականին, Հունգարիան՝ Նացիստական Գերմանիայի պարտությունից հետո ընտրվել Է ժամանակավոր ազգային ժողովի պատգամավոր, ՀԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ, Բուդապեշտի քաղկոմի քարտուղար (1945-1948)։ 1946-1948 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, 1948-1950 թվականներին՝ Հունգարական աշխատավորական կուսակցության (ՀԱԿ) ԿԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, միաժամանակ՝ ներքին գործերի նախարար։ 1956 թվականին ընտրվել Է ՀԱԿ ԿԿ-ի քարտուղար, ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ Ընդդեմ խորհրդային օկուպացիայի 1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ, սեփական պնդմամբ՝ ճարահատյալ սատարել է խորհրդային ուժերին, որոնք որոշել էին ապստամբությունը ճնշել զենքի ուժով։ 1957 թվականի հունիսից եղել է Հունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ) ԿԿ-ի առաջին քարտուղարը։ 1956-1958 թվականներին եղել Է Հունգարիայի հեղափոխական բանվորագյուղացիական կառավարության նախագահ, 1958-1961 թվականներին՝ պետական նախարար, 1961-1965 թվականներին՝ ՀԺՀ Նախարարների խորհրդի նախագահ։ 1965 թվականից՝ ՀԺՀ Նախագահության անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.