ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017
From Wikipedia, the free encyclopedia
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017, 10-րդ ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որը չորս տարին մեկ անցկացվող տղամարդկանց ֆուտբոլային մրցություն է` կազմակերպված ՖԻՖԱ-ի կողմից։ Այն կայացել է Ռուսաստանում 2017 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 2-ը` Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ին ընդառաջ[1]։ Գավաթում հաղթել է Գերմանիան՝ նվաճելով իր առաջին Կոնֆեդերացիաների գավաթի տիտղոսը
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017 2017 FIFA Confederations Cup | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Ռուսաստան |
Քաղաքներ | 4 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Գերմանիա (1-ին տիտղոս) |
Փոխչեմպիոն | Չիլի |
Երրորդ տեղ | Պորտուգալիա |
Չորրորդ տեղ | Մեքսիկա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 628 304 (39 269 խաղում) |
Խաղեր | 16 |
Խփված գոլեր | 43 (2.69 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Լեոն Գորեցկա Տիմո Վերներ Լարս Շտինդլ |
Լավագույն խաղացող | Յուլիան Դրաքսլեր |
← 2013 2021 → |
Ռուսաստանը ընտրվել է որպես ընդունող երկիր (2010 թվականի դեկտեմբերի 2-ին), երբ հայտարարվեց, որ այստեղ կկայանան 2018 թվականի Աշխարհի առաջնության խաղերը[2]։ Այն տեղի ունեցավ չորս քաղաքների մարզադաշտերում` Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Կազան և Սոչի։ Առաջին անգամ Ռուսաստանը ունդունեց մրցությունը և երրորդ անգամ այն կայացավ Եվրոպա մայրցամաքում։ Որպես ընդունող երկիր Ռուսաստանը որակավորվեց ավտոմատ, նրանց միացան Ֆուտբոլի մայրցամաքային առաջնությունների վեց հաղթողները և Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի հաղթողը՝ Գերմանիան։
Մրցությունը կայացավ երկու փուլով` խմբային փուլ և փլեյ-օֆֆ փուլ։ Խմբային փուլում յուրաքանչյուր հավաքական խաղացել է երեքական անգամ և խմբի առաջին և երկրորդ տեղ գրաված հավաքականները դուրս են եկել փլեյ-օֆֆ փուլ։ Փլեյ-օֆֆ խաղերը կազմված են եղել մեկական հանդիպումից, որի արդյունքում հաղթած հավաքականը դուրս է եկել մյուս շրջան, իսկ եզրափակչի հաղթողը դարձել է առաջնության հաղթող։ Կիսաեզրափակիչներում պարտված հավաքակա Գործող չեմպիոն Բրազիլիան, որը հաղթել էր նախորդ երեք Կոնֆեդերացիայի գավաթներում, չի որակավորվել, քանի որ չի հաղթել Կոպա Ամերիկա 2015-ը։