ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
From Wikipedia, the free encyclopedia
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ (անգլ.՝ FIFA Confederations Cup), միջազգային ֆուտբոլային առաջնություն ազգային հավաքականների համար, որն անցկացվում է չորս տարին մեկ։ Առաջնությանը մասնակցում են վեց կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) մայրցամաքային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը։
FIFA Confederations Cup ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ | |
---|---|
Ֆուտբոլային ասոցիացիա | ՖԻՖԱ |
Հիմնվել է | 1992 |
Ակումբների քանակ | 8 |
Ներկայիս չեմպիոն | Գերմանիա (1-ին տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Բրազիլիա (4 տիտղոս) |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայք |
2005 թվականից սկսած առաջնությունը անցկացվում է հաջորդ աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրում՝ որպես ավելի մեծ առաջնության անցկացման փորձ։ Այնուամենայնիվ, 2021 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը կտեղափոխվի 2022 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր Կատարից այլ ասիական երկիր, քանի որ անցկացման ամիսներին՝ հունիսին և հուլիսին Կատարում շատ շոգ է[1][2]։
Ներկայիս չեմպիոնը Գերմանիան է, որը հաղթել է 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Չիլիին։