![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/Simple_face_mask.jpg/640px-Simple_face_mask.jpg&w=640&q=50)
Օքսիգենոթերապիա
From Wikipedia, the free encyclopedia
Օքսիգենոթերապիա կամ թթվածնաբուժություն, հավելյալ թթվածնի աղբյուր, օգտագործում են բժշկության մեջ՝ բուժման նպատակներով[2]։ Այն կիրառվում է արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի, շմոլ գազով թունավորման, կլաստերային գլխացավերի ժամանակ, ինչպես նաև ինհալյացիոն անեսթետիկներ շնչելու ընթացքում՝ արյան մեջ թթվածնի բավարար քանակը պահպանելու նպատակով[3]։ Թթվածնի երկարատև կիրառումը հաճախ օգտագործում են քրոնիկ թթվածնաքաղցով անձանց շրջանում, որը հանդիպում է ԹՔՕՀ - ի կամ ցիստիկ ֆիբրոզի[2][4] ժամանակ։ Թթվածինը տրվում է տարբեր եղանակներով, այդ թվում ՝ թթվածնային բեղիկների, թթվածնային դիմակների և հիպերբարիկ խցիկի օգնությամբ[5][6]։
Օքսիգենոթերապիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | թերապիա, Հիմնական դեղամիջոցներ և gasocrinology? |
Ենթադաս | առաջին օգնություն[1], medical gas therapy? և gasocrinology? |
MeSH | E02.880.690 |
![]() |
Թթվածինը պետք է բջջի նորմալ նյութափախանակության[7] համար, բայց միևնույն ժամանակ թթվածնի չափազանց բարձր կոնցենտրացիան կարող է բերել թթվածնով թունավորման՝ առաջացնելով թոքային հյուվածքի վնասում կամ շնչառական անբարարություն[8] հատկապես այն անձանց մոտ, ովքեր ունեն դրանց նկատմամբ նախատրամադրվածություն[3]։ Թթվածնի բարձր կոնցենտրացիաները՝ հատկապես ծխելու ընթացքում, բարձրացնում են այրվելու ռիսկը։ Առանց տրվող թթվածնի խոնավեցման հնարավոր է քթի խոռոչների չորացում[2]։ Թթվածնով արյան հագեցումը կախված է բուժման պայմաններից[2]։ Նորմայում խորհուրդ է տրվում արյան հագեցվածությունը պահել 94-96 %-ի վրա, իսկ այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ածխաթթու գազի կուտակման ռիսկ, խորհուրդ է տրվում 88-92 % հագեցվածություն։ Շմոլ գազով թունավորվածներին կամ սրտի կաթվածով հիվանդներին պետք է հնարավորինս արագ հագեցնել թթվածնով[2][9]։ Օդում թթվածնի մակարդակը կազմում է 21 %, իսկ թթվածնաթերապիայում այն հասնում է 100 %-ի[8]։
Թթվածնի կիրառումը բժշկության մեջ ընդհանուր տարածում ունեցավ 1917 թվականին[10][11]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակեպության Հիմնական դեղամիջոցների ցանկում՝ որպես առողջապահական համակարգի[12] ամենաէֆեկտիվ և ապահով թերապիայի միջոց։ Տնային պայմաններում կիրառվող թթվածնի մեկամսյա արժեքը Բրազիլիայում կազմում է մոտ 150 ԱՄՆ դոլլար, իսկ Միացյալ Նահանգներում՝ 400 ԱՄՆ դոլլար[4]։ Տնային պայմաններում կիրառվող թթվածինը տրամադրվում է նաև թթվածնային բալոնների կամ թթվածնային խտացուցիչների տեսքով[2]։ Զարգացած երկրներում[2][13] թթվածինը հաճախ կիրառում են բուժման նպատակով։