From Wikipedia, the free encyclopedia
Օրինագիծ պի թվի մասին, 1897 թվականի թիվ 246 օրինագիծը, որը քնարկվել է Ինդիանայի գլխավոր ասամբլեայի նիստում։ Մաթեմատիկական ճշմարտություն օրենսդրորեն հաստատելու ամենահայտնի փորձերից մեկն է։ Առաջարկվող օրինագծի հիմնական արդյունքը շրջանի քառակուսացման լուծումն է, սակայն օրինագծից բխում է, մասնավորապես, որ π = 3,2:
Օրինագիծը այդպես էլ չի դարձել օրենք Պերդյու համալսարանի պրոֆեսոր Քլարենս Վալդոյի միջամտության շնորհիվ, որը քվեարկության օրերին պատահաբար եղել է օրենսդիր մարմնում։
Շրջանի քառակուսացման խնդիրը միայն կարկինի ու քանոնի օգնությամբ լուծելու անհնարինությունը 1882 թվականին ապացուցել է Ֆերդինանդ ֆոն Լինդեմանը։ π թվի մոտավորությունները, որոնք որակով գերազանցում են օրինագծում օգտագործվածներին, հայտնի են եղել հնագույն ժամանակներից։
1894 թվականի բժիշկ և սիրողական մաթեմատիկոս Էդվարդ Ջ․Գուդվինը համոզված էր, որ գտել է շրջանի քառակուսացման ճիշտ ձևը[1][2]։ Նա պետական ներկայացուցիչ Թեյլոր Ռեքորդին առաջարկել է մի օրինագիծ, որը պարունակում է մի շարք մաթեմատիկական դրույթներ։ Սա ինքնին տարօրինակ էր, նույնիսկ եթե հաշվի չառնվեն այդ փաստաթղթում եղած մաթեմատիկական սխալներ։
Օրինագծի լեզուն և դրա թեման շփոթության մեջ են գցել Ինդիանայի ներկայացուցիչների պալատի (անգլ.՝ Indiana House of Representatives) անդամներին։ Օրինագիծը փոխանցվել է Կրթության հանձնաժողովին, որը դրական է արձագանքել դրան[3], որից հետո օրինագիծն ընդունվել է պալատի կողմից փետրվարի 6-ին[4]:390 միաձայն քվեարկությամբ[3]։
Օրինագծի մասին լուրը արձագանք է ստացել Ինդիանապոլիսի Der Tägliche Telegraph գերմանալեզու թերթում։
Բանավեճի ավարտին պրոֆեսոր Վալդոն ժամանել է Ինդիանապոլիս՝ Ինդիանայի գիտությունների ակադեմիայի համար տարեկան հատկացում ապահովելու համար։ Նրան տվել են օրինագիծը և առաջարկել են ծանոթանալ դրա հեղինակի հետ։ Նա հրաժարվել է՝ ասելով, որ արդեն ճանաչում է բավականաչափ խելագարների[3]։
Մինչ օրինագիծը հասել է Ինդիանայի Սենատ, Վալդոն զգուշացրել էր սենատորներին։ Օրինագիծը քննարկող հանձնաժողովը անբարենպաստ արձագանք է տվել, և Սենատը հետաձգել է քննարկումը մինչև փետրվարի 12-ը[4]:386:
Օրինագիծը գրեթե ընդունվել է, բայց կարծիքը փոխվել է, երբ սենատորներից մեկն ասել է, որ օրենսդիր մարմինը բավարար լիազորություններ չունի մաթեմատիկական ճշմարտությունը որոշելու համար[4]:391: Դա նաև իր ազդեցությունն է ունեցել, երբ խոշոր թերթերը, ինչպիսին է Chicago Tribune-ը, սկսել են ծաղրել ստեղծված իրավիճակը[4]:390: Արդյունքում օրինագծի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.