Օտտո Ֆրանկ
հրեա-գերմանական ծագմամբ հոլանդացի գործարար / From Wikipedia, the free encyclopedia
Օտտո Հենրիխ Ֆրանկ (գերմ.՝ Otto Heinrich Frank) (մայիսի 12, 1889(1889-05-12)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5] - օգոստոսի 19, 1980(1980-08-19)[1][2][6][…], Բիրսֆելդեն, Արլեսհայմ, Բազել-Լանդ, Շվեյցարիա[5]), հրեա-գերմանական ծագմամբ հոլանդացի գործարար, Մարգո և Աննա Ֆրանկերի հայրը, որը 1942 թվականից մինչև 1944 թվականը Ամստերդամում (քաղաքն այդ ժամանակ գտնվում էր նացիստական բռնազավթման տակ), վարել է օրագիր։ Արդյունքում, Աննան և նրա ընտանիքը դարձել են գերմանական նացիզմի ամենահայտնի զոհերից մեկը։ Օտտոն օրագրի միակ հերոսն է, որը կենդանի է մնացել տեղահանման ժամանակ։ Նրա կինը, դուստրերը և ընկերները մահացել են համակենտրոնացման ճամբարներում։ Աննա Ֆրանկի օրագրի գրական տարբերակում Օտտոն ներկայացվել է «Ֆրեդերիկ Ռոբին» (հոլ.՝ Frederik Robin) կեղծանվամբ, սակայն պաշտոնական հրատարակման մեջ նրա անունը փոխվել է «Ֆրեդերիկ Աուլիսի» (հոլ.՝ Frederik Aulis)։
Օտտո Ֆրանկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1889(1889-05-12)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][5] |
Մահացել է | օգոստոսի 19, 1980(1980-08-19)[1][2][6][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Բիրսֆելդեն, Արլեսհայմ, Բազել-Լանդ, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Բիրսֆելդեն[7] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Շվեյցարիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | ռեֆորմիստական հրեականություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան[8] |
Մասնագիտություն | վաճառական, բանկիր, սիրողական լուսանկարիչ և գործարար |
Ամուսին | Էդիթ Ֆրանկ և Elfriede Geiringer?[9][10] |
Երեխաներ | Աննա Ֆրանկ[10] և Մարգո Ֆրանկ |
Otto Frank Վիքիպահեստում |