ռուս գրող, ֆեմինիստ From Wikipedia, the free encyclopedia
Օլգա Շապիր (ռուս.՝ О́льга Андре́евна Шапи́р, ծնն. Կիսլյակովա, հոկտեմբերի 9, 1850 կամ 1850[1], Լոմոնոսով, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1916 կամ 1916[1], Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գրող, ֆեմինիստ։
Օլգա Շապիր ռուս.՝ Ольга Андреевна Шапир | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Ольга Андреевна Кислякова |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1850 կամ 1850[1] |
Ծննդավայր | Լոմոնոսով, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 13, 1916 կամ 1916[1] |
Վախճանի վայր | Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող և ֆեմինիստ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Olga Shapir Վիքիպահեստում |
Օլգա Շապիրը ծնվել է Օրանիենբաումում (այժմ` Լոմոնոսով), ռազմական գրագիր Ա. Պ. Կիսլյակովի ընտանիքում։ Նա ընտանիքի ինը երեխաներից վերջինն էր։ 1866 թվականին հաջողությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրովյան կանանց վարժարանը[2]։
1872 թվականին նա ամուսնացել է բժշկական ակադեմիայի ուսանող Լ. Մ. Շապիրի հետ, որը վերադարձել էր աքսորից Նովգորոդ (աքսորվել էր հեղափոխական շարժման հետ կապի համար)[3]։ Վերադառնալուց հետո ամուսինը ավարտել է բժշկական կրթությունը, իսկ նա գումար է վաստակել «Բորսայական հայտարարություններ» և «Նոր ժամանակ» թերթերում կատարած թարգմանություններով։
Սկսել է տպագրվել 1879 թվականին՝ ներկայանալով «Կյանքի շեմին» պատմվածքով` զետեղված «Շաբաթվա գրքույկներում»[4]։ «Հայրենական գրառումներ»-ում, «Եվրոպայի բանբեր»-ում և այլ հրատարակություններում տպագրել է բազմաթիվ ստեղծագործություններ։ Նրա գրչին են պատկանում «Շատերից մեկը» («Հայրենական գրառումներ», 1879 (առաջին երկու մասերը)), «Հակոտնյաներ» («Հայրենական գրառումներ», 1880), «Առանց սիրո» («Եվրոպայի բանբեր», 1886), «Միրաժներ» (1889), «Սեր» («Հյուսիսային բանբեր», 1896) վեպերը։ Բացի այդ` նա գրել է բազմաթիվ գործեր, որոնք լույս են տեսել նաև առանձին հրատարակություններով. «Պատմություններ և պատմվածքներ» (1889), «Նորին գերազանցություն» (1891, 1903, 1905), «Վերադարձավ!, Արվարձանում, Երեխաները մերժեցին» (1894, 1896, 1903),«Ամուսնու գրառումները» (1896, 1904, 1905), «Հին երգեր» (1900, 1903), «Ավդոտիայի դուստրերը» (1901, 1905), «Մանկության ընկերը» (1903, 1905) և այլ գործեր։ Կայսերական թատրոններում բեմադրվել են Շապիրի երկու դրամաներ` «Խուլ պատը» և «Երկու տաղանդ»։ Առավել նշանակալի է «Անհանգիստ տարիներին (1866-1877 թթ.)» վեպը, որը լույս է տեսել միայն 1906 թվականին։ Խորհրդային տարիներին նրա երկերը տպագրվել են ժողովածուներում։
Ծավալել է հասարակական գործունեություն, անդամակցել ֆեմինիստական կազմակերպություններին` Ռուս կանանց փոխադարձ բարեգործական ընկերակցությանը, Համառուսաստանյան կանանց իրավահավասարությանը (Կանանց իրավահավասարության միություն)[3][4][5]։ Եղել է Համառուսաստանյան կանանց համագումարի կազմակերպիչներից մեկը 1908 թվականին։
Օլգա Շապիրը մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 9-ին։ Թաղված է Վոլկովսկի գերեզմանատան Գրական կամուրջներում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.