From Wikipedia, the free encyclopedia
Վիլանդ Քրիստոֆ Մարտին (գերմ.՝ Christoph Martin Wieland, սեպտեմբերի 5, 1733[1][2][3][…], Oberholzheim, Ախշտեթեն[1][2][4] - հունվարի 20, 1813[1][2][3][…], Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ[5][1][2]), գերմանացի գրող։
Քրիստոֆ Մարտին Վիլանդ գերմ.՝ Christoph Martin Wieland | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1733[1][2][3][…] |
Ծննդավայր | Oberholzheim, Ախշտեթեն[1][2][4] |
Վախճանվել է | հունվարի 20, 1813[1][2][3][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ[5][1][2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, համալսարանի դասախոս և բանաստեղծ-փաստաբան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ռիսի Բիբերախ |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան (1752)[1][6] և Kloster Berge school?[6] |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7] և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Էրֆրուտի համալսարան[6] |
Պարգևներ | |
Ամուսին | անհայտ[6] |
Ներշնչվել է
| |
Christoph Martin Wieland Վիքիպահեստում |
Սովորել է Տյուբինգենի համալսարանում։ Հրատարակել է կրոնախրատական պոեմներ («Աբրահամի փորձությունը», 1753)։ 1772 թվականից եղել է ապագա դուքս Կարլ Օգոստոսի դաստիարակը Վայմարում, որտեղ հրատարակել է «Դեր դոյչե մերկուր» («Der Deutsche Merkur», 1773-1810) հանդեսը։ Ծաղրելով սենտիմենտալ երազկոտությունը, ինչպես նաև բարոյական ասկետիզմը, Վիլանդը իր լուման է ներդրել ռոկոկո ոճի սալոնային-արիստոկրատական գրականության մեջ։ Նրա «Աղաթոն» (1766) երկը լուսավորության «դաստիարակչական վեպի» առաջին օրինակն է Գերմանիայում։ «Աբդերիտեն» (1774) երգիծական վեպում, ինչպես նաև «Սուզարիոն» (1768) պոեմում Վիլանդը գործողությունները տեղափոխել է Հին Հունաստան։ Վիլանդի լավագույն ստեղծագործությունը «Օբերոն» (1780) պոեմն է։ Լուկիանոսի և Շեքսպիրի ստեղծագործություններից կատարած նրա թարգմանությունները առաջադիմական նշանակություն են ունեցել գերմանական մշակույթի զարգացման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.