From Wikipedia, the free encyclopedia
Քսենիա Անատոլիի Սոբչակ (նոյեմբերի 5, 1981[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հեռուստա- և ռադիոհաղորդավարուհի, լրագրող[4], դերասան, հասարակական գործիչ։ Հայտնի է «Дом-2» (ՏՆՏ), «Շիկահերը շոկալադում» (Муз-ТВ), «Վերջին հերոս» (Առաջին ալիք) ռեալիթի շոուներով, «Գոսդեպ 2» (Сноб) և «Սոբչակ ժիվյոմ» (Дождь) հաղորդումներով, Սերգեյ Կալվարսկիի հետ վարում է Серебряный дождь ռադիոկայանով հեռարձակվող «Բարաբակա և Մոխրագույն գայլ» ծրագիրը։
Քսենյա Սոբչակ ռուս.՝ Ксения Анатольевна Собчак | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1981[1][2] (42 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և Իսրայել |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | ուղղափառություն, ietsism?, աթեիզմ[3] և դեիզմ[3] |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, Սանկտ Պետերբուրգի համալսարան և Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան |
Երկեր | Dom-2?, GosDep? և Sobchak Live? |
Մասնագիտություն | դերասանուհի, քաղաքական գործիչ, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել, հեռուստահաղորդավարուհի, ռադիոհաղորդավար, լրագրող, հասարակական գործիչ և գրող |
Ամուսին | Կոնստանտին Բոգոմոլով |
Ծնողներ | հայր՝ Անատոլի Սոբչակ, մայր՝ Լյուդմիլա Նարուսովա |
Կուսակցություն | Civic Initiative? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ |
Երեխաներ | Platon Vitorgan? |
Կայք | ksenia-sobchak.com |
Ստորագրություն | |
Kseniya Sobchak Վիքիպահեստում |
Ծնվել է փաստաբան Անատոլի Ալեքսանդրի Սոբչակի (1991-1996 թվականներին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ) և պատմաբան Լյուդմինա Բորիսի Նարուսովայի ընտանիքում։ Քսենիայի կնքահայրը դարձավ Գուրիան, ով ծառայել էր Ալեքսանդրո-Նևսկու մայրավանքում, իսկ կնքամայրը՝ Լյուդմիլա Նարուսովայի համալսարանի ընկերուհի Նատաշան[5]։
Ծնողների հետ ապրել է Կուստոդիև փողոցի 21 տանը, հետագայում Մոյկա գետի առափնյա կոմունալում։ Մանուկ ժամանակ Քսենիան զբաղվում էր բալետով Մարիինյան թատրոնում և գեղանկարչությամբ՝ Էրմիտաժում[6]։ Միջին դպրոցում սովորել է անգլերենի խորացված ուսուցմամբ № 185 դպրոցում։ Ավարտել է Ալեքսանդր Գերցենի անվան Ռուսական պետական մանկավարժական համալսարանին կից դպրոցը։
1998 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2000 թվականին տեղափոխվել է Մոսկվա և փոխադրվել Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարան։ 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 2004 թվականին գերազանցությամբ ավարտել է ՄՀՄՊՀ-ն «քաղաքագիտություն» ուղղությամբ (ատենախոսության թեման «Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների նախագահական ինստիտուտների համեմատական անալիզ»)։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներին։
ՄՀՄՊՀ-ն ավարտելուց հետո մտադրություն ուներ շարունակել կրթությունը և զուգահեռաբար մասնակցել մի շարք հեռուստատեսային և այլ ծրագրերի։
Ֆորբս ամսագրի տվյալներով՝ 2008 թվականի սեպտեմբերից 2009 թվականի սեպտեմբերն ընկած հատվածում Քսենիա Սոբչակի եկամուտը կազմել է $1,2 մլն։ 2010 թվականի փետրվարին Սոբչակը ձեռք բերեց «Եվրոսետ» ռուսական բջջային ընկերության բաժնետոմսերի 0.1%-ը՝ վճարելով ավելի քան $1 մլն[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.