From Wikipedia, the free encyclopedia
Անատոլի Ալեքսանդրի Սոբչակ (օգոստոսի 10, 1937[1][2][3][…], Չիտա, East Siberian Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2000[4], Սվետլոգորսկ, Կալինինգրադի մարզ, Ռուսաստան), խորհրդային և ռուս քաղաքական գործիչ, Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ։
Անատոլի Սոբչակ | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ, Ռուսաստանի դեմոկրատական բարեփոխումների շարժում և Մեր տունը Ռուսաստանն է |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | իրավաբան, քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | օգոստոսի 10, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիտա, East Siberian Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | փետրվարի 19, 2000[4] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Սվետլոգորսկ, Կալինինգրադի մարզ, Ռուսաստան |
Թաղված | Նիկոլսկու գերեզմանատան Ալեքսանդրո-Նևսկի դափնիների ծառուղի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ամուսին | Լյուդմիլա Նարուսովա |
Զավակներ | Քսենիա Սոբչակ |
Կայք՝ | sobchak.org |
Պարգևներ | |
Հայրական պապը՝ Անտոն Սեմյոնովիչ Սոբչակը լեհ էր, տատիկը՝ Աննա Իվանոնվնան։ Վերջինս չեխ էր, մայրական պապը՝ ռուս, իսկ տատիկը՝ ուկրաինացի[5]։ Ալեքսանդր Անտոնովիչ Սոբչակի հայրը՝ աշխատել է, որպես գնացքների ինժեներ, մայրը՝ Նադեժդա Անդրեևնա Լիտվոնովան մասնագիտությամբ հաշվապահ էր։
Նա իր մանկությունը անցկացրել է Ուզբեկստանում (Կոկոանդ, Տաշքենդ)։ 1956 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։
1959 թվականին համալսարանն ավարտելուց հետո, աշխատել է, որպես իրավաբան՝ Ստավրոպոլի մարզային իրավաբանների ընկերությունում, ապա գլխավորել է Ստավրոպոլի մարզային իրավական խորհուրդը։
1962 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։ Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։ 1965-1968 թվականներին դասավանդել է Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ ԽՍՀՄ հատուկ դպրոցում։ 1968-1973 թվականներին եղել է դոցենտ Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստուտում։ 1973-1981 թվականներին եղել է դոցենտ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավագիտության բաժնում, 1982 թվականից եղել է նույն բաժնի դոկտոր պրոֆեսորը, որտեղ 1985 թվականից զբաղեցնում էր տնտեսական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը[6][7]։
1988 թվականից[8] եղել է ԽՄԿԿ անդամ, որից հրաժարվել է 1990 թվականին։
1989 թվականին, համաձայն Ն. Կ. Սվանիդզեի[9] գրքի, երիտասարդ ասպիրանտ, Ռուսաստանի Դաշնության ապագա նախագահ Դմիտրի Մեդվեդևն և նրա մի քանի ընկերները Սոբչակի վստահված անձինք էին։ Նրանք պաստառներ են փակցրել քաղաքում և Սոբչակի օգտին ագիտացիա արել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունից առաջ։ Անատոլի Սոբչակը եղել է նաև Դմիտրի Մեդվեդևի թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը։ Ռուսաստանի Россия-1 ալիքին տված իր հարցազրույցում Դ. Ա. Մեդվեդևը ասել է, որ Սանկտ Պետերբուրգի փողոցներում ինքն անձամբ փակցրել է Սոբչակի նախընտրական պաստառները։ Հետագայում Սոբչակը նրան հրավիրել է աշխատելու քաղաքային խորհրդում։
1989 թվականին Անատոլի Սոբչակը ընտրվել է ԽՍՀՄ պատգամավոր։ Առաջին համագումարի ժամանակ նա ընտրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ։ Նա եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի տնտեսական օրենսդրության հանձնաժողովի նախագահ։ 1989 թվականին նա մտել է Տարածաշրջանային պատգամավորական խումբ։
1989 թվականի ապրիլին նա եղել է Թբիլիսիի քննչական կոմիտեում։ Հայտարարել է, որ ցրեն Խորհրդային բանակի օգտագործած շեղբերը։ Ավելի ուշ նա դարձել է Վրաստանի և Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։
1900 թվականի ապրիլին նա մտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհուրդ։ 1900 թվականի մայիսի 23-ին նա ընտվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհրդի նախագահ։
2003 թվականին Պետերբուրգի պատմաբան և հասարակական գործիչ Ի. Իվանովը «Вестник РОВС» թերթում հրատարակել է, որ ռուսական ռազմական միության կարծիքով երկար ժամանակ Սոբչակը դեմ է եղել Սանկտ Պետերբուրգի նոր անվանմանը (Սանկտ Պետերբուրգ) և ցանկացել այն անվանել «Լենինգրադ»[10]։ Սա հաստատել է նաև Սանկտ Պետերբուրգի նախկին պատգամավոր Մարիա Սալեն[11]։ Ըստ Ի. Բ. Իվանովի ընտրություններից առաջ Սոբչակը փոխել է իր դիքորոշումը, և շարունակել է աջակցել Սանկտ Պետերբուրգի շարժմանը, որոնք հաջողության էին հասնում[10]։
Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհրդի պաշտոնական նախագահը կախման մեջ էր խորհրդի նախագահից։ Սոբչակին՝ Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհրդի նախագահին ցանկացած պահի կարող էին հեռացնել պատգամավորությունից։ Հետևաբար, պատգամավորներին համոզել է մուտք գործել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարան այնպես, ինչպես Մոսկվայում։ Կոչման ընդունման որոշումը ընդունվել է եղել մեկ ձայնի գերազանցությամբ։ Որոշումը ընդունվել է՝ 1991 թվականի հունիսի 12-ին Սոբչակն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ։
Միաժամանակ հանրաքվեն որոշել է վերականգնել Սանկտ Պետերբուրգի անունը (Սանկտ Պետերբուրգ)։ 1991 թվականի հուլիսին նա մասնակցել է ժողովրդավարական բարեփոխումների։
1991 թվականի օգոստոսին ակտիվորեն գործել է ГКЧП-ի[12] դեմ, որը հանգեցրել է դիմադրության։ Օգոստոսի 19-ի վաղ առավորտյան Արխանգելսկում Սոբչակը մասնակցել է «Ռուսաստանի քաղաքացիների համար» բողոքին և «О незаконности действий ГКЧП» հրամանագրին, որը ստորագրել է Բ. Ն. Ելցինը, ապա նույն օրը նա գնացել է Սանկտ Պետերբուրգ՝ բանակցություններ վարելու, որ կատարեն ГКЧП-ում ձեռնարկած գործերը։ Նա խոսում էր Սանկտ Պետերբուրգի ավագանու արտահերթ նիստի ժամանակ։ Այդ պատճառով Սանկտ Պետերբուրգը հանդես չի գալիս Արտակարգ իրավիճակների կոմիտեի հրամանագրով։ Քաղաքային խորհրդի պատգամավոր Գալինան Սպիցան խոսել է իր կասկածի մասին, թե դադարել է շատ աշխատել։
[13]։ Ես չեմ հավատում նման համընկնումների, հենց այդ պահին, երբ Սանկտ Պետերբուրգի ավագանիները հանդիպել են և խոսել ռազմանակն տեխնիկայի մասին, տանկերը տեղակայված են եղել հանդիպման վայրում (նա կարծում էր, որ դա պայմանավորվածություն է եղել)։
Սոբչակի խոսքը քաղաքում եղել է անվիճելի (նա եղել է քաղաքի «առաջին անձ»)։ Նրա այնքան նվիրված էր ժողովրդին, որ կառավարման մեջ ամեն ինչ անում էր ժողովրդին գոհացնելու համար (ինչը հանգեցրել է հակամարտութոյւնների մեջ մտնել տեղի օրենսդիրների հետ)։ Սոբչակի մասնակցութոյւնը արտերկրյան բանկետներին պայմանավորված էր նրանով որ, նա դրանոց ցանկանում էր ներգրավել ներդնողների մարդասիրական օգնության համար (որի համար քաղաքապետը հաճախ մամուլում ծաղրում էր նրան)։ Դա հանգեցրեց պետերբուրգյան պարզ արդյունաբերության։ Բազմաթիվ միջազգային միջոցառումներ հանգեցնում է քաղաքապետի մեզադրմանը, քաղաքաի միջոցների յուրցման մեջ։
1992 թվականին Մարիա Սալենը՝ Սանկտ Պետերբուրգի մշտական ներկայացուցիչն էր Ռուսաստանի գերագույն խորհրդում, եղել է արտաքին հարաբերությունների հանձնախողովի առաջնորդ, եղել է նաև նույն թվականի հունվար-փետրվար ամիսներին սննդի մատակարարման առաջնորդ։ Ըստ հետաքննության, քաղաքին պատճառել է ավելի քան 100 միլիոն դոլլարի վնաս։ Սանկտ Պետերբուրգի քաղաքային խորհուրդի խորհրդարանական խումբը պահանջել է պաշտոնաթող անել Պուտինին, իր պաշտոնից։ Մարինա Սալի վերջնական զեկույցը (խմբի գլխավորումը) ընդունվել է, և այդ որոշմանը աջակցում է Պետերբուրգի Փոքր խորհրդարանը, որը գլխավորում էր Ալեքսանդր Բելյավինը։ Մարիա Սալը խնդրել է աջակցություն գլխավոր վերահսկիչ վարչության, նախագահի աշխատակազմից Յուրի Բոդիրևայից, ով այդ ժամանակ աշխատակազմի նախագահ էր, բայց շուտվ ազատվեց աշխատանքից։ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ՝ Անատոլի Սոբչակի նախաձեռնած հանձնարարությունները մերժվել են Պետրոգրադի հանձնաժողովի կողմից[14][15]։
Ա. Ա. Սոբչակը ակտիվորեն ներգրավված է եղել Ռուսական Սանհմանադրություն ստեղծելու մեջ։ 1992 թվականին Ռուսաստանի քաղաքական խորհրդի որոշմամբ նա ղեկավարել է ժողովարական բարեփոխումները, որը ներկայացրել է Ս. Ս. Ալեքսեյին։ Նրա դուստրը՝ Կ. Ա. Սոբչակը և որոշ քաղաքական գործիչներ (Բ. Լ. Շայնիսը, Բ. Ի. Մատվինենկոն) դիտողություն են արել Ռուսաստանի Սահմանադրական Դաշնությանը[16][17] (իրենց հովանավորած գործելից մեկում)։
1993 թվականի հոկտեմբերին գլխավորել է Ռուսաստանի Պետական Դյումայի, Ժողովրդավարական բարեփոխումների թեկնածուների ցուցակը։ 1993 թվականի դեկտեմբերի 12-ի ընտրություններիում միավոր է ընտրվել՝ Դյումայի ներկայացուցիչների ձայները։ Անտոն Անտոնով Օվսեկենը իր «Битлы перестройки» վերանայման գրքում նշել է[18]՝
Անատոլին բողոքել է մամուլի քարտուղար Մուրավևի դեմ, որի համար բարձր վարձատրվել է, բայց իր նեքին անկյունում նա միշտ հայհոյել է։
1994 թվականից ի վեր Անատոլի Սոբչակը Սանկտ Պետերբուրգի քաղաքապետն է եղել։
Ա. Ա. Սոբչակը բազմիցս հանդես է եղել հայտարարություններով, որոնք չպետք է արվեին Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական կենտրոններում և մշակութային մայրաքաղաք Ռուսաստանում։ 1992 թվականին հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ՝ Անատոլի Սոբչակը, մասնակցում է հասարակության վերածննդի «Դելփյան» խաղերին (որպես լիակատար աջակցություն ազնիվ գաղափարներին)։ 1994 թվականին Սանկտ Պետերբուրգում բացվեց «Դելփյան» միջազգային խաղերը, իսկ 1996 թվականի մարտի 25-ից 30-ը քաղաքային իշխանությունը և անձամբ քաղաքապետը ակտիվորեն աջակցում էին այդ խաղերին։ Այստեղ է տեղի ունեցեր Դելփյան առաջին խորհրդաժողովը (անգլ. First Delphic Congress), որով ընդունվել է Դելփյան օլիմպիական կանոնադրությունը։
1996 թվականին Սերգեյ Ստանկևիչը Սոբչակին համոզել էր առաջադրվել Ռուսաստանի նախագահի ընտրություններում, սակայն Սոբչակը կտրականապես մերժել է այդ միտքը (քանի որ նա 1995 թվականին ասել է, որ չի առաջադրվի Ռուսաստանի նախագահ)։ Նրանք (Սոբչակը և Ստանկևիչը) Ելիցինի հետ ունեցել են զրույց (առարկային զրույց)։ Ստանկևիչն ասում էր՝ «1996 թվականի սկզբին Սոբչակը սանձազերծվել էր աննախադեպ մասշտաբներով»։ Քսենյա Սոբչակի դստեր հիշողությունները՝
«1995 թվականի ստեղծվել էր մի խումբ, որը վարկաբեկում էր Սոբչակին (վարկաբեկությունը տևեց մինչև Սոբչակի մահը)։ Պաշտոնական պատճառն ակն էր, որ Սնակտ Պետերբուրգի կենտրոնում Սոբչակը սկսել էր շենքի վերանորոգում։ Այս պատմությունը մանրամասն ներկայացված է իր գրած գրքում՝ «Հետևիցս տասնայակ դանակներ»։ Առավել ակտիվ մասնակցություն ունեին Յուրի Սկուռատովը, Կարժակովը, Սոսկովեցը, Բարսուկովը Կուլիկովը (դատախազներ)՝ Սոբչակի հետապնդումների մեջ։ Դա եղել է պայքար Մոսկվայում, Ելիցինի թիմում, պետրոսի և մասնավորապես իմ հոր նկատմամբ (որը տեսել է Նախագահի թեկնածուներից մեկը), ասել է, որ այս բանից հետո Ելիցինն ավելի մարտական էր տրամադրված և մեկնել է իր թեկնածությունը դնելու նախագահի համար»։
1996 թվականի փետրվարին նա միացել է Սնակտ Պետերբոււրգի մի շարժման, որը կոչվում էր՝ «Մեր տունը՝ Ռուսաստանն է»։ 1996 թվականի հունիսի 16-ին Սոբչակի տեղակալ Վլադիմիր Յակովլևը, կորցրել է հնարավորությունը մարզպետի ընտրություններում առաջադրվելու։ Նախընտրական շտաբի պաշտոնական ղեկավար Սոբչակն էր, սակայն այն ղեկավարում էին տարբեր մարդիկ[19][20], հանձին Վլադիմիր Պուտինի։
1997 թվականի հոկտեմբերի 7-ին գլխավոր դատախազությունը, որպես վկա բերել է Սոբչակին (Սանկտ Պետերբուրգում կառավարությունում կոռուպցիա կատարելու համար)։ 1997 թվականին նա մեղադրվում է Սանկտ Պետերբուրգում պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ 1997 թվականի հոկտեմբերի 7-ին Սոբչակը մեկնում է Ֆրանսիա, ամերիկական հիվանդաոցում բուժվելու համար։ 1998 թվականի սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հարուցում է քրեական գործ ի դեմս Անատոլի Սոբչակի «Կաշառք վերցնելու» և «պաշտոնական դիրքը չարաշահելու» համար։ Նա ապրում է Փարիզում մինչև 1999 թվականի հուլիսի 12-ը։ Նա դսասախոսել է Սորբոնի և Ֆրանսիայի համալսարաններում։
1999 թվականի դեկտեմբերի 21-ին Սոբչակը կորցրեց Պետական Դյումայի ընտրություններում իր թեկնածությունից, «Яблока»-ից նույնպես դուրս եկավ, նա հայտարարել է, որ ցանկանում էր մասնակցել Սանկտ Պետերբուրգի մարզային ընտրություններին։
2000 թվականի փետրվարի 14-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության հոգաբարձությունների թեկնածու և Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի գլխավորած քրեական խորհրդատվական (ժողովրդավարական) կուսակցության անդամ։ Նա մահացել է Կալինինգրադի մարում, նախընտրական քարոզարշավի ժամանակ։
2000 թվականի փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը «Русь» հյուրանոցում (Կալիմոմգրադի մարզ), սրտի սուր նոպայից մահացել է Սոբչակը։ Նրա մահից հետո տարածվել էին լուրեր, որ նրան թունավորել են, երբ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Մայիսի 6-ին Կալինինգրադի դատախազը հարուցել է քրեական հետաքննություն (սպանության համար)։ Սանկտ Պետերբուրգում խոսում էին այն մասին, որ նրան թունավորել են։ Օգոստոսի 4-ին Կալինինգրադի դատախազը փակում է հարուցված գործը[21][22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.